Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

Միշտ կապի մեջ եմ եղել նրա հետ. Սպերցյանը` «Կրասնոդարի» նորանշանակ գլխավոր մարզչի մասին

Սպորտ

Օրեր առաջ ռուսական  «Կրասնոդարի» ղեկավարությունը գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել էր սերբ մասնագետ Վլադիմիր Իվիչին, և այդ պաշտոնում նշանակել է ռուսաստանցի Մուրադ Մուսաևին։

Մարզչի փոփոխության մասին «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Metaratings-ի հետ։ Հարցին արդյոք հայ ֆուտբոլիստը հրաժտ տվել է ակումբի արդեն նախկին մարզչին, Սպերցյանը պատասխանել է.

«Խաղից հետո ժամանակ չունեի։ Հաջորդ օրը մեկնեցի Հայաստան, ազգային հավաքականի ճամբարին միանալու համար։ Զանգել եմ Իվիչին: Չեմ մեկնաբանի թե ինչպես ընդունեցի նրա հրաժարականի լուրը»:

Խոսելով նորանշանակ մարզչի մասին հայ ֆուտբոլիստը նշել է.

«Մուրադ Օլեգովիչին ճանաչում եմ ակադեմիայից։ Նա իմ առաջին մարզիչներից մեկն է։ Ես միշտ կապի մեջ եմ եղել նրա հետ», եզրափակել է Սպերցյանը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ