⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

ԲԱՄԲԱՍԱՆՔ

Բամբասանք

­Թեեւ շա­տե­րը հույս ու­նեին, որ կհա­ջող­վի փո­խա­նա­կել փետր­վա­րի 28-ին Հա­յաս­տան ներ­խու­ժած ադր­բե­ջան­ցի դի­վեր­սան­տին Բաք­վում կա­լան­քի տակ պահ­վող հա­յե­րից մե­կի հետ, սա­կայն դա տե­ղի չու­նե­ցավ, քա­նի որ Հա­յաս­տա­նը ո­րո­շեց «բա­րի կամք դրսե­ւո­րել»: Այս, ա­ռա­ջին հա­յաց­քից անտ­րա­մա­բա­նա­կան եւ հեր­թա­կան նսե­մա­ցու­ցիչ քայ­լը, ըստ լու­րե­րի, պայ­մա­նա­վոր­ված է ոչ թե «բա­րի կամ­քով», այլ սո­վո­րա­կան վա­խով ու սար­սա­փով, որն ու­նի Նի­կո­լը ադր­բե­ջան­ցի­նե­րի հան­դեպ:

Ըստ նույն լու­րե­րի` Ա­լիե­ւը Նի­կո­լին վերջ­նա­գիր է ու­ղար­կել, որ 24 ժա­մում ադր­բե­ջա­նա­կան զին­վո­րը պետք է փո­խանց­վի Ադր­բե­ջա­նին, հա­կա­ռակ դեպ­քում Ա­լիե­ւը սպառ­նա­ցել է գրո­հել հայ­կա­կան դիր­քե­րը, վերց­նել հայ գե­րի­ներ, ո­րից հե­տո փո­խա­նա­կել այդ գե­րի­նե­րին ադր­բե­ջան­ցի զին­վո­րի հետ: Ընդ ո­րում, Նի­կո­լը փոր­ձել է խո­սել ռուս­նե­րի հետ, սա­կայն վեր­ջին­ներս հրա­ժար­վում են նրա հետ ո­րե­ւէ հարց քննար­կե­լուց: Իսկ եվ­րո­պա­ցի­նե­րը Նի­կո­լին խոր­հուրդ են տվել սուս-փուս են­թարկ­վել Ա­լիե­ւի շան­տա­ժին: Արդ­յուն­քում` Նի­կո­լն իր վա­խը քո­ղար­կել է «բա­րի կամ­քի» ան­վան տակ, թե` տե­սեք-տե­սեք ինչ­քան բա­րի ու խա­ղա­ղա­սեր եմ ես:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ