ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵԿԱՐԿԵԼ Է ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

Սպորտ

Երևանում այսօր, ապրիլի 4-ին, կայացավ սամբոյի Աշխարհի գավաթի խաղարկության բացման արարողությունը, որին ներկա էին սամբոյի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ռոբերտո Ֆերարիսը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ, ԿԳՄՍ ներկայացուցիչներ։ Առաջին անգամ Հայաստանում անցկացվող սամբոյի Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում է 11 երկրի շուրջ 200 սամբիստ։ Սամբոյի Աշխարհի գավաթի խաղարկությունը մեկնարկեց հայկական սամբոյի մասին պատմող կարճ տեսաֆիլմով, ապա ողջույնի խոսքերով հանդես եկան ՀՍՖ նախագահ Միքայել Հայրապետյանը և FIAS գլխավոր քարտուղար Ռոբերտո Ֆերարիսը։ Առաջին մրցումային օրը կայացել է Սամբոյի տղամարդկանց 58կգ, 64 կգ, 71 կգ, 88 կգ, 98 կգ և +98 կգ քաշային կարգերի նախնական գոտեմարտերը։ Մեր երկրի հավաքականից եզրափակիչ են դուրս եկել 64 կգ քաշային Արթուր Մանուկյանը և 71 կգ քաշային Կառլեն Մահինյանը։ Իսկ Արցախից բռնի տեղահանված մարզիկները մասնակցում են փախստականների դրոշի ներքո։ Արցախի սամբիստ ներից եզրափակիչ է դուրս եկել Դավիթ Հովսեփյանը 58 կգ։

Ներկայացրեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ