Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել Ռուսական ռազմական փորձագետներ. Լենինգրադի մարզի վրա հարձակումը վերահսկվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի կողմից Լուսանկարներում Խարկովի ավիացիոն ինստիտուտն է՝ «Գերանիում» հրթիռային անօդաչուների հարվածներից հետո Իրանի հարցով Թուրքիայի վրա ԱՄՆ-ի ճնշումն այս անգամ չաշխատեց

Հասարակությունն այդպես էլ չտեսավ ո՛չ փաստաթուղթ, ո՛չ էլ հակառակն ապացուցող արձագանք. Իսրայելյան

Թեմա

Ի վերջո լուծարվե՞լ է Արցախի հանրապետությունը, նման փաստաթուղթ իրականում կա՞, թե՞ չկա, ի՞նչ էր ստորագրել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, եւ որքանո՞վ այն ունի իրավական ուժ, «Իրավունք TV»-ի տաղավարում հետաքրքրվեցինք «Վերածնվող Արցախ» շարժման համակարգող, «Հայկական աշխարհ» ՀԿ ղեկավար ԱՆԱՍՏԱՍ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻՑ:

— Արցախցիներիս արձագանքը շարունակում է մնալ նույնը` նախագահն իրավունք չունի նման փաստաթուղթ ստորագրելու: Եթե ստորագրել էլ է, այն իրավական առումով զրոյական նշանակություն ունի: Այո՛, հասարակությունն այդպես էլ չտեսավ ո՛չ փաստաթուղթ, ո՛չ էլ հակառակն ապացուցող արձագանք` Արցախի իշխանության կողմից: Բացի այդ, Ազգային ժողովն էլ չարձագանքեց: Թեթեւ մեկնաբանություններ եղել են այս հարցին, սակայն մենք կարծում ենք` դա քիչ է: Ազգային ժողովը պետք է որոշում կայացներ, արձանագրվեր այն ու հասանելի դառնար նաեւ հայաստանյան ղեկավարներին:

— Իսկ Արցախի Ազգային ժողովը գործո՞ւմ է, պարոն Իսրայելյան:

— Իրենք իրար մեջ ինչ-որ հավաքվում են, որոշումներ են կայացնում: Գիտեք, գործող հասկացողությունն այն է, որ պետք է տեսանելի լինի իրականության մեջ: Իրենք որոշակիորեն պահպանում են այդ կառույցը, բայց էլի եմ ասում` դա շատ քիչ է, ինչը թույլ է տալիս հայաստանյան իշխանությանն ամբողջովին չեզոքացնելու Արցախի պետական ինստիտուտները:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում. 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ