Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Ինչ էր նախորդել 18-ամյա ուսանողի սպանությանը եւ ինչու էր մայրը դիմել դասղեկին. ԲԱՑԱՌԻԿ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Հանդիպում

Մարտի 12-ին Մամիկոնյանց փողոցում գործող Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի մոտ վիճաբանություն էր տեղի ունեցել,որի արդյունքում առանձնակի դաժանությամբ սպանվել էր ինֆորմատիկայի քոլեջի 18-ամյա ուսանողը: Արդեն այսօր հայտնաբերվել իքոլեջի սանին առանձնակի դաժանությամբ սպանողը եւ ոչ միայն։ Ըստ ականատեսների, սպանություն կատարողը մի քանի անգամ է դանակով հարվածել իր զոհին, անգամ երբ նա վիրավոր ընկած է եղել գետնին, նա ասել է, թե պետք է կոկորդը կտրի ու կտրել է։

Ո՞վ էր սպանված ուսանողը, ի՞նչ հարաբերությունների մեջ էր կուրսեցիների հետ, ի՞նչ էր խնդրել մայրը դասղեկից դեպքի օրեր առաջ, ի՞նչ վարքագծային փոփոխություններ է նկատել դասղեկը վերջին շրջանում մանրամասներ է ներկայացրել Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի դասախոս, սպանված երիտասարդի դասղեկ Լիլիթ Համբարձումյանը, նախ նկատելով.

-Զուսպ, խելացի, ընկերասեր, կենսուրախ երիտասարդ էր, երբեք ոչ մի բացասական արչարքով քոլեջում աչքի չի ընկել: Միշտ հարգանքով է եղել շրջապատի նկատմամբ: Բայց վերջին շրջանում հաճախակի էր բացակայում դասերի կեսից, ինչի հետ կապված ծնողի հետ զրույց եմ ունեցել: Բայց հատկապես վերջին օրերին նա պարտաճանանչ դասերի էր հաճախում: Վերջին անգամ նրան դասամիջոցին եմ տեսել, ոչ մի ընդգծված անհանգստություն չեմ նկատել, հակառակ պարագայում անխոս քայլեր կձեռնարկեինք:

Բայց դեպքից օրեր առաջ մայրն էր զանգահարել եւ խնդրել, որպեսզի ուշադիր լինենք, չբացելով փակագծեր, թե կոնկրետ ինչումն է բանը, միայն նշել է, որ եթե բացակայի իրեն անպայման տեղյակ պահենք: 

Դասեղիկի խոսքերով.

-Ռաֆիկը խմբի երեխաների հետ մտերմություն չէր անում, նրա ընկերները քոլեջից դուրս էին, նրա բակի տղաներն էին:Քոլեջում նա բոլորի հետ շփվում էքր, բայց այնքանով որքանով, որեւէ մեկի հետ մտերմիկ հարաբերություններ չի ունեցել:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ