Հայկ Բաբուխանյանը ժամը՝ 16։00 կլինի «Իրավունք TV»-ի ուղիղ եթերում Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել Ռուսական ռազմական փորձագետներ. Լենինգրադի մարզի վրա հարձակումը վերահսկվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի կողմից Լուսանկարներում Խարկովի ավիացիոն ինստիտուտն է՝ «Գերանիում» հրթիռային անօդաչուների հարվածներից հետո Իրանի հարցով Թուրքիայի վրա ԱՄՆ-ի ճնշումն այս անգամ չաշխատեց «Հրապարակ»․ ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են

Կուլիչ առանց հունցելու.Շեֆ խոհարարի հեղինակային բաղադրատոմս

Սպառողի անկյուն

«ԱՆՈՒՇ ԼԻՆԻ» հաղորդաշարում շեֆ-խոհարար ՍՊԱՐՏԱԿ ՆԱԶԱՐՅԱԸ Զատկի տոնի հետ կապված այս անգամ ներկայացրել է Զատիկի սեղանին մատուցվող հեղինակային աղցանի եւ կուլիչի բաղադրատոմս:

ԶԱՏԿԻ ՏՈՆԻ ԱՂՑԱՆ

Բաղադրությունը

Հավի կրծքամիս-100գր
Թարմ Սպանախ 30գր 
Սունկ շամպինյոն-50գր
Չերի Լոլիկ-80գր
Մոցարելա պանիր-50գր
Մեղ-20 գր
Կիտրոնի հյութ-15-գր
Սոյայի սոուս-20գր
Մանանեխ-10գր
Ձիթապտղի ձեթ-20 գր
Ընկույզ-10գր

 

Պատրաստման եղանակը

Մանր կտրատել բանջարեղենները, քերիչով անցկացնել պանիրը։ Առանձին ափսեի մեջ խառնել Կիտրոնի հյութը, Սոյայի սոուսը, մեղրը, Ձիթապտղի ձեթը և մանանեխը։ Ստացված սոուսի կեսը լցնել բանջարեղենի վրա, իսկ կեսով համեմել Հավի կտրատած մսերը։
Տապակել Հավի կրծքամիսը մինչև ստանա ոսկեգույն երանգ, տեղափոխել մատուցման ափսեի մեջ, վրան ավելացնել ստացված աղցանի գնդիկները, ձևավորել ըստ ճաշակի:

ԿՈՒԼԻՉ ԱՌԱՆՑ ՀՈՒՆՑԵԼՈՒ

Բաղադրությունը

Ձու-2 հատ

Ալյուր-50գր

Մածուն-200գր

Բուսայուղ-1 ճաշի գդալ

Շաքարավազ-2 ճաշի գդալ

Սոդա-0,5 թեյի գդալ

Վանիլին-մի պտղունց

Բանան-0,5 հատ

Բալ առանց կորիզի-20գր

 Մեղր-15գր

Սև սալորաչիր-15գր

Ընկույզ-15գր

 

Պատրաստման եղանակը

Խորը տարայի մեջ հարել ձուն, շաքարավազը: Բուսայուղը, սոդան, մածունը, ալյուրը: Վանիլինը, մանր կտրատած ընկույզն ու սալորաչիրը, այնուհետև ստացված համասեռ զանգվածից ստանալ փոքրիկ նրբաբլիթներ։ Փոքր կաթսայի մեջ եփել բալի պտղամիսը մեղրով և ավելացնել մանր կտրատած բանանը և ընկույզը։ Ստացված մրգային խյուսի զանգվածով և նրբաբլիթի շերտերով ստանալ շերտավոր թխուկ, պատել շոկոլադե գլազուրով:

 

Պատրաստման մանրամասներին ծանոթանալու համար դիտեք «Իրավունք TV» եւ CV-TV յութուբյան ալիքներով հեռարձալկվող «Անուշ լինի» հաղորդաշարում:

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ