Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

Հայաստանի հավաքականը որակյալ թիմ է. Իվան Հաշեկ

Սպորտ

Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Իվան Հաշեկը Չեխիա-Հայաստան(2:1)խաղից հետո ամփոփել է հանդիսանումը.

«Բարդ հանդիպում էր, որը տարբերվում էր Նորվեգիայի հավաքականի դեմ նախորդ խաղից։ Մենք նոր բաներ փորձեցինք։ Ամեն դեպքում, մեր խաղում եղան դրվագներ, որոնք չէի ցանկանա տեսնել։ Իհարկե, մենք կաշխատենք սխալների վրա, սակայն Հայաստանի հավաքականը ցույց տվեց, որ նրանք հենց այնպես չեն պարտվում ու բարդ մրցակից են։

Մենք լավ սկսեցինք խաղը, ունեցանք գոլային պահեր, սակայն հետո մրցակիցը գոլ խփեց ու մեզ մոտ խաղային անկում նկատվեց։ Հայաստանի հավաքականն ապացուցեց, որ հեշտ մրցակից չէ։ Եթե նրանք հաղթել են Ուելսին ու ոչ-ոքի խաղացել Թուրքիայի հետ, նշանակում է՝ որակյալ թիմ են։

Մեր թիմի խաղում կար ավելի շատ ոգի, քան գեղեցկություն։

Շնորհակալ եմ երկրպագուներին։ Կարծում եմ՝ խաղացողները զգացին նրանց աջակցությունը»,- հետխաղային ասուլիսում նշել է չեխ մասնագետը։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ