Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

Մխիթարյանը միացնում էր ինչ-որ տուրբո ռեժիմ և սկսում ավելի շատ վազել. Իլսինյո

Սպորտ

Դոնեցկի «Շախտյորում» Հենրիխ Մխիթարյանի նախկին թիմակից Իլսինյոն խոսել է հայ ֆուտբոլիստի ֆիզիկական պատրաստվածության մասին։

«Մխիթարյանը մեզ հետ խաղում էր ոչ միայն այն պատճառով, որ տեխնիկապես լավ էր պատրաստված, այլև տպավորիչ ֆիզիկական ներուժ ուներ։ Երկրորդ խաղակեսի 40 րոպեից նա միացնում էր ինչ-որ տուրբո ռեժիմ և սկսում ավելի շատ վազել։ Դա անհեթեթ էր։ Նա չէր դադարում վազել։

Տղաները պատմել են, որ եղել է, երբ Մխիթարյանն արթնացել ու չի կարողացել քայլել։ Նա քնել, արթնացել և չէր կարողանում տեղից շարժվել։ Այնուհետև Մխիթարյանին վիրահատեցին, և նա վերադարձավ խաղադաշտ ու սկսեց 10 անգամ ավելի շատ վազել, քան նախկինում էր»,- բրազիլացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Sport.ua-ն։

Իլսինյոն «Շախտյորի» կազմում հանդես է եկել 2007-2010 և 2012-2015 թթ.` 175 խաղում խփելով 22 գոլ և կատարելով 21 գոլային փոխանցում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ