Երևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Իրեն ուղղված Ղրիմի վերաբերյալ հարցը Ղազարյանը վերահասցեագրեց իշխանություններին Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Նախնական տեղեկություններով՝ այսօր մահացած զինծառայողն ինքնшսպшն է եղել․ «Իշխանություն» Զինծառայող է կյանքից հեռացել Հոկտեմբերի 10-ի աստղագուշակ. ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին Միշտ մտածում եմ, որ եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ Մխիթարյան Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Փաշինյանը ազդարարել է Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին «Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջ

ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

­Մեզ զար­մաց­րեց ՔՊ-շկա­նե­րի խմբակ­ցութ­յան քար­տու­ղար ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, ո­րը զար­մա­նա­լիո­րեն հի­շեց­նում է ըն­կեր Փան­ջու­նուն: Ի պա­տաս­խան նրա, որ ընդ­դի­մութ­յու­նը պա­հան­ջեց դա­դա­րեց­նել չորս գյու­ղե­րի միա­կող­մա­նի հանձ­նու­մը Ադր­բե­ջա­նին, սույն զար­մա­նահ­րաշ կեր­պա­րը ա­սաց. «Ձեր դաշ­նակ նա­խա­րա­րի կող­մից սաղ դպրոց­նե­րը, ման­կա­պար­տեզ­նե­րը ծա­խե­ցիք»: Ս­տաց­վում է, որ ե­թե դաշ­նակ­նե­րը ծա­խել են դպրոց­նե­րը, ու­րեմն ՔՊ-շկա­ներն էլ ի­րա­վունք ու­նեն ծա­խեն գյու­ղե­րը:

­Մեզ զար­մաց­րեց նաեւ  ա­ռող­ջա­պա­հութ­յան նախ­կին նա­խա­րար ԹՈՐՈՍՅԱՆ ԱՐՍԵՆ «ԳԱՐԴԱՍԻԼՈՎԻՉԸ»: Ս­րան ժա­մա­նա­կին մե­ղադ­րում էին, որ պե­տա­կան փո­ղե­րը ուղ­ղում է իր եւ իր կնոջ հի­վան­դա­նոց­նե­րին: Սա էլ հա­վա­նա­բար ծանր է տա­նում, որ հան­կարծ այդ գոր­ծը կբա­ցա­հայտ­վի: Հա­մե­նայնդ­պես, ու­նի զար­մա­նա­լիո­րեն շատ հի­վան­դա­գին տեսք: Ա­մա՜ն, մի բան չպա­տա­հի, մին­չեւ չորս գյու­ղե­րը տա­լը: Բո­լոր դեպ­քե­րում, «Գար­դա­սի­լո­վի­չը» շատ հիա­ցած էր, որ իր սի­րե­լի վար­չա­պե­տը հան­դի­պել է, իր ա­սած` «բա­նե­րի հետ, բնա­կիչ­նե­րի հետ»: Թե ին­չո՞ւ է սույն ՔՊ-շկա պատ­գա­մա­վո­րը ոս­կե­պար­ցի­նե­րին ան­վա­նում «բա­ներ», հա­վա­նա­բար կապ ու­նի իր հո­գե­կան ընկճ­ված վի­ճա­կի հետ: Սա­կայն զար­մա­նա­լի է, որ «Գար­դա­սի­լո­վի­չը» խոս­տո­վա­նեց, որ. «Վար­չա­պե­տի ե­լույ­թը ամ­բող­ջութ­յամբ լսե­լու ժա­մա­նակ չու­նեի»: Բա, այ տղա, էդ ժա­մա­նակդ ին­չի՞ վրա ես ծախ­սում, որ շե­ֆիդ ե­լույ­թը մին­չեւ վերջ չես լսում:

­Զար­մա­նա­լի արդ­յունք տվեց ա­ռող­ջա­պա­հութ­յան նա­խա­րար ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ է­լեկտ­րո­նա­յին դե­ղա­տոմ­սե­րին անց­նե­լու վնա­սա­կար ո­րո­շու­մը: Սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում զար­մա­նա­լիո­րեն ա­րագ ի հայտ ե­կան «լե­ւի» դեղ վա­ճա­ռող­ներ, ով­քեր ա­ռա­ջար­կում են ա­ռանց դե­ղա­տոմ­սե­րի «հոր գնե­րով» դե­ղեր հասց­նել: Ս­տաց­վում է, որ ինք­նա­բու­ժութ­յան դեմ պայ­քա­րը զար­մա­նա­լիո­րեն բե­րեց ինք­նա­բու­ժութ­յան ա­վե­լի վտան­գա­վոր ու մի բան էլ թանկ ձե­ւե­րի: Չ­հաշ­ված` մարդ­կանց պո­լիկ­լի­նի­կա­նե­րում հեր­թե­րի մեջ ա­նի­մաստ կանգ­նե­լը, լրա­ցու­ցիչ ա­նա­լիզ­ներ տա­լու լրա­ցու­ցիչ ծախ­սե­րը եւ դե­ղատ­նե­րում է­լեկտ­րո­նա­յին դե­ղա­տոմ­սե­րի հետ կապ­ված խառ­նաշ­փո­թը:

­Մեզ զար­մաց­նում է Ե­րե­ւա­նի փո­ղոց­նե­րի վի­ճա­կը: Գ­րե­թե ա­մե­նու­րեք ա­նան­ցա­նե­լի խո­րը եւ մեծ փո­սեր են գո­յա­ցել: Սա­կայն, չգի­տես ին­չու, Ե­րե­ւա­նի կի­սա­քա­ղա­քա­պետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԸ դրան­ցով չի զբաղ­վում: Դ­րան զու­գա­հեռ չկա անձ­րե­ւաջ­րե­րի հե­ռաց­ման հա­մա­կար­գը, ա­վե­լի ճիշտ այն կար, բայց ոչ ոք չի զբաղ­վում դրա մաքր­ման եւ նո­րոգ­ման գոր­ծով: Արդ­յուն­քում` քա­ղա­քը հե­ղեղ­վում է, իսկ Ա­վին­յա­նին վա­րորդ­նե­րը ո­րո­շել են ադ­մի­րա­լի կո­չում տալ: Այս ա­մե­նը բե­րում է Ե­րե­ւա­նում հսկա­յա­կան խցա­նում­նե­րի, եւ Ա­վին­յա­նին պետք է բա­ցատ­րել, որ կենտ­րո­նում եր­թե­ւե­կութ­յու­նը բա­րե­լա­վե­լու հա­մար պետք է ոչ թե տա­սը ան­գամ բարձ­րաց­նել կա­յա­նա­տե­ղի­նե­րի վար­ձը, այլ նո­րո­գել փո­ղոց­նե­րը:

­Մար­տի 30-ից Հա­յաս­տա­նում դա­դա­րեց­վում են ռու­սա­կան ՄԻՐ բան­կա­յին քար­տե­րի գոր­ծա­ծու­մը: Հաս­կա­նա­լի է, որ Ա­րեւ­մուտ­քի թե­լադ­րած այդ քայ­լը կհար­վա­ծի Ռու­սաս­տա­նից զբո­սաշր­ջիկ­նե­րի Հա­յաս­տան այ­ցե­լե­լուն: Թե ին­չո՞ւ է պետք ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ նվա­զեց­նել Հա­յաս­տա­նի զբո­սաշր­ջա­յին գրավ­չութ­յու­նը, հաս­կա­նա­լի չէ: Ու զար­մա­նա­լիո­րեն ՀՀ ա­րեւ­մտա­մետ իշ­խա­նութ­յուն­նե­րը ոչ մի կերպ չկա­րո­ղա­ցան լե­զու գտնել ի­րենց ա­րեւմտ­յան հրա­հան­գիչ­նե­րի հետ, որ­պես­զի այդ քայ­լով վնաս չհասց­նեն Հա­յաս­տա­նի տնտե­սութ­յա­նը:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ