Տուսկը հայտարարեց, որ իր և պաշտպանության նախարարի վրա հարձակվել սպառնացող տղամարդը ձերբակալվել է ԱՀԿ-ն Ռուսաստանում ժանտախտի կամ այլ վտանգավոր վարակի բռնկման որևէ ապացույց չի հայտնաբերե Նման է, որ ֆրանսիացի ցուցարարները չափազանց մարտական են տրամադրված (Տեսանյութ) Զելենսկու մերձավոր շրջապատը շոկի մեջ է Թրամփի՝ նախագահ փոխելու պահանջներից. Bild Ռուսաստանի բանակը գրավել է վելիկոբուռլուկյան ճակատի ողջ հարավային գոտին (Քարտեզ, Տեսանյութ) Լեհաստանում հայտնել են վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձեր մասին Ռուսաստանը պատրաստվում է լիկվիդացնել եվրոպական պաշտպանական ընկերությունների ղեկավարությանը. FT Կիևի մոտ այրվում է քաղաքացիականի տակ քողարկված ռազմական խոշոր ձեռնարկությունը (Տեսանյութ) Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Սոչիի օդանավակայանի վրա Մեդվեդև. Զելենսկին կշարունակի կթել եվրոպացի այլասերվածներին՝ կծելով հսկայական գումարներ

ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Ցն­դա­բա­նութ­յուն­ներ դուրս տա­լու զար­մա­նա­լի ու­նա­կութ­յամբ անկրկ­նե­լի ՔՊ-շկա պատ­գա­մա­վոր ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԸ այս ան­գամ էլ այս­պի­սի մի ցնդա­բա­նութ­յուն դուրս տվեց. «Ես, որ­պես ԱԺ պատ­գա­մա­վոր, ում շատ-շա­տե­րը հա­մա­րում են ռու­սա­մետ քա­ղա­քա­կան գոր­ծիչ…»: ­Նախ` զար­մա­նա­լի է, որ ­Հո­վիկ Ա­ղա­զար­յա­նի մտա­վոր կա­րո­ղութ­յուն­ներն ու­նե­ցո­ղը ԱԺ պատ­գա­մա­վոր է, ա­ռա­վել զար­մա­նա­լի է, որ նա ինքն ի­րեն հա­մա­րում է քա­ղա­քա­կան գոր­ծիչ, եւ վեր­ջա­պես ապ­շե­ցու­ցիչ է, որ կան «շատ-շա­տե­րը», ով­քեր նրան հա­մա­րում են ռու­սա­մետ: ­Մի՞­թե այդ­քան շատ-շատ ա­պուշ­ներ կան ­Հա­յաս­տա­նում: ­Զար­մա­նա­լի է, ե­թե Ա­ղա­զար­յա­նը ռու­սա­մետ է, բա էդ դեպ­քում հա­կա­ռու­սը ո՞վ է:

­Մեզ շա­րու­նա­կում է զար­մաց­նել ՆԻԿՈԼԸ, ո­րը ԱՊՀ երկր­նե­րի ղե­կա­վար­նե­րից վեր­ջինն է շնոր­հա­վո­րել Վ­լա­դի­միր ­Պու­տի­նին ընտ­րութ­յուն­նե­րում գրան­ցած հաղ­թա­նա­կի կա­պակ­ցութ­յամբ: Եվ դա այն դեպ­քում, երբ նույն ­Նի­կո­լը ա­ռա­ջին­նե­րից մեկն էր, որ ան­ցած տա­րի շնոր­հա­վո­րեց Էր­դո­ղա­նին, ո­րը հաղ­թեց նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րում: Այս­տե­ղից կա­րե­լի է եզ­րա­կաց­նել, որ ­Թուր­քիան ­Նի­կո­լի հա­մար շատ ա­վե­լի հո­գե­հա­րա­զատ է, քան ­Ռու­սաս­տա­նը: Եվ ­Թուր­քիա­յի հետ նա պլա­նա­վո­րում է շատ ա­վե­լի ակ­տիվ գոր­ծըն­թաց­ներ, քան ­Ռու­սաս­տա­նի:

­Մեզ զար­մաց­րեց բարձր տեխ­նո­լո­գիա­նե­րի արդ­յու­նա­բե­րութ­յան վեր­ջերս նշա­նա­կված նա­խա­րար ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ, ո­րը ակ­նար­կեց, որ ձգտում է դա­դա­րեց­նել ռու­սա­կան հե­ռուս­տաա­լիք­նե­րի հե­ռար­ձա­կու­մը ­Հա­յաս­տա­նում` ել­նե­լով  «Հա­յաս­տա­նի պե­տա­կան շա­հե­րից»: ­Զար­մա­նա­լի է, ինչ­պե՞ս է մի իշ­խա­նութ­յուն, ո­րը ա­մեն ա­միս հանձ­նում է հայ­կա­կան տա­րածք­նե­րը թուր­քե­րին, ո­րո­շում, թե ո՞րն է ­Հա­յաս­տա­նի պե­տա­կան շա­հը: Ըստ նույն ­Հայ­րա­պետ­յա­նի` հե­ռուս­տա­տե­սութ­յան ե­թե­րը պետք է զուրկ լի­նի ­Հա­յաս­տա­նի խորհր­դան­շան­նե­րի եւ պե­տութ­յան հան­դեպ վի­րա­վո­րանք­նե­րից: ­Զար­մա­նա­լիո­րեն եզ­րա­կաց­նում ենք, որ նի­կո­լազ­գի­նե­րի հա­մար ­Հա­յաս­տա­նի խորհր­դա­նի­շը ոչ թե Ա­րա­րատն է, ո­րը նրանք փոր­ձում են ջնջել մեր զի­նան­շա­նից, այլ ­Նի­կո­լը, ո­րը չի վի­րա­վոր­վում թուրք բա­ռից, սա­կայն իր նուրբ հո­գին խիստ խոց­վում է ռու­սա­կան հե­ռուս­տա­տե­սութ­յամբ հնչող քննա­դա­տութ­յու­նից: Ն­շենք նաեւ, որ ռու­սա­կան ա­լիք­նե­րով եր­բեք ո­րե­ւէ վի­րա­վո­րանք ­Հա­յաս­տան պե­տութ­յան հան­դեպ չի հնչել, եւ հա­վա­նա­բար ­Նի­կո­լի մոտ այն հա­մոզ­մունքն է, որ «պե­տութ­յու­նը դա ես եմ»: ­Նա զար­մա­նա­լիո­րեն փոր­ձում է նման­վել Լ­յու­դո­վի­կոս 14-րդին: ­Սա­կայն ­Նի­կո­լի գոր­ծու­նեութ­յան ա­ղե­տա­լի հե­տե­ւանք­նե­րով նա նման­վում է միայն դա­վա­ճան ­Մե­րիք Ֆ­րանգ­յու­լին:

­Մեզ զար­մաց­րեց կլա­սիկ ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ, ո­րը ԵԽ նա­խա­գահ ­Շառլ ­Մի­շե­լի հա­մար ա­սել է թե. «Ես ա­մա­չում եմ այս մար­դու վար­քագ­ծի հա­մար»: ­Զար­մա­նա­լի մարդ է կլա­սիկ Էդ­մո­նը` ­Նի­կո­լի հա­մար չի ա­մա­չում, ինքն իր հա­մար չի ա­մա­չում, որ ամ­բողջ քա­ղա­քա­կան գոր­ծու­նեութ­յու­նը ծա­ռա­յեց­րել էր ­Նի­կո­լի քիմ­քին, բայց ե­կել-հա­սել է ­Շառլ ­Մի­շե­լի ա­րած­նե­րին, ո­րի հա­մար սկսել է ա­մա­չել:

­Մեզ զար­մաց­րեց նաեւ նույն ՇԱՌԼ ՄԻՇԵԼԸ: Այս ծաղ­րա­ծու­ա­կան կեր­պա­րը հայ­տա­րա­րեց, որ Եվ­րո­պան պետք է անց­նի «պա­տե­րազ­մա­կան տնտե­սութ­յան» ռե­ժի­մի, եւ ե­թե նրանք չկանգ­նեց­նեն ­Ռու­սաս­տա­նին, ա­պա «մենք հա­ջոր­դը կլի­նենք»: Այս ադր­բե­ջա­նա­սեր կեր­պա­րը զար­մա­նա­լիո­րեն նման­վում է այն ա­մե­րիկ­յան գե­նե­րա­լին, ո­րը բղա­վե­լով` ռուս­նե­րը գա­լիս են, վա­խից ի­րեն դուրս է նե­տել ԱՄՆ-ում գտնվող իր գրա­սեն­յա­կի պա­տու­հա­նից:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ