Նման է, որ ֆրանսիացի ցուցարարները չափազանց մարտական են տրամադրված (Տեսանյութ) Զելենսկու մերձավոր շրջապատը շոկի մեջ է Թրամփի՝ նախագահ փոխելու պահանջներից. Bild Ռուսաստանի բանակը գրավել է վելիկոբուռլուկյան ճակատի ողջ հարավային գոտին (Քարտեզ, Տեսանյութ) Լեհաստանում հայտնել են վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձեր մասին Ռուսաստանը պատրաստվում է լիկվիդացնել եվրոպական պաշտպանական ընկերությունների ղեկավարությանը. FT Կիևի մոտ այրվում է քաղաքացիականի տակ քողարկված ռազմական խոշոր ձեռնարկությունը (Տեսանյութ) Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Սոչիի օդանավակայանի վրա Մեդվեդև. Զելենսկին կշարունակի կթել եվրոպացի այլասերվածներին՝ կծելով հսկայական գումարներ Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

­­Դեռ նա­խա­րա­րա­կան ա­թո­ռին չնստած` մեզ հասց­րեց զար­մաց­նել ՔՊ-ա­կան ար­դեն նախ­կին պատ­գա­մա­վոր ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆԸ: Այս­պես, նո­րա­թուխ նա­խա­րա­րի կար­ծի­քով. «Ի­րա­կա­նում ­Հա­յաս­տա­նում գոր­ծա­րա­րութ­յամբ զբաղ­վե­լը հեշտ գործ չէ, դա ա­ռան­ձին հայ­րե­նա­սի­րութ­յան օ­րի­նակ է»: Ի­հար­կե, մեր գոր­ծա­րար­նե­րին, դի­ցուք՝ Լ­ֆի­կին կամ Գռ­զո­յին հայ­րե­նա­սի­րութ­յան դիր­քե­րում չենք կա­րո­ղա­նում պատ­կե­րաց­նել: ­Բայց դե, ե­թե ­Պա­պո­յա­նը ա­սում է, ե­րե­ւի մի բան գի­տի: Բայց ա­հա, ե­թե նա կար­ծում է, որ ­Հա­յաս­տա­նում գոր­ծա­րա­րութ­յամբ զբաղ­վելն ի­րոք այն­քան ծանր գործ է, որ միայն հայ­րե­նա­սի­րա­կան մղում­նե­րից ել­նե­լով, կա­րող ես նման քայ­լի գնալ, ա­պա դրա­նով «շան լափ է լցնում» իր շե­ֆի՝ ­Նի­կո­լի գլխին: ­Կա­ռա­վա­րութ­յան եւ վար­չա­պե­տի հիմ­նա­կան գո­րծա­ռույթ­նե­րից մեկն այն է, որ հնա­րա­վո­րինս թե­թե­ւաց­նի բիզ­նե­սի գոր­ծը, որ մար­դիկ չվա­խե­նան, փող դնեն, աշ­խա­տա­տե­ղեր ստեղ­ծեն, ի­րենք էլ շահ ստա­նան ու երկ­րին էլ օ­գուտ տան: ­Բայց ե­թե ­Հա­յաս­տա­նում գոր­ծա­րա­րութ­յամբ զբաղ­վելն այն­քան ծանր գործ է, որ հա­մար­ժեք է հայ­րե­նա­սի­րութ­յա­նը, ա­պա իր նման մտքե­րով ­Պա­պո­յանն ակ­նարկ­ում է, որ ­Նի­կո­լի կա­ռա­վա­րութ­յու­նը ոչ թե թե­թե­ւաց­նում, այլ՝ ծայ­րա­հեղ ծան­րաց­նում է գոր­ծա­րա­րի վի­ճա­կը, այ­սինքն՝ ա­մե­նա­քի­չը իր դե­րում չէ: Ի­հար­կե, նա ճիշտ է:

­­Մեզ ա­մեն օր զար­մաց­նող Ա­վին­յա­նին այս ան­գամ մի կողմ թող­նենք եւ անդ­րա­դառ­նանք շե­ֆից օ­րի­նակ վերց­նող քա­ղա­քա­պե­տա­րա­նի ո­րոշ աշ­խա­տա­կից­նե­րի զար­մա­նահ­րաշ ա­րարք­նե­րին: ­Կոնկ­րետ դեպ­քում՝ խոս­քը Ե­րե­ւա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի են­թա­կա­յութ­յամբ գոր­ծող «­Կա­նա­չա­պա­տում եւ շր­­ջա­կա մի­ջա­վայ­րի պահ­պա­նութ­յուն» ՀՈԱԿ-ի տնօ­րեն ԱՐՄԵՆ ԲԵԳՈՅԱՆԻ մա­սին է, ով, ինչ­պես տե­ղե­կաց­րեց ակ­տի­վիստ Է­դո­ւարդ ­Հայ­րում­յա­նը, հայ­տա­րա­րել է, թե. «­Պատ­րաստ­վում է հա­տել Եր­ե­ւան քա­ղա­քի մոտ 10 փո­ղոց­նե­րի ծա­ռեր»: 10 փո­ղո­ցը քչութ­յուն չա­նի՞, ա­վե­լի լավ չէ՞, որ գույ­քագ­րեք Ե­րե­ւա­նի մնա­ցած ծա­ռերն ու կա­մաց-կա­մաց կտրեք: Չ­նա­յած, ե­թե ժա­մա­նա­կին Ա­վին­յանն էր հպար­տո­րեն խո­սում հաս­տա­բուն ծա­ռեր կտրե­լու եւ դրանց փո­խա­րեն ինչ-որ ճա­պո­նա­կան թփեր տնկե­լու մա­սին, ­Բե­գո­յա­նը, ի­հար­կե, մի 10 փո­ղոց հաս­տատ կու­զե­նա կա­նա­չազր­կել: ­Բայց այդ դեպ­քում ա­վե­լի լավ չէ՞, որ Ա­վին­յա­նը մտա­ծի նրա ղե­կա­վա­րած ՀՈԱԿ-ը` «­Ծա­ռակտր­ման եւ շրջա­կա մի­ջա­վայ­րի հերն ա­նի­ծո­ղի» վե­րան­վա­նե­լու մա­սին:

Օ­րերս Իս­պա­նիա­յում սպան­վեց ­Ռու­սաս­տա­նին դա­վա­ճա­նած օ­դա­չու ՄԱՔՍԻՄ ԿՈՒԶՄԻՆՈՎԸ, ո­րի մարմ­նի վրա լցված էր 11 գնդակ եւ 100 հա­զար եվ­րո: ­Դա­վա­ճա­նին չփրկեց ոչ միայն Իս­պա­նիա­յում պատս­պար­վե­լը, այ­լեւ կեղծ ա­նուն-ազ­գա­նու­նով ուկ­րաի­նա­կան անձ­նա­գի­րը: ­Զար­մա­նա­լի է, մի՞­թե ի­րենց հայ ան­վա­նող դա­վա­ճան­նե­րը չեն հաս­կա­նում, որ դա­վա­ճա­նի վեր­ջը վաղ թե ուշ լի­նում է այդ­պես ան­փա­ռու­նակ: Այդ­պես դա­րե­րով ե­կել է, այդ­պես էլ դա­րե­րով գնա­լու է:

­­­Մեզ շա­րու­նա­կում են զար­մաց­նել Ուկ­րաի­նա­յի իշ­խա­նութ­յուն­նե­րը: Այս ան­գամ նրանց ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ  ԿՈՒԼԵԲԱՆ, դի­մե­լով Ա­րեւ­մուտ­քին, հայ­տա­րա­րեց, թե. «­Դուք չեք կորց­նում ա­մե­նագլ­խա­վո­րը` ձեր զին­վոր­նե­րի կյան­քե­րը, այդ իսկ պատ­ճա­ռով դա աշ­խար­հում ա­մե­նա­լավ գոր­ծարքն է, տվեք մեզ զենք, տվեք մեզ փող, եւ մենք կվեր­ջաց­նենք աշ­խա­տան­քը»: ­Զար­մա­նա­լիո­րեն ­Կու­լե­բան նման­վում է Օս­տապ ­Բեն­դե­րին, ո­րը ճա­նա­պար­հով անց­նող մե­քե­նա­նե­րին գո­ռում էր «деньги давай!»: ­Սա­կայն տար­բե­րութ­յունն այն է, որ Ուկ­րաի­նա­յի ԱԳ նա­խա­րա­րը դրա դի­մաց ան­թա­քույց ա­ռա­ջար­կում է զո­հա­բե­րել ուկ­րաի­նա­ցի զին­վոր­նե­րի կյանք­ե­րը: Կ­յան­քեր` փո­ղի դի­մաց: Ա­հա այս­պի­սի զար­մա­նա­լի գոր­ծարք է նա ա­ռա­ջար­կում Ա­րեւ­մուտ­քին:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ