Գաստրիտ, խոց, չարորակ գոյացություն.Քրոնիկ սթրեսի հետևանքները աղեստամոքսային տրակտի վրա
Տեսանյութեր
Ստամոքսի ցավի կամ մարսողական խանգարումների պատճառները բազմաթիվ են, և քիչ չէ նաև սթրեսի դերն այդ խնդիրների զարգացման գործում։ Սակայն ցավոք, մենք բոլորս անընդհատ գտնվում ենք սթրեսի ենթարկվելու վտանգի տակ: Ու ըստ մասնագետների՝ սթրեսն ու տագնապը որովայնի ցավեր ու աղեստամոքսային համակարգի այլ ախտանշաններ առաջացնող տարածված պատճառներից են: Սթրեսի պատճառով վատ սնվելը, վնասակար սովորությունները նույնպես թողնում են բացասական ազդեցություն մարսողական համակարգի վրա։ «Բժշկի մոտ» հաղորդաշարի շրջանակներում զրուցել ենք «Իզմիրլյան» ԲԿ-ի կոնսուլտացիոն-ախտորոշիչ բաժանմունքի վարիչ, գաստրոէնտերոլոգ Տաթեւիկ Բադալյանի հետ տարածված աղեստամոքսային ֆունկցիոնալ հիվանդություններից՝ հասկանալու համար, թե ի՞նչ ազդեցություն ունեն նյարդային խանգարումները և սթրեսը ստամոքս-աղիքային համակարգի վրա: