«Երեւանյան հեռանկարներ» 25-րդ միջազգային երաժշտական փառատոնը մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, իրադարձային համերգների շարքում կներկայացնի օսկարակիր կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագիրը՝ Roma Sinfonietta նվագախմբի կատարմամբ՝ լեգենդար կոմպոզիտորի որդու գլխավորությամբ:
Ծրագրում՝ Լեգենդ դաշնակահարի մասին «Պարադիզո» նոր կինոթատրոնը», Մալենա, Նոկտյուրն և Պասսակալիա, Նավավարը, Մի անգամ Ամերիկայում, Վատել, Ալիֆուհին, Կղզին, Անձեռնմխելիները, Քաղաքացու հետաքննություն, Պատերազմի զոհեր, Մարգագետինը, Առաքելություն, Ահա՛ և Ձեզ: