Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ՉԼ.«Ինտերը» գերլարված խաղում դուրս մնաց պայքարից(տեսանյութ)

Սպորտ

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Աթլետիկոն» 11-մետրանոցներով պայքարից դուրս թողեց Միլանի «Ինտերին»։

Թիմերի միջև առաջին հանդիպումը ավարտվել էր` 0-1 հօգուտ միլանյան ակումբի։ Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը կարողացավ արդեն սեփական հարկի տակ կամային հաղթանակ տարավ` 2-1։

Խաղի հաշիվը 33-րդ րոպեին բացեց միլանյան ակումբի իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն, իսկ «Աթլետիկոյի» կազմում աչքի ընկան Անտուան Գրիզմանն ու հոլանդացի Մեմֆիս Դեպայը`  35-րդ ու 87-րդ րոպեներին։

Խաղը շարունակվեց լրացուցիչ ժամանակում, որի ընթացքում գոլեր չգրանցվեցին։

11-մետրանոց հարվածաշարում «Աթլետիկոյի» սլովենացի դարպասապահ Յան Օբլակը երկու անգամ փրկեց իր թիմին, իսկ «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի հարվածից հետո գնդակը բարձր ընթացավ։

«Աթլետիկոն» դարձավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի վերջին մասնակիցը և միացավ Մադրիդի «Ռեալին», անգլիական «Մանչեսթեր Սիթիին», Մյունխենի «Բավարիային», Փարիզի ՊՍԺ-ին, կատալոնական «Բարսելոնային», Լոնդոնի «Արսենալին» ու Դորտմունդի «Բորուսիային»։


Գոլերը` տեսանյութով


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ