⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

ԲԱՄԲԱՍԱՆՔ

Բամբասանք

Այն բա­նից հե­տո, երբ պարզ դար­ձավ, որ ­Մոսկ­վա­յում ա­հա­բեկ­չութ­յան վայ­րը` «Կ­րոկու­սը», ո­րը պատ­կա­նում է ադր­բե­ջան­ցի մե­ծա­հա­րուստ Ա­ղա­լա­րո­վին (ո­րի կի­նը եւ դուստ­րը ԱՄՆ-ի քա­ղա­քա­ցի­ներ են) եւ մա­սամբ Իլ­համ Ա­լիե­ւի աղջ­կան, չու­ներ հա­կահր­դե­հա­յին հա­մա­կարգ, պարզ­վեց, որ հա­մեր­գաս­րա­հի պա­հես­տա­յին ել­քե­րը փակ էին, նոր­մալ պահ­պա­նութ­յուն չէր ի­րա­կա­նաց­վում, իսկ ա­հա­բե­կիչ­նե­րից եր­կու­սը ­Թուր­քիա­յում են ստա­ցել ա­հա­բեկ­չութ­յան վե­րա­բեր­յալ ման­րա­մասն հանձ­նա­րարա­կան­նե­ր, Արդր­բե­ջա­նը ո­րո­շեց հայ­տա­րա­րել, թե ի­րենց մոտ էլ նա­խա­տես­վում էր ա­հա­բեկ­չութ­յուն, ո­րի արդ­յուն­քում պետք է սպան­վեր ­Լեն­քո­րա­նի քա­ղա­քա­պե­տը եւ ինչ-որ մի դա­սա­խոս: ­Թե ո՞ւմ էին պետք այդ եր­կու­սը, պարզ չէ, բայց այդկերպ Ադր­բե­ջա­նը փոր­ձեց ի­րե­նից եւ ­Թուր­քիա­յից շե­ղել ու­շադ­րու­թյու­նը եւ այն կաս­կած­նե­րը, ո­րոնք ար­դեն իսկ լցրել են ռու­սա­կան սոց­ցան­ցե­րը: ­Պետք է նշել, որ նույն ըն­թաց­քում բա­ցա­հայտ­վեց, որ Ադր­բե­ջա­նը Ուկ­րաի­նա­յին վա­ճա­ռում էր հրթիռ­ներ: ­Հետաքր­քիր է նաեւ, որ ­Մոսկ­վա­յի ա­հա­բեկ­չութ­յանը զու­գա­հեռ, ­Ղր­ղզս­տա­նում ձեր­բա­կալ­վեց հինգ ադր­բե­ջան­ցի­նե­րից բաղ­կա­ցած ա­հա­բեկ­չա­կան խումբ, ո­րը պլա­նա­վո­րում էր ի­րա­կա­նաց­նել ­Բիշ­քե­կում ա­հա­բեկ­չութ­յուն երկ­րի իշ­խա­նութ­յուն­նե­րի դեմ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ