Սուրբ Հարության տոնական սեղանի նմանը չունեցող աղցան.Բաղադրատոմսը «Անուշ լինի» հաղորդման եթերում
ՏեսանյութերՍուրբ Հարության տոնական սեղանի նմանը չունեցող աղցան
Զատկի տոնի աղցան
ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ
Հավի կրծքամիս֊100գր
Թարմ Սպանախ 30գր
Սունկ շամպինյոն-50գր
Չերի Լոլիկ 80գր
Մոցարելա պանիր֊50գր
Մեղր - 20 գր
Կիտրոնի հյութ 15-գր
Սոյայի սոուս 20գր
Մանանեխ 10գր
Ձիթապտղի ձեթ֊20 գր
Ընկույզ ֊10գր
ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ
Մանր կտրատել բանջարեղենները, քերիչով անցկացնել պանիրը։ Առանձին ափսեի մեջ խառնել Կիտրոնի հյութը, Սոյայի սոուսը, մեղրը, Ձիթապտղի ձեթը և մանանեխը։ Ստացված սոուսի կեսը լցնել բանջարեղենի վրա, իսկ կեսով համեմել Հավի կտրատած մսերը։
Տապակել Հավի կրծքամիսը մինչև ստանա ոսկեգույն երանգ, տեղափոխել մատուցման ափսեի մեջ, վրան ավելացնել ստացված աղցանի գնդիկները, ձևավորել ըստ ճաշակի,
ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ

