Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ԱՆԴՐԵԱՍՅԱՆՆ ՈՒ ԹԵՎԱՆՅԱՆԸ ԻՐԵՆՑ ՔԱՇԱՅԻՆ ԿԱՐԳԵՐԻ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐՆ ԵՆ

Սպորտ

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան /UWW /ներկայացրել է ազատ ոճի ըմբիշների դասակարգման նոր աղյուսակը։ Հայ մարզիկներից լավագույնների թվում ընդգրկվել են 3-ը, մինչև 57 կգ քաշային կարգում Եվրոպայի քառակի չեմպիոն ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, բարձրացել է 2-րդ հորիզոնական։ Այդ քաշային կարգի առաջատարը ազգությամբ սերբ Ստևան Անդրիան Միլիլն է։ Մինչև 65 կգ քաշային կարգում, լավագույնը նախորդ տարվա Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի բրոնզե մեդալակիր ՎԱԶԳԵՆ ԹԵՎԱՆՅԱՆՆ է, իսկ մինչև 70 կգ քաշային կարգում առաջատար է դարձել ԱՐՄԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ։ Նա այս տարի առաջին անգամ է հռչակվել Եվրոպայի չեմպիոն։ Եվ ահա, այս ուրախալի նորության առթիվ, Iravunk. com -ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու բացառիկ զրույց ունեցել Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի բրոնզե մեդալակիր ԱՐՄԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ հետ։

- Շնորհավորում ենք, Արման, դասակարգման աղյուսակում առաջատար դառնալու առթիվ։

- Շնորհակալ եմ։ Լավ է, որ առաջատար ես լինում, միավորներ ես վաստակում։ Շատ ուրախ եմ, որ առաջինն եմ իմ քաշային կարգում։

- Արման, իսկ առաջիկայում ինչ մրցաշարեր կան։

- Պատրաստվում եմ Աշխարհի առաջնությանը, որը լինելու է Փարիզի Օլիմպիական խաղերից հետո։ Պիտի պայքարեմ, որպեսզի կարողանամ նվաճել նաև Աշխարհի ոսկե մեդալը։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ