Նման է, որ ֆրանսիացի ցուցարարները չափազանց մարտական են տրամադրված (Տեսանյութ) Զելենսկու մերձավոր շրջապատը շոկի մեջ է Թրամփի՝ նախագահ փոխելու պահանջներից. Bild Ռուսաստանի բանակը գրավել է վելիկոբուռլուկյան ճակատի ողջ հարավային գոտին (Քարտեզ, Տեսանյութ) Լեհաստանում հայտնել են վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձեր մասին Ռուսաստանը պատրաստվում է լիկվիդացնել եվրոպական պաշտպանական ընկերությունների ղեկավարությանը. FT Կիևի մոտ այրվում է քաղաքացիականի տակ քողարկված ռազմական խոշոր ձեռնարկությունը (Տեսանյութ) Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Սոչիի օդանավակայանի վրա Մեդվեդև. Զելենսկին կշարունակի կթել եվրոպացի այլասերվածներին՝ կծելով հսկայական գումարներ Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Իր ա­սու­լի­սի ժա­մա­նակ մեր «Զար­մանք» խո­րագ­րի հա­վա­տա­րիմ հա­ճա­խորդ ՆԻԿՈԼԸ հայ­տա­րա­րեց, թե ադր­բե­ջա­նա­կան զին­վո­րին, ո­րը զին­ված հա­տել էր ՀՀ սահ­մա­նը, կա­լա­նա­վո­րե­լու ի­րա­վա­կան հիմք չկար, քա­նի որ քրեա­կան օ­րենսգր­քում չկա հոդ­ված, ո­րով կա­րե­լի էր ադր­բե­ջան­ցուն պա­հել եւ հե­տո փո­խա­նա­կել մեր գե­րի­նե­րից մե­կի հետ: Զար­ման­քով հայտ­նա­բե­րե­ցինք, որ Նի­կո­լը տեղ­յակ չէ ՀՀ պե­տա­կան սահ­մա­նը ա­պօ­րի­նի անց­նե­լու հա­մար նա­խա­տես­ված քրեա­կան պա­տաս­խա­նատ­վութ­յան մա­սին, եւ նրա կող­քին չկա մի քչից-շա­տից խել­քը գլխին ի­րա­վա­բան, որ Նի­կո­լի հա­մար հո­րի­նի մի այն­պի­սի վար­կած, ո­րը բա­ցար­ձակ է­շութ­յուն չլի­նի: Սա­կայն Նի­կո­լը վե­րո­հիշ­յա­լով չսահ­մա­նա­փակ­վեց եւ հայ­տա­րա­րեց, որ ադր­բե­ջան­ցի զին­վո­րին բաց թող­նե­լը Հա­յաս­տա­նում ժո­ղովր­դա­վա­րութ­յան ա­պա­ցույց է: Սա ար­դեն ոչ թե ի­րա­վա­բա­նի, այլ հո­գե­բույ­ժի մեկ­նա­բա­նութ­յան կա­րիքն ու­նի:

­Մեզ զարմաց­րին «ՈՉ 150 ԴՐԱՄԻ» հա­մար ի­րենց պատ­ռող մեր հայ­րե­նա­կից­նե­րը, ո­րոնք բե­րան­նե­րը ջուր են ա­ռել, երբ տրանս­պոր­տը դար­ձել է 300 դրամ: Այս­պի­սով` զար­մա­նա­լիո­րեն ա­պա­ցուց­վում է այն, ինչ աս­վում էր վե­րո­հիշ­յալ շարժ­ման մա­սին, երբ սրանք ի­րենց գցում էին փո­ղոց­նե­րը փա­կե­լուն, իսկ աս­վում էր, որ դրանք սո­վո­րա­կան ա­րեւմտ­յան գոր­ծա­կալ­ներ են, ո­րոնց նպա­տակն էր ցան­կա­ցած գնով ա­պա­կա­յու­նաց­նել եր­կի­րը:

­Մեզ զար­մաց­րեց ՔՊ-շկա պատ­գա­մա­վո­րու­հի ԼՈՒԼՈՒՆ (վայ քեզ հայ ժո­ղո­վուրդ, որ քո պատ­գա­մա­վոր­նե­րը լու­լու­ներն են): Այս պատ­գա­մա­վո­րու­հին զար­մա­նա­լիո­րեն ո­րո­շել է ստա­նալ բժշկա­կան կրթութ­յուն, սա­կայն չվճա­րել դրա դի­մաց: Այդ իսկ նպա­տա­կով ԱԺ-ի հա­մա­պա­տաս­խան հանձ­նա­ժո­ղո­վը դի­մել է բժշկա­կան հա­մա­լաս­րա­նին, որ Լու­լո­ւին տան ար­տո­նութ­յուն, եւ նա ա­զատ­վի ուս­ման հա­մար նա­խա­տես­ված վճա­րից: Դե, բժշկա­կան ինս­տի­տուտն էլ ո՞վ է, որ հան­կարծ Լու­լո­ւին ար­տո­նութ­յուն չտար: Ն­շենք, որ ուս­ման վար­ձը տա­րե­կան 1 մլն դ­րամ է` Լու­լո­ւի ըն­դա­մե­նը մեկ ամս­վա աշ­խա­տա­վար­ձը, պար­գեւ­ատ­րում­նե­րը չհաշ­ված:

­Մեզ զար­մաց­րեց ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ վե­րա­բեր­յալ հա­վա­նա­բար հենց իր կող­մից տա­րած­վող այն լու­րը, թե իբր նա հայ­րե­նա­սի­րա­կան գրա­ռում­ներ էր կա­տա­րում սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում, ո­րի հա­մար էլ Նի­կո­լը նրան հե­ռաց­րել է: Քա­ղա­քա­կան գոր­ծու­նեութ­յան ըն­թաց­քում, Նի­կո­լի կա­մա­կա­տա­րը լի­նե­լով, էդ Էդ­մո­նը քա­նի՞ գլխա­նի էր, որ Նի­կո­լին հա­կա­ռակ գրա­ռում կա­տա­րեր: Եվ այս­տեղ կա մի զար­մա­նա­լի օ­րի­նա­չա­փութ­յուն. ով դա­դա­րում է Նի­կո­լի լա­փա­մա­նից կե­րակր­վել, պաշ­տո­նը կորց­նե­լուց հե­տո հան­կարծ դառ­նում է սու­պեր­հայ­րե­նա­սեր: Բա էդ որ բո­լորդ սուրբ եք, հո­ղե­րը ո՞վ ծա­խեց:

Եվ վեր­ջա­պես մեզ խիստ զար­մաց­րեց ԱԼԻԵՎԸ, ո­րը հայ­տա­րա­րեց, որ Հա­յաս­տա­նի հետ խա­ղա­ղութ­յան հաս­նե­լը ներ­կա­յումս ա­վե­լի մոտ է, քան եր­բե­ւէ: Դա աս­վեց Ադր­բե­ջա­նի հեր­թա­կան հո­ղա­յին պա­հան­ջը բա­վա­րա­րե­լու Նի­կո­լի քստմնե­լի հա­մա­ձայ­նո­ղա­կա­նութ­յու­նից հե­տո: Ն­շենք, որ երբ Ա­լիե­ւը ստա­նա նաեւ Ե­րե­ւա­նը, իսկ Նի­կո­լին նշա­նա­կի իր մարզ­պե­տը Հա­յաս­տա­նում, վերջ­նա­կա­նա­պես կհաս­նենք «ե­րա­նե­լի խա­ղա­ղութ­յա­նը»: Եվ սա ար­դեն ոչ թե զար­մանք է, այլ` ող­բեր­գութ­յուն:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ