ՈւՂԻՂ․ Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի 80-ամյակի պատվին զորահանդեսը Պապիկյանը մայիսի 9-ին հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի Նիկոլ Փաշինյանին Կարմիր հրապարակում կրկին Լուկաշենկոյի կողքին են նստեցրել Փաշինյանը Պուտինին հանդիպելիս շփոթվեց, այլ ուղղությամբ էր գնում «Ռոսիա 1»-ի լրագրողը Նիկոլ Փաշինյանին շփոթել է Ադրբեջանի ղեկավարի հետ (տեսանյութ) Այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության եւ Արեւմտյան դաշնակիցների տարած հաղթանակի 80-ամյակը Ունեմ խաղաղության ուղերձ և բոլորիս շնորհավորում եմ այսօրվա հետ կապված, նաև Շուշիի ազատագրման հետ կապված.Արման Սարգսյան Ռուսաստանը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից․ Կոպիրկին Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի 80-ամյակի պատվին զորահանդեսը (տեսանյութ) Ոնց որ թարս լիներ, էդ օրը մшյրը երեխшյի կոշիկը պինդ էր կшպել, հետք չկա. նոր մանրամասներ

Եվրաինտեգրում 2024. Հայաստանը փրկօղակո՞ւմ, թե՞ թակարդում

Ներքաղաքական

«Իրավունքի» զրուցակիցն է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, ԵՊՀ Քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր, քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԳԱՐՈՎԸ:

— Եվրախորհրդարանը ընդունել է ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկելու բանաձեւը: Ի՞նչ է սա նշանակում Հայաստանի համար:

— Սա նշանակում է 2021-22թթ.-ից հետո սկսված բավականին արագացվող քաղաքական եւ միջազգային գործընթացների շրջանակներում տեղի է ունենում արտաքին քաղաքական դիրքորոշումների հստակեցում եւ նորացում Հայաստանի կողմից, արտաքին դերակատարողների դիրքորոշման փոփոխում, ադապտացում տարածաշրջանի երկրների նկատմամբ: Եվրամիությունն իր հռչակագրային պատրաստակամությունն է հայտնում դիտարկել Հայաստանի՝ ավելի խորը եվրաինտեգրման քաղաքականության հնարավորությունները: Հայաստանի պաշտոնյաները պաշտոնապես հայտարարել են այս ուղիով ինտեգրացիոն եւ արտաքին քաղաքական գործընթացների շարունակության մասին, որն, ըստ էության, հնչում է որպես ազդանշան իշխանությունների մոտ պատրաստակամության առկայության մասին՝ դիտարկելու ավելի խորը եվրաինտեգրման հնարավորությունները, որոնք, իհարկե, հանդիպելու են համապատասխան պայմանավորվածությունների եւ դիրքորոշումների հետ, որոնք արտահայտվում են այդ թվում նաեւ Եվրամիության կողմից: Դրա ականատեսը մենք եղել ենք նաեւ նշված փաստաթղթի մեջ, որտեղ մասնավորապես հստակ նշված է, որ Հայաստանը, ունենալով բավականին խորը կապեր Ռուսաստանի հետ, գործընթացի ժամանակ պետք է հաշվի առնի այս հանգամանքը:

— Արդեն տեւական ժամանակ է Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական բավականին զգայուն կարգավիճակում, եվրաինտեգրումը մեր անվտանգային հարցերի վրա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ:

— Ինչպես հիշում եք, եվրաինտեգրումը  քաղաքական եւ ավելի քիչ անվտանգային գործընթացի հետ կապվող հարց է, բայց պետք է հաշվի առնել, որ եվրաինտեգրման խորացումը հնարավոր է հատկապես այն պայմաններում, երբ երկիրը ներգրավված չէ այս կամ այն կոնֆլիկտների մեջ, երբ երկրի սահմանները հստակ նշված են, եւ երկիրը համապատասխանում է այն պահանջներին, որը Եվրամիությունը դնում է պոտենցիալ կամ պոտենցիալ անդամ պետությունների առջեւ: Եվրոպական գործընկերները փորձում են տրամադրել որոշակի երաշխիքներ անվտանգության համար, որոնք չեն կրում միասնական բնույթ, այլ կրում են անհատ պետությունների կողմից տրամադրվող խոստումների, պայմանագրերի, զենքի տրամադրման էլեմենտները, որն արտացոլում է օրվա իրավիճակը, ինչքանով այն ամբողջական եւ համակարգային բնույթ կարող է կրել Հայաստանի անվտանգության ապահովման համար: Սա հարց է, որը կարիք ունի հետագա ավելի խորքային ուսումնասիրության եւ ավելի խորքային անվտանգային երաշխիքների առկայության: Առայժմ, երբ մենք անդրադառնում ենք անվտանգային խնդիրներին, պարզ է որ դրանք վերաբերում են ե՛ւ առաջին հերթին հայ-ադրբեջանական, ե՛ւ հայ-թուրքական հարաբերություններին, եւ այս պարագայում պարզ է, որ խնդիրը ոչ միայն «խաղաղության պայմանագրի» մասին է, այլ նաեւ ադրբեջանական զորքերի հեռացման՝ այն տարածքից, որը հանդես է գալիս, որպես ՀՀ սուվերեն տարածք: Իսկ դրանից հետո խոսքը բանակցային գործընթացի մասին է, որը պետք է հաշվի առնեն երկրի ազգային, այդ թվում՝ անվտանգային շահերը՝ դելիմիտացիոն, դեմարկացիոն գործընթացների իրականացման համար, ինֆրակառուցվածքային, ճանապարհային խնդիրների քննարկման եւ սահմանների բացման ժամանակ:

— Իշխանությունները մի կողմից խոսում են «խաղաղության պայմանագրից», հայ-թուրքական սահմանի բացումից, իսկ այդ ընթացքում Ալիեւը շարունակում է պահանջներ ներկայացնել Հայաստանի սուվերեն տարածքից: Նիկոլ Փաշինյանն էլ խոսում է, որ Տավուշի մարզից անհապաղ պետք է Ադրբեջանին հանձնել 4 գյուղ: Ի՞նչ սպասել այս ամենից:

— Խոսքն այն մասին էր, որ Տավուշում չկան համապատասխան տարածքներ, եւ այս գյուղերը չէին պատկանում Հայաստանին, եթե մենք դրանք դիտարկենք, որպես հիմք, անհրաժեշտ է ուղղակի բացել քարտեզը ու տեսնել, թե որտե՞ղ են գտնվում այս գյուղերը, եւ արդյո՞ք այդ գյուղերով անցնում է այն միջպետական ճանապարհը, որը կապում է Հայաստանը Վրաստանի հետ: Եթե մենք խոսում ենք հիմքերի մասին, ինքը իրենով հանդիսանում է այն հայտարարությունը, որտեղ Հայաստանը ճանաչում է Ալմա Աթայի հռչակագիրը, որպես հիմք հետագայի համար, չնայած առանց ավարտելու դեմիլիտացիոն ու դեմարկացիոն գործընթացը՝ սցենարները կարող են տարբեր լինեն: Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, այն պետք է շարունակվի, որովհետեւ բանակցային գործընթացի այլընտրանքը դասականորեն ոչ թե կոշտ հայտարարույթուններն են ադրբեջանական կողմից, այլ կոշտ ռազմական գործողությունները, ինչն էլ պարզ է, որ ցանկալի սցենար չէ: Սցենարները պետք է առաջին հերթին լինեն այնպիսին, որպեսզի բանակցությունների ժամանակ պաշտպանվի ու պահպանվի Հայաստանի ազգային անվտանգային շահերը, որը ներառում է պոտենցիալ դիտարկումն այն ճանապարհների, որոնք ունեն ինստիտուցիոնալ բնույթ Հայաստանի համար՝ ոչ միայն հյուսիսային ուղղությամբ, այլ նաեւ դեպի հարավ:

— Ալիեւը չի հրաժարվում «Զանգեզուրյան միջանցքից», ի՞նչ եք կարծում՝ ի վերջո ռազմական գործողություննե՞ր կսկսվեն այս միջանցքի բացման համար:

— Հայաստանի դիրքորոշումը բազմիցս արտահայտվել է, խնդիրն այն է, թե արդյո՞ք այդ դիրքորոշումը հնարավոր կլինի կյանքի կոչել բանակցություններից, փաստաթուղթը ստորագրելուց հետո, որտեղ խոսքը նրա մասին է, որ միջազգային տրամաբանությունն անընդունելին է: Պարզ է, որ այն անընդունելի է ոչ միայն իր ձեւով, այլ նաեւ պոտենցիալ վտանգներով: Եվ համապատասխանորեն այն առաջարկը, որն անհրաժեշտ է պաշտպանել, ավելի շատ կայանալու է նրանում, որ պետությունը պահպանելու է ինքնիշխանությունն իր տարածքի նկատմամբ եւ այդ տարածքով անցնող բոլոր ճանապարհների ու սահմանների նկատմամբ: Եթե մենք դիտարկում ենք ընդամենը մեկ հարցով, դա թույլ չի տալիս ստեղծել համալիր պատկերացում՝ ամբողջ գործընթացի մասին: Հնարավոր չէ դիտարկել միայն մեկ հարցը՝ անջատ ուրիշ հարցերից, որոնք կազմում են համալիրը, որը կազմում է ե՛ւ դեմիլիտացիոն, ե՛ւ սահմանների բացման, ե՛ւ հումանիտար խնդիրը, որը ներառում է գերիների հարցը: Այս ամենը պետք է դիտարկված լինի համազգային ձեւով, եւ էլի ինչպես նախկինում եղել է հարց, մենք փորձում ենք լուծում ստանալ՝ փաթեթայի՞ն, թե՞ փուլային ձեւով: Այժմ, երեւի, պետք է ստանալ փաթեթային լուծում, որտեղ բոլոր խնդիրները մեկ փաստաթղթում կփորձենք ներկայացնել եւ ստանալ համակարգային լուծումներ՝ հարեւանների հետ համապատասխան գործընթացը ու առաջընթացը ապահովելու համար:

— Ալիեւն ասում է, որ եթե միջանցքը չբացենք, ադրբեջանական կողմը ուժ կկիրառի, սպասե՞նք առաջիկայում նոր էսկալացիայի:

— Ասել, որ մենք կարող ենք բացարձակապես բացառել ամեն ինչը, այդպիսի հարեւանների հետ՝ բարդ է, բայց նորից եմ ասում, Ալիեւը պատրաստ է օգտագործել նաեւ ուժը: Մենք տեսնում ենք, որ այս բառերը որոշ ժամանակահատվածներում նաեւ օժանդակված են եղել գործընթացներով, եւ ադրբեջանական զինվորականները մասնակի տարածքներ են զբաղեցրել ու չեն պատրաստվում այնտեղից դուրս գալ, ինչն էլ անհրաժեշտություն է բանակցային գործընթացի մեջ, որպեսզի այն պահանջներից մեկը դառնա: Իսկ ինչ վերաբերում է ուժային սցենարին՝ չբացառելով այն եւ հասկանալով, որ տվյալ պարագայում ինքը դիտվելու է երկիր ագրեսոր՝ համապատասխան բոլոր հետեւանքներով, որը կարող է նրան պոտենցիալ ցնցումների բերել, Ալիեւն առայժմ փորձելու է հասնել սեփական ցանկություններին բանակցությունների միջոցով՝ շեշտադրելով նաեւ այն ուժային ռեսուրսը, որով ինքը օժտված է՝ ներառյալ համագործակցությունը թուրքական կողմի հետ:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ






ՈւՂԻՂ․ Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի 80-ամյակի պատվին զորահանդեսըՊապիկյանը մայիսի 9-ին հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՆիկոլ Փաշինյանին Կարմիր հրապարակում կրկին Լուկաշենկոյի կողքին են նստեցրելՓաշինյանը Պուտինին հանդիպելիս շփոթվեց, այլ ուղղությամբ էր գնում«Ռոսիա 1»-ի լրագրողը Նիկոլ Փաշինյանին շփոթել է Ադրբեջանի ղեկավարի հետ (տեսանյութ)Այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության եւ Արեւմտյան դաշնակիցների տարած հաղթանակի 80-ամյակըՈւնեմ խաղաղության ուղերձ և բոլորիս շնորհավորում եմ այսօրվա հետ կապված, նաև Շուշիի ազատագրման հետ կապված.Արման ՍարգսյանՌուսաստանը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից․ ԿոպիրկինՄոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի 80-ամյակի պատվին զորահանդեսը (տեսանյութ)Ոնց որ թարս լիներ, էդ օրը մшյրը երեխшյի կոշիկը պինդ էր կшպել, հետք չկա. նոր մանրամասներՀավերժ փառք մեր հերոսներին.Հայտնի փաստաբանը Եռատոնի մասինՄինչև Նիկոլի իշխանազավթումը՝ ՀՀ֊ը շարժվում էր արժանապատիվ և պատերազմների չեզոքացման ճանապարհով. Արտակ ԶաքարյանԶատուլինն Ադրբեջանին հիշեցրեց քնած հայ սպային Սաֆարովի ձեռքով՝ կացնով սպանելու մասինՌուաստանում երբեք չեն մոռանա հայ ժողովրդի սխրանքները Հայրենական պատերազմում. դեսպանՏարադրամի փոխարժեքները մայիսի 9-ինՈվ է Պուտինի հորը մեդալ շնորհել Հայրենական մեծ պատերազմի ժամանակՍրբազան Հայր, համայնքապետ, ուժայիններ, բկ ղեկավարներ. Եռատոնը Արթիկում իրական տոնի է վերածվել. ՖՈՏՈՇԱՐՔՈչինչ անվերադարձ կորսված չէ, հաղթանակները նոր սխրանքների են կոչում սերունդներին․ Սերժ ՍարգսյանՀաղթանակի շքերթի համար ռազմական տեխնիկան ժամանել է հրապարակԱստղագուշակ մայիսի 9-ի համարՄիջազգային տիեզերակայանի տիեզերագնացները շնորհավորել են ռուսներին Հաղթանակի օրվա կապակցությամբՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՊաշտոնյաներն և քաղաքական գործիչները հարգանքի տուրք են մատուցում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին․ ՈՒՂԻՂՌուսական ավիացիան Կուրսկի սահմանային գոտում ծածկել է հարձակվող ուկրաինական խոշոր խմբավորումը (Տեսանյութ)Հորդառատ անձրև, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է«Ժողովուրդ». Ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը նվիրել 2.2 մլն դրամանոց ոսկյա թզբեհը, որը գնվել է նրա ընկերոջից«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել ՍյունիքումՄանր եղջերավորների գործով անցնող ԱԺ պատգամավորի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան. «Ժողովուրդ»ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների որոշակի բարելավումն արգելակել է Հայաստանը Ռուսաստանից հեռվացնելու՝ Փաշինյանի ծրագիրը․ ԶատուլինՈւկրաինական ուժերը, չնայած Մոսկվայի միակողմ հրադադարի, Կուրսկի ճակատում ճեղքման նոր փորձ են արել (Տեսանյութ)Մոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ»Պակիստանը հարձակվել է Ջամմուм և Քաշմիրում գտնվող հնդկական ռազմական բազաների վրա (Տեսանյութ)Հայտնի վիրաբույժը նոր գերժամանակակից կլինիկա է հիմնել, նրա նոր հասցեն է. Երեւան բկ, 6-րդ հարկՔեզ չէ, Ձեզ է քո համար. լարված իրավիճակ հիվանդանոցումՇտապ. Ձերբակալել են լրագրող Լիլիթ Աղեկյանին, հիմա էլ ՁՊՎ-ից տեղափոխում են հիվանդանոցԱդրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է ռիսկեր եւ սպառնալիքներ առաջացնել. ԻգիթյանՉեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը. ՈՒԵՖԱ Պապական աթոռը զբաղեցրել է ԱՄՆ ներկայացուցիչ, ով կապված է Թրամփի եւ աջակողմյան պահպանողական շրջանակների հետԱլիեւը չեղարկել է իր այցը Մոսկվա Բրիտանիայի ճնշման և Էրդողանի անձնական զանգի արդյունքում. Ուկրաինական աղբյուրՎլադիմիր Պուտինի ելույթը Մոսկվա ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հանդիսավոր ընթրիքի ժամանակ (Տեսանյութ)Հռոմի նոր պապ դարձավ... Դոնալդ Թրամփը (Տեսանյութ)Կուսակցության գրասենյակում հանդիպել են «Արթուն ենք» շարժման ներկայացուցիչներինՓաշինյանին հանրահայտ «Aurus»-ով ուղեկցեցին Կրեմլ, պաշտոնական ընդունելություն է կազմակերպվածՌուսաստանի և Չինաստանի նախագահների միջև Մոսկվայում բանակցությունները տևել են մոտ 7,5 ժամԿարդինալների կոնկլավը ընտրել է Հռոմի 267-րդ պապին (Տեսանյութ)Անտանելի կորուստ… Հայտնիները սգում են Վարդուհի Վարդանյանի ամուսնու եղբոր մաhըԱդրբեջանը Թուրքիայում կմիանա «Anatolian Phoenix-2025» զորավարժություններինԱմոթ է, ամեն բան գցել էդ մարդու վրա, դա առնվազն անշնորհակալ քայլ է․Գագիկ Մելքոնյան«Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված վարկանիշային աղյուսակը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top