Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՄԱՐԶԻԿ ՆԱՐԵԿ ԱՎԱԳՅԱՆԸ, ԱՄՆ - ՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ

Սպորտ

Խառը մենամարտերի / MMA /պրոֆեսիոնալ մարզիկ, մարզիչ, Հայաստանի բազմակի չեմպիոն, «Aca» վարկածով չեմպիոն, բազմաթիվ հեղինակավոր մրցաշարերի հաղթող, ծնունդով Էջմիածնի շրջանի Գեղակերտ գյուղից ՆԱՐԵԿ ԱՎԱԳՅԱՆԸ, ԱՄՆ - ում պատրաստվում է հերթական մենամարտին, որը լինելու է վարկանիշային։

Iravunk. com -ի մարզական թղթակիցը կապ է հաստատել  այժմ օվկիանոսից  այն կողմ, հեռավոր ԱՄՆ - ում բնակվող ՆԱՐԵԿԻ հետ ու բացառիկ զրույց ունենալ։

Նա նշեց. «Մենամարտը կկայանա մի քանի օրից, մարտի 30-ին, ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Բուրբանսկ քաղաքում։ Հանդես եմ գալու 59 կգ քաշային կարգում։ Մրցակիցս ամերիկացի մարզիկ է Ռոդնեյ Կեալոհին, ռեյտինգով մարզիկ է, նա հիմնականում հարվածային ոճով է մենամարտում, հասցրել եմ ուսումնասիրել։ Շատ լավ պատրաստվում եմ այստեղ «Kd MMA» մարզական ակումբում։ Սա շատ կարևոր մենամարտ է լինելու ինձ համար, քանի որ վարկանիշային մենամարտ է լինելու, տրամադրված եմ մարտական։ Նշեմ, որ պլանավորել եմ Հայաստան այցելել  տարեվերջին» ։ Մեզ մնում է միայն փայլուն հաղթանակ մաղթել Նարեկին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ