Երևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Իրեն ուղղված Ղրիմի վերաբերյալ հարցը Ղազարյանը վերահասցեագրեց իշխանություններին Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Նախնական տեղեկություններով՝ այսօր մահացած զինծառայողն ինքնшսպшն է եղել․ «Իշխանություն» Զինծառայող է կյանքից հեռացել Հոկտեմբերի 10-ի աստղագուշակ. ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին Միշտ մտածում եմ, որ եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ Մխիթարյան Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Փաշինյանը ազդարարել է Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին «Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջ

ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Մեզ զար­մաց­րեց ՌԴ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ, ո­րը հայ­տա­րա­րեց, որ Մոսկ­վա­յում սար­սա­փե­լի ա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղութ­յան ժա­մա­նակ Հա­յաս­տա­նի ոչ մի քա­ղա­քա­ցի չի տու­ժել: Զար­մա­նա­լիո­րեն այդ պա­հին ար­դեն հայ­տա­րար­վել էր, որ ՀՀ քա­ղա­քա­ցի է ան­հետ կո­րել ա­հա­բեկ­չութ­յան դեպ­քի վայ­րից, իսկ նրա ա­մու­սի­նը, ո­րը զար­մա­նա­լիո­րեն ադր­բե­ջան­ցի էր, զոհ­վել է «Կ­րո­կու­սում»: Զար­մա­նա­լիո­րեն մեկ օր պա­հանջ­վեց ՀՀ ԱԳՆ-ից, որ­պես­զի հեր­քի այդ տե­ղե­կութ­յու­նը եւ հաս­տա­տի, որ ՀՀ քա­ղա­քա­ցի է զոհ­վել: Մ­նում է զար­մա­նալ ԱԳՆ-ի եւ ՌԴ-ում ՀՀ դես­պա­նա­տան մաս­նա­գի­տա­կան զրո­յա­կան պատ­րաստ­վա­ծութ­յան վրա, ու էդ խել­քով ու­զում են մի ամ­բողջ երկ­րի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յուն վա­րել, դրա հա­մար էլ արդ­յունք­նե­րը այս­քան տխուր են:

­Մեզ զար­մաց­րին այն ե­րեք ան­հաս­կա­նա­լի կեր­պար­նե­րը, ո­րոնք ներ­կա­յա­ցան «ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» կազ­մա­կեր­պութ­յան ան­դամ­ներ եւ գրո­հե­ցին Նոր Նոր­քի ոս­տի­կա­նութ­յու­նը: Ն­րանք զար­մա­նա­լիո­րեն նռնա­կը պայ­թեց­րին այն­պես, որ ի­րենք իսկ վի­րա­վոր­վե­ցին, թեեւ հայ­տա­րա­րում էին, թե իբր «կռված» տղա­ներ են: Իսկ ա­մե­նա­զար­մա­նա­լին այն է, թե ի՞նչ էին նրանք ու­զում Նոր Նոր­քի ոս­տի­կա­նութ­յան բա­ժան­մուն­քից, ի՞նչ ի­մաստ ու­ներ այն գրո­հել, այդ­պես էլ զար­մա­նա­լիո­րեն պարզ չդար­ձավ:

­Մեզ զար­մաց­րեց Հա­յաս­տա­նի փա­ռա­պանծ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ո­րը բլո­գեր եւ քա­ղա­քա­կան գոր­ծիչ Նա­րեկ Սամ­սոն­յա­նին բռնում էր այն­պես, կար­ծես թե «Կ­րո­կու­սում» ա­հա­բեկ­չութ­յուն ի­րա­կանաց­նող­նե­րից մեկը լի­ներ: Զար­մա­նա­լի է նաեւ, որ Նա­րեկ Սամ­սոն­յա­նը կա­լա­նա­վոր­ված է «խու­լի­գա­նութ­յան» հոդ­վա­ծով, իսկ նրա խու­լի­գա­նութ­յունն ընդ­ա­մենն այն էր, որ նա քննա­դա­տել էր Նի­կո­լին: Զար­մա­նա­լի է նաեւ Հա­յաս­տա­նի «ա­մե­նաար­դար» դա­տա­րա­նի ո­րո­շու­մը, ո­րով Նա­րեկ Սամ­սոն­յա­նը ա­զա­տազրկ­վեց եր­կու ամ­սով: Եվ վեր­ջա­պես զար­մա­նա­լի է, որ ժա­մա­նա­կին Նի­կոլն ա­սում էր, որ ի­րեն քննա­դա­տե­լուն ու ծաղ­րե­լուն չի ար­ձա­գան­քի, քա­նի որ դա կլի­նի խոս­քի ա­զա­տութ­յան սահ­մա­նա­փա­կում, ե­րե­ւի թե Նի­կո­լի նյար­դե­րը տե­ղին են տա­լիս:

­Կա այս­պի­սի զա­րմա­նա­լի կեր­պար, ով ամ­բողջ կյան­քը ու­ներ ԽԱՉԱՏՐՅԱՆ ազ­գա­նու­նը, սա­կայն ՀՀ, այս­պես կոչ­ված, նա­խա­գահ դառ­նա­լուց հե­տո դար­ձավ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ: Ա­հա այս ծաղրան­կա­րա­յին կեր­պա­րը այն­քան բան ու գործ չու­նի, որ 5 րո­պե ան­ձամբ օգ­նում է փո­ղո­ցում կանգ­նած ար­տա­սահ­ման­յան զբո­սաշր­ջիկ­նե­րին տաք­սի կան­չել: Սա­կայն ան­գամ տաք­սու դիս­պետ­չե­րութ­յուն ա­նելն իր մոտ զար­մա­նա­լիո­րեն չի ստաց­վում, քա­նի որ ՀՀ նա­խա­գա­հը տաք­սու վա­րոր­դին ա­սում է, որ նա էլ ա­սի ոս­տի­կա­նութ­յա­նը, որ թույլ տան կանգ­նել Վա­հա­գին ու­ղեկ­ցող մե­քե­նա­նե­րի կող­քին, փո­խա­նակ դա ա­սի իր ու­ղեկ­ցող ոս­տի­կան­նե­րին: Զար­մա­նա­լի է, թե ին­չո՞վ է զբաղ­ված մի ամ­բողջ ժո­ղո­վուրդ ու պե­տութ­յուն լի­նել-չլի­նե­լու եզ­րին հասց­րած Վա­հագն Խա­չա­տուր­յա­նը: Ու չզար­մա­նաք, ե­թե մի օր էլ սա ռես­տո­րան­նե­րում շվեյ­ցա­րի դեր սկսի կա­տա­րել` ու­ղեկ­ցե­լով ար­տա­սահ­ման­յան զբո­սաշր­ջիկ­նե­րին:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ