Հարստությունը գրված է ձեր ճակատագրում, եթե տեսնեք այս թվերը ծննդյան ամսաթվի հաշվարկում Ուկրաինայում ընթացող պատերազմը մոտ ապագայում չի ավարտվի. ԱՄՆ փոխնախագահ Երեւանում քաղաքային անգործությունը նոր «ջրի աղբյուրներ» է ստեղծում Թրամփը ներկայացել է որպես Հռոմի պապ Հնդկաստանը հայտարարել է, որ Պակիստանը խախտել է հրադադարը Երևանը դարձրել են շինարարական պոլիգոն, օդի  աղտոտվածությունը հատել է կարմիր գծի տագնապային մակարդակը․ Բնապահպան Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ, հաճելի անակնկալներ․ Աստղագուշակ՝ մայիսի 3-ի համար Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Փաստ». Սպառվածության գիտակցումն ու ցայտնոտային հիստերիան

ՀՀ տնտեսության շրջադարձը դեպի արևմուտք ձախողվել է. Fitch

Վերլուծություն

Տնտեսությունը դիվերսիֆիկացնելու՝ իշխանությունների հայտարարությունների ֆոնին ամենահեղինակավոր վարկանիշային կազմակերպություններից մեկը՝ Fitch-ը, առաջիկայում էական փոփոխություններ չի ակնկալում. գործակալությունը արձանագրել է, որ Հայաստանը մեծ կախվածություն ունի Ռուսաստանից, չնայած Երևանի ու Մոսկվայի միջև քաղաքական լարվածությանը` փոխադարձ առևտուրը նորանոր ռեկորդներ է գրանցում։ 2023-ի առաջին տասն ամիսներին երկրների առևտրաշրջանությունն անցել է 5 միլիարդ դոլարի սահմանը։

 

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2023 թվականին կազմել է Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության 36.8 տոկոսը: Ընդ որում, Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 7 մլրդ 306 մլն 23.9 հազար դոլար՝ 2022-ի նկատմամբ աճելով 43.3 տոկոսով: Հատկանշական է, որ Ղազախստանի և Ղրղզստանի հետ առևտրաշրջանառության ծավալները նախորդ տարի աճել են անգամներով: 2023-ին Ղազախստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը աճել է 2.4 անգամ՝ կազմելով 100 մլն 484.2 հազար դոլար, իսկ Ղրղզստանի հետ աճը 4.2 անգամ է՝ 27 մլն 829 հազար դոլար ծավալով:

Արդեն 2024 թվականի հունվարի կտրվածքով ՝ ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների, ՀՀ առևտրաշրջանառությունը աճել է 78,8 տոկոսով` հասնելով 2,1 միլիարդ դոլարի: Եվ սա նույնպես ՌԴ հետ փոխադարձ առևտրի շնորհիվ, որը աճել է 93,3 տոկոսով հասնելով 861,4 միլիոն դոլարի:

 

ԵՄ-ն Հայաստանի առևտրային գործընկերների ցանկանում անգամ երկրորդը չի: Այդ տեղում Արաբական Էմիրություններն են, որն առաջ է անցել ԵՄ-ից ու Չինաստանից` 338 մլն դոլար ցուցանիշով: Եթե դիտարկենք առավել մանրամասն, ապա կպարզվի, որ դեպի Էմիրություններ արտահանման կեսը ոսկին է։ Ստացվում է, որ Հայաստանը ոչ թե սկսել է առևտուր անել ԱՄԷ-ի հետ, այլ ուղղակի տարանցիկ երկիր է՝ Ռուսաստանից Էմիրություններ ոսկի տեղափոխելու համար։ Եվ այս տվյալների հիման վրա կարող ենք ասել, որ Հայաստանը ոչ թե և ոչ այնքան դիվերսիֆիկացրել է առևտուրը, այլ ավելի է կախվել Ռուսաստանից, քանի որ դարձել է ռուսական ոսկու արտահանողը։

ԵՄ-ն անգամ երրորդ տեղում չէ: Երրորդ տեղում Չինաստանն է` 200 մլն դոլար ցուցանիշով և 9,3% աճով: Իսկ չորրորդ տեղում հայտնված Եվրոմիության հետ, որին անդամակցելու հայտ ենք ուզում նեկայացնել, առևտուրը կրճատվել է 28%-ով` հասնելով 140 մլն դոլարի: Դիցուք Ֆրանսիայի հետ առևտրաշրջանառությունը կրճատվել է 52,7 տոկոսով և կազմել է ընդամենը 6,4 միլիոն դոլար, համեմատության համար նշենք, որ 2023 թվականի հունվարին այդ թիվը կազմում էր 13,5 միլիոն դոլար: Անկում է ապրել նաև Գերմանիայի հետ առևտրաշրջանառությունը: Եթե 2023 թվականի հունվարին այդ թիվը կազմում էր 51,7 միլիոն դոլար, ապա 2024 թվականի հունվարին այն կազմում է ընդամենը 29,5 միլիոն դոլար: Հունաստանի հետ առևտրաշրջանառությունը 2024 թվականի հունվարին կազմել է 1,9 միլիոն դոլար, 2023-ի նույն ժամանակահատվածում այն կազմում էր 5,5 միլիոն դոլար: Լեհաստանի հետ երկկողմ առևտրաշրջանառությունը ևս կրճատվել է շուրջ երկու անգամ՝ այս տարվա հունվարին այն կազմել է 5,2 միլիոն դոլար, 2023-ի հունվարին այդ թիվը կազմում էր 10,6 միլիոն դոլար:

 

ԱՄՆ հետ երկկողմ առևտրաշրջանառությունը թեև չի կրճատվել, սակայն, աճն էլ կարելի է ասել չնչին է՝ ընդամենը 3,9 տոկոս և կազմել է 51,4 միլիոն դոլար: Մեծ Բրիտանիայի հետ երկկողմ առևտրաշրջանառությունը նույնպես դրական տեղաշարժեր չի արձանագրել, հակառակը, եթե 2023-ի հունվարին այն կազմել է 9,5 միլիոն դոլար, ապա այս տարվա հունվարին նվազել է , հասնելով՝ 3.3 միլիոն դոլարի:

 

Ստացվում է, որ եթե արևմուտքը ցանկանում է ՀՀ համար փոխարինել ՌԴ-ին, ապա պետք է ավելացնի իր առևտրաշրջանառությունը ավելի քան 6 անգամ, ինչը ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում դժվար թե իրականանալի է: Պարզ վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանի համար միակ և առանցքային առևտրական գործընկերը՝ ՌԴ-ն է և ՀՀ տնտեսական աճի առյուծի բաժինը պայմանավորված է հենց ՌԴ հետ երկկողմ առևտրաշրջանառության աճով: Ինչ վերաբերվում է հավաքական արևմուտքին, ապա տեսնում ենք, որ ի հեճուկս գեղեցիկ խոստումների՝ արևմտյան երկրների հետ երկկողմ առևտրաշրջանառությունը կտրուկ անկում է գրանցում, հետևաբար կարելի է փաստել, որ տնտեսության դիֆերսիֆիկացիան մնալու է թղթի վրա, դրա իրագործման համար չկա և ոչ մի անհրաժեշտ պայման...

Lurer.com

 






Հարստությունը գրված է ձեր ճակատագրում, եթե տեսնեք այս թվերը ծննդյան ամսաթվի հաշվարկումՈւկրաինայում ընթացող պատերազմը մոտ ապագայում չի ավարտվի. ԱՄՆ փոխնախագահԵրեւանում քաղաքային անգործությունը նոր «ջրի աղբյուրներ» է ստեղծումԹրամփը ներկայացել է որպես Հռոմի պապՀնդկաստանը հայտարարել է, որ Պակիստանը խախտել է հրադադարըԵրևանը դարձրել են շինարարական պոլիգոն, օդի  աղտոտվածությունը հատել է կարմիր գծի տագնապային մակարդակը․ ԲնապահպանԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ, հաճելի անակնկալներ․ Աստղագուշակ՝ մայիսի 3-ի համարԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին«Փաստ». Սպառվածության գիտակցումն ու ցայտնոտային հիստերիանՊոկրովսկի ճակատում ռուս գրոհայինը միայնակ ներխուժել է ուկրաինական բլինդաժ և մաքրել այն (Տեսանյութ)Նրա «մելկի ժուլիկությունները»,  հիվանդագին աստիճանի են հասել  Սերժ Սարգսյանի նկատմամբ. Շիրազ ԽաչատրյանԻսրայելի ավիացիան շարունակել է հարվածներ հասցնել Սիրիային. Անկարան փորձում է պատասխան քայլերԱՄՆ-ի համար Չինաստանն ավելի կարևոր է, քան Ուկրաինայի պատերազմը. Ռուբիո«Հրապարակ»․ ՔՊ-ում ընդվզման մեծ ալիք է հասունանում․ շարքերում գժված են«Փաստ». Հասարակությունն ամենևին էլ «քնած» չէ, ու դա շատ է նյարդայնացնում իշխանություններին«Ժողովուրդ». Ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը կարող է դառնալ 37Ինձ անվանեցին ռուսական գործակալ... պարզապես ճշմարտությունն ասելու համար. ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն (Տեսանյութ)Խարկովում այս գիշեր առնվազն երկու տասնյակ պայթյուններ են գրանցվել (Տեսանյութ, Ֆոտո)Կիևի ռեժիմը դավաճանեց Ուկրաինան՝ ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիր կնքելով. ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանատան նախկին աշխատակիցԱրամ Սարգսյանը կրկնակի ուրացող է. Գեղամ Մանուկյան«Արմմոնո»-ն 23-րդ անգամ միավորում է թատրոնն ու հանդիսատեսինՎահան Բիչախչյանը «Լեգիայի» կազմում դարձավ Լեհաստանի գավաթակիր (տեսանյութ)Երկրորդ միջազգային հակաֆաշիստական համաժողովն ամփոփեց իր աշխատանքները ՄոսկվայումԱմուսնանալ, թե՞ փախչել. պարոնյանական բեմում՝ սերունդների ճակատամարտ101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանն իր կուսակիցների հետ նշում է Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակը«Ոսկե գնդակ» մրցանակի թարմացված վարկանիշը. GoalԵրևանի սիրո պակասը կլրացնեն ազնավուրցիներըԵրեւանը երգում է սիրո մասին6 բույր, որոնք գրավում են շների ուշադրությունըՊուտինը հայտնել է` ԱՄՆ նախագահն այցելել է Կրեմլում գտնվող իր բնակարան«Ռուսաստանի փլուզման հրահանգներ». Ժիրինովսկու մարգարեությունը սկսում է իրականանալ 25 տարի անց. նրանք ապարդյուն ծիծաղեցին նրա վրա«Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտԹրամփի մաքսային ռումբը հասավ AmazonԵրևանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին․ News.amԶգուշացե՛ք դեղամիջոցների կեղծ գովազդներից, թիրախավորում են հայտնի մարդկանցԱդրբեջանցի սահմանապահները կրшկ են բացել Կասպից ծովում սահմանը խախտած նավի վրաԴեսպան Քվինն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է ՀՀ-ում ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսինՎարկածներ կան՝ Եղիշե Հակոբյանը հաշիշ է օգտագործել, ես ռեալ չեմ տեսել. հրամանատարը ցուցմունք տվեցԴեպքի հաջորդ օրը զինծառայողներն ավտոբուսով իրենց ամբողջ անձնակազմով պետք է ուղարկվեին փորձաքննության. ԲացահայտումՌուսաստանի ավիացիայի 3 տոնանայոց ФАБ-3000 սավառնող ավիառումբ ոչնչացրել է ուկրաինական անօդաչուների գործարանը (Տեսանյութ)Ինչու հայ վետերանները դեռ չեն ստացել Մեծ հաղթանակի 80-ամյակի մեդալներըՊաշտպանության փոխարեն՝ սեղանի թենիսԱՄՆ ներդրումը Երկրորդ համաշխարհայինի հաղթանակում ամենամեծն է․ ԹրամփՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էԴատապարտել տեղի ունեցածը. Իրանահայ համայնքը միասնական կոչով է հանդես եկելՊուտինը ցույց է տվել՝ ինչ կա Կրեմլի իր բնակարանի սառնարանում և սեղանինԿարդինալները փորձում են արագ ընտրել նոր պապ՝ Միքելանջելոյի որմնանկարների ներքոՉինաստանում հայտարարել են՝ ԱՄՆ-ը պատրաստ է առևտրային մաքսատուրքերի վերաբերյալ բանակցություններիՀրապարակվել է 2025-ի հունվար-մարտ ամիսների պետբյուջեի կատարման մասին տեղեկատվությունը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top