Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

Մխիթարյանը դարձել է 26 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ

Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը դարձել է եվրագավաթներում ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստը ԱՊՀ երկրներից, հայտնում է Transfermarkt-ը։

35-ամյա Մխիթարյանը մասնակցել էր Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղին (1-0) և այսպիսով 144-րդ հանդիպումն անցկացրել եվրագավաթներում։ Հայ կիսապաշտպանը շրջանցեց Կիևի «Դինամոյի» և Ուկրաինայի հավաքականի նախկին դարպասապահ Ալեքսանդր Շովկովսկուն (143) և բարձրացավ առաջին տեղ։

Լավագույն եռյակը եզրափակում է Մոսկվայի ԲԿՄԱ-ի և Ռուսաստանի հավաքականի նախկին պաշտպան Սերգեյ Իգնաշևիչը (143):

Ուկրաինական ֆուտբոլի լեգենդ և իտալական «Միլանի» նախկին հարձակվող Անդրեյ Շևչենկոն 4-րդն է (142):

Լավագույն հնգյակը եզրափակում է Ուկրաինայի հավաքականի, Մյունխենի «Բավարիայի» ու ռուսական «Զենիթի» նախկին կիսապաշտպան Անատոլի Տիմոշչուկը (137):

Մխիթարյանը եվրագավաթներում անցկացրած 144 խաղում դարձել է 26 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ