⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ

Առողջապահական

Իրավունք» թերթը գրում է. «Հայաստանում մարտի 1-ից հակաբիոտիկների նշանակումը իրականացվում է էլեկտրոնային դեղատոմսով: Համաձայն նոր կարգի՝ դեղատները պետք է համապատասխան դեղորայքը տրամադրեն միայն էլեկտրոնային դեղատոմսի առկայության պայմաններում, ինչը լրջագույնս դժգոհությունների տեղիք է տվել, հաշվի առնելով, որ այդ ցանկը եկող տարվանից էլ ավելի է ընդլայնվելու:

 

ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ ՄԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ փորձել ենք հետաքրքրվել, թե կա՞ն դեղեր, որոնք առհասարակ եւ որեւէ փոփոխության պարագայում չեն ներառվի էլեկտրոնային դեղատոմսերի մեջ, վերջինս այսպես պատասխանեց.

 

«Ուզում եմ նորից նշել, որ այս փոփոխությունը վերաբերում է համակարգային ազդեցության հակաբիոտիկներին: Այսինքն՝ քսուքներ, ակնակաթիլներ, դրանք չեն մտնում, չեն կարգավորվում այս օրենսդրության շրջանակներում: Այո, կլինեն դեղեր, որոնք անկախ փոփոխություններից, չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով դուրս գրվող դեղերի մեջ:

 

Դրանց թվում կլինեն ցավազրկող, ջերմություն իջեցնող, ինչպես նաեւ բոլոր այն հակավիրուսային դեղերը, որոնք դեղատոմս չեն պահանջում»:

 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ