Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

Մարատ Գրիգորյանը, բոլորին հայտնի է իր ագրեսիվ հարձակվողական ոճով և կայծակնային նոկաուտներով

Սպորտ

Պրոֆեսիոնալ քիքբռնցքամարտիկ ՄԱՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, Iravunk. com-ի մարզական թղթակցի հետ զրույցում նշեց, որ շուտով կպայքարի «ONE Championship»-ի կիսաթեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի գոտու համար։ Գրիգորյանը /67֊13֊1 / տիտղոսի համար, կմենամարտի թաիլանդցի Սուպերբոն Բանչամեկի հետ /114-36/։ Հայ մարզիկը նշեց, որ այս մենամարտը կկայանա ապրիլի 5-ին։ Կիսաթեթև քաշային կարգում գործող չեմպիոն, ազգությամբ բելառուս Չինգիզ Ալազովը, ժամանակավոր դադար է վերցրել կարիերայում, նա մինչև տարեվերջ ռինգ կվերադառնա, որպեսզի մենամարտի Գրիգորյան - Բանչամեկ դիմակայության հաղթողի հետ։

Գրիգորյանն ու Բանչամեկը, պրոֆեսիոնալ ռինգում միմյանց հանդիպել են երկու անգամ ու այժմ հաշիվը 1։1 է։ 2018 թվականին, 32֊ամյա հայ մարզիկը հաղթել է նոկաուտով, իսկ 4 տարի անց, մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է թաիլանդցին։ Մարատ Գրիգորյանը հավելեց, որ 2022 թվականին «ONE Championship» մրցաշարի ժամանակ, մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է թուրք հակառակորդին Թայֆուն Օզկանին։

Մարատ Գրիգորյանը, բոլորին հայտնի է իր ագրեսիվ հարձակվողական ոճով և կայծակնային նոկաուտներով։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ