Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել Ռուսական ռազմական փորձագետներ. Լենինգրադի մարզի վրա հարձակումը վերահսկվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի կողմից Լուսանկարներում Խարկովի ավիացիոն ինստիտուտն է՝ «Գերանիում» հրթիռային անօդաչուների հարվածներից հետո Իրանի հարցով Թուրքիայի վրա ԱՄՆ-ի ճնշումն այս անգամ չաշխատեց

Ձեռառնոցի է` ուրիշ ոչինչ. Քաղաքացիները էլեկտրոնային դեղատոմսերի մասին

Հասարակություն

Մարտի 1-ից մի շարք դեղեր գնելիս պետք է էլեկտրոնային դեղատոմս ներկայացնել։ Սահմանափակումը վերաբերում է հակաբակտերային, հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային դեղերին, տարբեր շիճուկներին և պատվաստանյութերին։ Առայժմ 470 անուն դեղ է միայն այդ եղանակով վաճառվելու, իսկ 2025-ի հունվարի 1-ից այս ցանկում կներառվի ևս 2566-ը:

Քաղաքացիները վրդովված են կառավարության որոշումից։ Հակաբիոտիկ, հակասնկային, հակավիրուսային և այլ նշանակության 470 անվանում դեղեր կարող են ձեռք բերել բացառապես էլետրոնային դեղատոմսով և անձնագրի առկայության դեպքում միայն։ Մինչ կառավարությունում կարծում են՝ այսպիսով քաղաքացիները զերծ կմնան ինքնաբուժումից, նշանակված դեղամիջոցն այլ դեղով փոխարինելու ինքնուրույն որոշումից, դեղերի անհարկի կիրառումից, քաղաքացիները սրտնեղում են. իսկ ինչպե՞ս վարվել տոնական կամ շաբաթ և կիրակի օրերին։ Հատկանշական է, որ քաղաքացիների դժգոյությունները կիսում են նաեւ դեղատան եւ պոլիկլինիկայի աշխատակիցները:

«Մարդիկ անընդհատ բժիշկին դիմելու, պոլիկլինիկաներում ժամերով սպասելու են, որպեսզի դեղատոմս ստանան։ Հասկանում ենք, որ դեղերը պետք է նշանակվեն բժիշկի կողմից, նրա հսկողությամբ, բայց դա կարելի էր աստիճանաբար անել, առաջին սերնդում լինեին 3-րդ սերնդի հակաբորբոքային դեղերը, և աստիճանաբար տարիների ընթացքում հասնել մի իրավիճակի, որ սինխրոն աշխատեն հիվանդանոցային օղակները, պոլիկլինիկաները, դեղատները»։

Դեղատոմսով են դուրս գրվում նաև հորմոնալ դեղերը, որոնք երևի թե ամենապահանջվածն են մեր հասարակությունում։ Շատերը նույնիսկ կառավարության որոշումից անմիջապես հետո շտապել են դեղատներ՝ տուփերով գնելու անհրաժեշտ դեղորայքը հետագա «գլխացավանքից» ազատվելու համար։

 Մանրամասները տեսանյութում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ