Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՒՆԵՆԱ 11 ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ

Սպորտ

Հայաստանի բռնցքամարտի հավաքականներն այս գիշեր մեկնելու են Իտալիայի Բուստո Արսիզիո քաղաք, որտեղ վաղվանից մինչև մարտի 12֊ը կկայանա Օլիմպիական վարկանշային մրցաշար։ Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ ԿԱՐԵՆ ԱՂԱՄԱԼՅԱՆԸ նշել է անունները մասնակիցների։ Տղամարդկանց պայքարում հանդես են գալու Ռուդոլֆ Գարբոյանը 51 կգ, Արթուր Բազեյանը 57 կգ, Նարեկ Հովհաննիսյանը 63,5 կգ, Գուրգեն Մադոյանը 71 կգ, Ռաֆայել Հովհաննիսյանը 80 կգ, Նարեկ Մանասյանը 92 կգ և Դավիթ Չալոյանը։ Կանանց թիմը ներկայացված է լինելու 4 մասնակցով Անուշ Գրիգորյան 50 կգ, Տաթևիկ Խաչատրյան 54 կգ, Էլիդա Քոչարյանը 60 կգ և Անի Հովսեփյան 70 կգ։ «Երկու հավաք ենք անցկացրել ու մարզիկները լավ մարզավիճակում են գտնվում։ Կազմը ընտրել ենք Հայաստանի առաջնության, հավաքների ժամանակ գրանցած մարզավիճակի և անցած ուղու արդյունքներով։ Բոլորն էլ պատրաստ են պայքարելու և մեկնում են ուղեգրերի հետևից։ Մնացածը արդեն ռինգում կերևա», ֊ասել է Աղամալյանը։

Նշենք, որ այս պահի դրությամբ մեր երկրի բռնցքամարտի հավաքականը դեռ Փարիզի Ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր չունի։ Սպասենք մեր մարզիկների փառահեղ հաղթանակներին։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ