Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ԲԱԶԵՅԱՆՆ ՈՒ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

Սպորտ

 Իտալական Բուստո Արսիզիոյում ընթացող Բռնցքամարտի Օլիմպիական վարկանիշային մրցաշարում, հաղթանակով են մեկնարկել մեր բռնցքամարտիկները։ Այսօրվա առաջին մրցահերթում, ռինգ են դուրս եկել 57 կգ քաշային ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆԸ և 80 կգ քաշային ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ։ Բազեյանը, 5։0 հաշվով առավելության է հասել Շվեյցարիայի ներկայացուցիչ Սեյֆեդին Լետայիֆի հանդեպ, Հովհաննիսյանը ևս 5։0 հաշվով հաղթել է Կանադան ներկայացնող Կեվեն Բեասեջոուրիին։ Հաջորդ մենամարտում, Բազեյանը ուժերը կչափի Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչ Ժոզե Տիրադայի հետ, իսկ Ռաֆայել Հովհաննիսյանը կմենամարտի ազգությամբ բելգիացի Նոա Հաջիտի հետ։ Այսօր երեկոյան, Տաթևիկ Խաչատրյանը 54 կգ կմրցի Չիլիի ներկայացուցիչ Դենիսե Բռավոյի հետ։ Հիշեցնենք, որ բռնցքամարտիկները 13 քաշային կարգերում մրցում են Օլիմպիական խաղերի 49 ուղեգրի համար։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ