3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

«Հրապարակ». Ում է վստահելու Փաշինյանը նոր Սահմանադրություն գրելու հարցը

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Ամենայն հավանականությամբ, հաջորդ ուրբաթ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի եւ խորհրդի անդամները կհանդիպեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելու Հայաստանի նոր սահմանադրությունը գրելու հարցը։

Մասնավորապես՝ ո՞ւմ է Փաշինյանը վստահելու այդ անպատվաբեր գործը՝ գործո՞ղ  կազմերին, թե՞ նոր մրցույթ է հայտարարելու։ Մեր աղբյուրները վստահ են, որ Փաշինյանը նոր մրցույթ չի հայտարարի՝ խորհուրդ ու հանձնաժողով ձեւավորելու համար, նախ՝ ժամանակի սղության, երկրորդ՝ այն պատճառով, որ հաշված մարդիկ կհամաձայնեն մասնակից դառնալ այդ գործընթացին։

Անգամ գործող խորհրդում եւ հանձնաժողովում կան մարդիկ, որոնք չեն ուզում այդ խարանը կրել իրենց ճակատին: Նրանք վերջին նիստի ժամանակ բուռն քննարկել են այդ հարցը: Իհարկե, այլ երանգ են տվել, թե գործող մարմինները չեն կարող նոր սահմանադրություն գրել, չունեն նման մանդատ, նրանք փոփոխություններ մշակելու համար են ձեւավորվել:

Բացի այդ, անկախ մարմինների ներկայացուցիչները, ինչպիսիք են ՄԻՊ-ը, ԲԴԽ անդամը, չեն կարող քաղաքական խնդիր լուծել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ