Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

«ՏԱՐԵՑՏԱՐԻ ԶԳՈՒՄ ԵՄ, ՈՐ ԲՈԼՈՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԻՄ ԴԵՄ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ». ԼԵԳԵՆԴԱՐ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿ, ԵՎՐՈՊԱՅԻ ԱՐԴԵՆ 7-ԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ։

Սպորտ

Վերջերս Բուխարեստում ավարտված Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ, փառահեղ, ջախջախիչ հաղթանակ տոնեց ու Եվրոպայի 7֊ակի չեմպիոնի տիտղոսը նվաճեց, լեգենդար ըմբշամարտիկ, ծնունդով Գյումրեցի ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ։

Iravunk. com -ի մարզական թղթակիցը, Գյումրիում հանդիպել է ու զրուցել ԱՐԹՈՒՐԻ հետ։

- Շնորհավորում ենք, Արթուր փառահեղ հաղթանակի առթիվ ։

- Ուրախ եմ, որ 7-րդ անգամ հաղթեցի։ Շնորհակալ եմ շնորհավորանքների համար։ Ամեն չեմպիոնություն տարբերվում է, այս 7-րդն էլ տարբեր է ինձ համար։ Յուրաքանչյուր հաղթանակի համար տանջվել ենք, մարզվել ենք, աշխատել ենք։ Ամեն մի ոսկի իր գինն ունի։ Եզրափակիչը հետաքրքիր ստացվեց։ Գոտեմարտի առաջին վայրկյաններին հակառակորդիս հնարքը անակնկալ չէր ինձ համար։ Գիտեի, որ առաջին րոպեներից հարձակվելու է։ Պարզապես ավելի շատ այդ հնարքին չէի սպասում։ Նրա հարձակումներին սպասում էի։ Ճիշտ է, տվեցի հնարքը, բայց հետո կարողացա հետ բերել ամեն ինչ։ Եվրոպայի չեմպիոն դառնալը միշտ դժվար է։ Տարեցտարի զգում եմ, որ բոլորը հիմնականում իմ դեմ են պատրաստվում։ Այս առումով ամեն անգամ ավելի է դժվարանում, բայց փառք Աստծո, ինձ մոտ ստացվում է հաղթել։ Այս անգամ 7-ը պարզեցի։ Չգիտեմ, հետո ինչ կլինի։ Առջևում Օլիմպիական խաղերն են, որից հետո պարզ կլինի։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ