ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք

Մխիթարյանի անհավանական սեյվը խորհրդանշական է «Ինտերի» համար. Ինձագի

Սպորտ

Իտալիայի առաջնության 31-րդ տուրի արտագնա խաղում  «Ինտերը» 2:1 հաշվով հաղթանակ տարավ «Ուդինեզեի» նկատմամբ։ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է թիմի խաղն ու անդրադարձել Հենրիխ Մխիթարյանի դերակատարմանն այս խաղում.

«Տղաներն անհավանական են, նրանք միշտ ձգտում են առավելագույնին։ 31 խաղում ունենք 26 հաղթանակ, բայց պետք չէ կենտրոնանալ մրցաշարային աղյուսակի վրա։ Գիտենք, որ մնացած հանդիպումներում պետք է վաստակենք ևս 8 միավոր տիտղոսը նվաճելու համար։

Ես հաջողակ մարզիչ եմ, որ գլխավորում եմ ամեն օր իմ առաջադրանքները կատարող այսպիսի թիմ։ Միակ դրվագը, որի առթիվ կարող եմ դժգոհել այս երեկո, բաց թողած սրընթաց հակագրոհն էր, բայց Մխիթարյանի անհավանական սեյվն այդ դրվագում խորհրդանշական է մեր թիմի համար»,- Ինձագիի խոսքը մեջբերում է «Ինտերի» կայքը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ