200 հազար դրամից ցածր աշխատավարձ ստացողները ներգրավվելու են ապահովագրության համակարգում. Թորոսյան Նվազագույն կենսաթոշակը կբարձրանա՝ դառնալով 47 հազար դրամ. սոցփաթեթի ծրագիրը հունվարից կավարտվի. Թորոսյան Թրամփը հայտնել է, որ Flydubai ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը Ռուբիոն պահանջել է՝ Գլխավոր ասամբլեայում գտնվող իրանական պատվիրակությունն անհապաղ լքի ԱՄՆ-ն․ Axios Փաշինյանը սպառնաց Վեհափառին. «Պետությունը բոլոր լծակներն օգտագործելու է, որ նա հեռանա» Հանվել է ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումը. լիցենզիայի պահանջ ևս չի լինի Փաշինյանը հայտարարեց՝ ամեն քայլի կգնա, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռանա 44-օրյա պատերազմի մասին ասելու նոր բան չկա, ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին Հ1-ով կարելի՞ է համերգ հեռարձակել, թե՞ չէ. Նիկոլ Փաշինյան Թաղման նպաստները կստանան միայն անապահովները, կենսաթոշակը 1000 դրամով կբարձրանա. Արսեն Թորոսյան «Պուտինի ուղին»․ ինչ կարող է շահել Հայաստանը

Գայանե Զարգարյանի դեմ իրականացվող այս ահակաբեկչական գրոհը՝ կներառվի մեր կողմից պատրաստվող միջազգային զեկույցում.Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

Թեմա

Շուրջ մեկ ամիս է, ինչ տարբեր ՖԲ հարթակներից, ինչպես նաեւ «Տիկ-Տոկյան» անառակաբարո էջերից, մեր գործընկեր, Հետաքննող լրագրող Գայանե Զարգարյանի դեմ, ով հանդիսանում է NewsMedia.am Լրատվական Գործակալության ղեկավարը սկսվել է բառիս բուն իմաստով ահաբեկչական գրոհ, որն ուղեկցվում է այլեւս կոնկրետ կոչերով.այն է «սպանել, կառափնարան տանել, հաշվեհարդար տեսնել» լրագրողի հետ, քանի որ ըստ այդ հանցագործ բանդայի մեր գործընկերը միջազգային նշանակության ագենտ է: Նշենք, որ այդ կոչերը , (որի սքրինները առկա են) բացահայտ կերպով արվում են արժեհամակարգ կոչված նախաձեռնության էջից, որի նախաձեռնության պաշտոնական հասցեատերը «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Արտակ Գալստյանն է: Ավելին, այդ էջերը շարունակում են ապօրիանաբար օգտագործել մեր գործընկերոջ լուսանկարները, տարածելով զրպարտիչ, սուտ եւ կեղծ տեղեկություններ, ատելության քարոզ տարածելով Գայանե Զարգարյանի դեմ՝նպատակ ունենալով ֆիզիկական հաշվեհարդարի ֆրոնտ բացել մեր Գործընկերոջ նկատմամբ: Այս աննախադեպ գրոհի, այլեւս սպանության կոչեր հնչեցնող բանդայի գործունեության հետ կապված, «Իրավունք»-ի հետ զրույցում ուշագրավ մեկնաբանություն տվեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, նախ արձանագրելով.

- Նախ, ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, որ տեղեկացրեցիք մեզ լրագրողի նկատմամբ իրականացվող նման արշավի մասին, որովհետեւ մենք դա գնահատում ենք որպես ճնշում լրագրողի նկատմամբ եւ առաջիկա մեր զեկույցում դա կներկայացվի եւ կհաշվառվի որպես ճնշում լրագրողի նկատմամբ: Մենք դատապարտում ենք ցանկացած նման երեւույթ եւ համարում ենք, որ լրագրողի դեմ իրականացվող արշավը պետք իրավապահ մարմինների ուշադրությանն արժանանա: Ցավոք վերջին շրջանում տարածված երեւույթ է, երբ որոշ լրատվամիջոցներ դիմում են իրավապահ մարմիններին, գործը հասնում է դատարան:

Ես կոչ կանեի, որպեսզի Գայանե Զարգարյանը նույնպես դիմի իրավապահներին եւ անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք նաեւ իրավական խորհրդատվություն տրամադրել այդ գործընթացում եւ սատարել լրագրողին:

Ես մեր համերաշխությունն եմ հայտնում լրագրողին եւ կարծում եմ, որ եթե նույնիսկ նրա հրապարակումների մեջ ինչ-ինչ օգտատատեր կամ հրապարակման թիրախ հանդիսացած անձիք իրականությանը չհամապատասխանող բաներ են նկատել, ապա դրա համար գոյություն ունեն արտադատական մեխանիզմներ ի վերջո կան բարձր դատարաններ: Բայց հոգեբանական ճնշում գործադրելը, վիրավորելը, սպառնալը դրանք արդեն իսկ քրեորեն հետապնդելի գործողություններ են, որոնք պետք է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում հայտնվեն:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ապրիլի 24-ը հիշատակի օր է, սեպտեմբերի 27-ը՝ ոչ. նոյեմբերի 9-ին կարելի՞ է զվարճալի հաղորդում նայելՀիմա էլ , որ սեպտեմբերի 27-ին ուղերձ գրեինք, ասելու էիք՝ Արցախ գրված չի, ագրեսիա գրված չի. Փաշինյան200 հազար դրամից ցածր աշխատավարձ ստացողները ներգրավվելու են ապահովագրության համակարգում. ԹորոսյանՆվազագույն կենսաթոշակը կբարձրանա՝ դառնալով 47 հազար դրամ. սոցփաթեթի ծրագիրը հունվարից կավարտվի. ԹորոսյանԹրամփը հայտնել է, որ Flydubai ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը Ռուբիոն պահանջել է՝ Գլխավոր ասամբլեայում գտնվող իրանական պատվիրակությունն անհապաղ լքի ԱՄՆ-ն․ Axios Փաշինյանը սպառնաց Վեհափառին. «Պետությունը բոլոր լծակներն օգտագործելու է, որ նա հեռանա»Հանվել է ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումը. լիցենզիայի պահանջ ևս չի լինի Փաշինյանը հայտարարեց՝ ամեն քայլի կգնա, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռանա 44-օրյա պատերազմի մասին ասելու նոր բան չկա, ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին Հ1-ով կարելի՞ է համերգ հեռարձակել, թե՞ չէ. Նիկոլ Փաշինյան Թաղման նպաստները կստանան միայն անապահովները, կենսաթոշակը 1000 դրամով կբարձրանա. Արսեն Թորոսյան «Պուտինի ուղին»․ ինչ կարող է շահել ՀայաստանըՔոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեվ Արցախի իրավունքըՍեփական տուն ունեցողը ոչինչ չանելով հարստանում է, գները կրկնակի թանկացել են․ ՓաշինյանՀ1-ը էժան «կռուտիտ» արեց, ՀՀ-ն այնքան անատամ դարձավ, որ այդ օրն արտերկրում Բաքվի լուրը լուսաբանեցինԿարող է հաճելի չէ, բայց ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ մեր պայքարի տեմպերով. Նիկոլ ՓաշինյանՌոբերտ Քոչարյանը Ղրիմը ՌԴ-ի կազմում չի ճանաչումՋունգլիների թիթեռ լինելն ավելի ապահով կլինի COP17-ի ժամանակ, քան ՀՀԿ-ական լինելըՅունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՕդի ամսական միջին ջերմաստիճանը ՀՀ ողջ տարածքում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված