Սանամյան, ուրախ եմ քեզ համար. Սուջյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ–ն չի բացառում Կիևում իր դեսպանատան էվակուացիան Ֆրանսիայում ոստիկանության և ցուցարարների միջև փողոցային ծանր բախումները չեն հանդարտվում (Տեսանյութ) Ռուսաստանի Զինված ուժերը Սումիում ոչնչացրել են դեղագործական գործարանը Ռուսական բանակը պատրաստվում է շրջափակել Զապորոժիեն. Ուկրաինական լրատվամիջոց Bloomberg. ՆԱՏՕ-ն մշակում է Ռուսաստանի դեմ «արագ հաղթանակի» ռազմավարություն ՀՐԱՏԱՊ. Գեւորգ Սուջյանը զգուշացնում է «Սիթի» սուպերմարկետների ցանցում բացահայտվել են ծխախոտային արտադրատեսակների վաճառքի խախտումնե Իմ թիկունքը ՏԿԵ նախարան է, մնացածին էլ չեմ ասում. ՔՊ-ական թեկնածուն շարունակում է արտոնյալ տգիտությունը Աղոթում ենք, որ Անիի ոտքը չամպուտացնեն. ադրբեջանցուն վնասազերծած կինը դեռ վերակենդանացման բաժանմունքում է

ԶԱՐՄԱՆՔ

Պատմական

Իշ­խա­նա­կան ռեպ­րե­սիա­նե­րը նոր թափ են առ­նում: Ե­րեկ ու­շագ­րավ մի­ջա­դեպ է տե­ղի ու­նե­ցել ՔՊ­–ա­կան պատ­գա­մա­վոր ­Հա­կոբ Աս­լան­յա­նի եւ քա­ղակ­տի­վիստ Սամ­վել ­Վար­դան­յա­նի մի­ջեւ` ո՛չ ա­վել, ո՛չ պա­կաս հան­րա­յին տրանս­պոր­տում: Խոս­քից խոսք` բա­նը հա­սել է նրան, որ իշ­խող խմբակ­ցութ­յան պատ­գա­մա­վո­րը հար­վա­ծել է Ս. ­Վար­դան­յա­նի ձեռ­քին, երկ­րորդ հար­վածն էլ ուղ­ղել քա­ղա­քա­ցու ո­րո­վայ­նին: ­Բայց սա չի խան­գա­րել ԱԺ նա­խա­գահ Ա­լեն ­Սի­մոն­յա­նին, որ քա­ղա­քա­ցու ան­մե­ղութ­յան կան­խա­վար­կա­ծը ոտ­նա­տակ տա­լով` հայ­տա­րա­րի. «Մի ոչն­չութ­յուն ի­րեն թույլ է տվել խու­լի­գա­նա­կան ա­րարք հան­րա­յին տրանս­պոր­տով եր­թե­ւե­կող ՀՀ ԱԺ պատ­գա­մա­վոր 69-ամ­յա ­Հա­կոբ Աս­լան­յա­նի նկատ­մամբ, ով, ի դեպ, ե­րեք պա­տե­րազ­մի մաս­նա­կից է: Այս խու­լի­գա­նա­կան ա­րար­քը շատ ա­րագ ար­ժա­նա­նա­լու է օ­րեն­քի ա­մե­նա­խիստ ար­ձա­գան­քին, թող հան­կարծ ո­րե­ւէ մե­կը չկաս­կա­ծի»: ­Փաս­տա­ցի, Ա­լեն ­Սի­մոն­յանն իր հայ­տա­րա­րութ­յամբ հանձ­նա­րա­րել է ի­րա­վա­պահ մար­մին­նե­րին, որ­պես­զի Ս. ­Վար­դան­յա­նի նկատ­մամբ հա­րուց­վի խու­լի­գա­նութ­յան մե­ղադ­րան­քով քրեա­կան հե­տապն­դում, ինչն էլ գլուխ­նե­րը կախ ի­րա­վա­պահ մար­մին­ներն ըն­դու­նել են ի գի­տութ­յուն, եւ շտա­պել բեր­ման են­թար­կել քա­ղա­քա­ցուն: ­Քա­ղա­քա­կան հե­տապն­դու­մը հո պո­զով-պո­չով չի՞ լի­նում, ա­հա, թե ինչ­պես է լի­նում:

Եվ մինչ «Freedom house»-ն­ է ան­գամ փաս­տում, որ ­Հա­յաս­տա­նում ժո­ղովր­դա­վա­րա­կան կա­ռա­վար­ման վար­կա­նի­շը նվա­զել է, ԱԺ ՔՊ խմբակց­քութ­յան քար­տու­ղար ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ա­նում է ապ­շեց­նող «ժո­ղովր­դա­վա­րա­կան» քայլ: ­Վեր­ջինս ԱԺ-ում ճե­պազ­րույ­ցի ժա­մա­նակ ա­սել է, թե` «Freedom house»-ը չէ, որ պետք է ո­րո­շի ­Հա­յաս­տա­նի ժո­ղովր­դա­վար լի­նե­լը…­Մենք գնա­հա­տում ենք բո­լոր մեր մի­ջազ­գա­յին գոր­ծըն­կեր­նե­րի զե­կույց­նե­րը, ել­նում ենք դրա­նից, ըն­դու­նում ենք ի գի­տութ­յուն եւ  շա­րու­նա­կում ենք զար­գաց­նել մեր ժո­ղովր­դա­վա­րութ­յու­նը»։ ­Թե ի­րենցն այդ ի՞նչ «ժո­ղովր­դա­վա­րութ­յուն» է, ո­րից ան­գամ «Freedom house»-ը տեղ­յակ չէ, ե­րե­ւի ան­գամ ՔՊ-ում են զար­մա­ցած:

­Մինչ ՔՊ-ա­կան պատ­գա­մա­վոր Անդ­րա­նիկ ­Քո­չար­յա­նը­ հայ­տա­րա­րում է, թե ­Նի­կոլ ­­Փա­շին­յա­նը նպա­տակ ու­նի­ պար­զել եւ հրա­պա­րա­կել` ցե­ղաս­պա­նութ­յան մի­լիո­նու­կե­ս ­զո­հե­րի ա­նուն-ազ­գա­նուն­նե­րը, թե որ­տե՞ղ, ինչ­պե՞ս, ի՞նչ պայ­ման­նե­րում կո­տոր­վե­ցին, պարզ­վում է` բա­նից բե­խա­բար է ­Ցե­ղաս­պա­նութ­յան թան­գա­րան ինս­տի­տու­տի տնօ­րեն ԷԴԻՏԱ ԳԶՈՅԱՆԸ: «Մեզ հետ ո­րե­ւէ քննար­կում չի ե­ղել` ցե­ղաս­պա­նութ­յան զո­հե­րի ա­նուն­նե­րը ճշգրտե­լու վե­րա­բեր­յալ»,- ա­սել է նա: ­Հի­մա ե­թե ան­գամ ­Ցե­ղաս­պա­նութ­յան թան­գա­րան ինս­տի­տու­տի տնօ­րե­նը տեղ­յակ չէ, բա այդ ցու­ցակ­նե­րը որ­տե՞ղ է փնտրե­լու ­Փա­շին­յա­նը:

Ե­թե չու­նեք հար­ցի պա­տաս­խա­նը, թե ին­չո՞ւ են մեր եր­կի­րը ՀՀ քա­ղա­քա­ցու հա­մար դարձ­նում ան­տա­նե­լի, ա­պա տե­ղե­կաց­նենք, որ զուտ տեղ են բա­ցում ­Մեծ Բ­րի­տա­նիա­յից ա­պօ­րի­նի ներ­գաղթ­յալ­նե­րի հա­մար: ­Մեծ Բ­րի­տա­նիա­յի ԱԳՆ-ն ­Հա­յաս­տա­նի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ բա­նակ­ցութ­յուն­ներ է վա­րում մի հա­մա­ձայ­նագ­րի շուրջ, ո­րի շրջա­նա­կում նա­խա­տես­վում է ա­պօ­րի­նի ներ­գաղթ­յալ­նե­րի ժա­մա­նա­կա­վոր տե­ղա­փո­խում այս­տեղ: Ինչ է սա նշա­նա­կում, հան­րա­մատ­չե­լի եւ դի­պուկ պար­զա­բա­նել է մե­դիա­փոր­ձա­գետ ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ. «Այ­սինքն` ինչ­քան ան­հաս­կա­նա­լի կեր­պար ­Բուր­կի­նա ­Ֆա­սո, ­Բանգ­լա­դեշ եւ այլն կա, գա­լու են լցվեն ­Հա­յաս­տան: էն որ ա­սում է 5 մի­լիոն է ­Հա­յաս­տա­նում ապ­րե­լու, ճիշտ ա ա­սում` ուղ­ղա­կի հա­յե­րը կլի­նեն 2-3-րդ ­տե­ղում: Ու այս ֆո­նին ընդ­դի­մա­դիր­ներ կան, որ մեզ վա­խեց­նում են, թե բա` ­Հա­յաս­տա­նը դառ­նա­լու է ռու­սա­կան գա­ղութ: Տ­ղա­ներ եւ աղ­ջիկ­ներ, դուք դեռ պետք է շատ ե­րա­զեք, որ ռու­սա­կան գա­ղութ կա­րո­ղա­նաք դառ­նալ, ձեր մտա­ծե­լա­կեր­պով մաք­սի­մում կամ են­թա­վի­լա­յեթ եք դառ­նա­լու, կամ սպի­տա­կա­մորթ անգ­լիա­ցու մոտ դռնա­պան աշ­խա­տող պա­կիս­տան­ցու օգ­նա­կան»:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Պլաստիկ վիրահատություններ, անհետացած լուսանկարներ և ողբերգություն․ ինչ էր թաքցնում Միլենա Պետրոսյանը փակ դռների հետևում«ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՄ ՆՎԱՃԵԼ ՆԱԵՎ UFC ՎԱՐԿԱԾՈՎ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ԲԱՂՁԱԼԻ ՏԻՏՂՈՍԸ». ԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՄԱՐԶԻԿ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ԱՐՍԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆՄեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին. ահազանգ Սանամյան, ուրախ եմ քեզ համար. Սուջյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ ՓաշինյանինԱՄՆ–ն չի բացառում Կիևում իր դեսպանատան էվակուացիանՖրանսիայում ոստիկանության և ցուցարարների միջև փողոցային ծանր բախումները չեն հանդարտվում (Տեսանյութ)Ռուսաստանի Զինված ուժերը Սումիում ոչնչացրել են դեղագործական գործարանըՌուսական բանակը պատրաստվում է շրջափակել Զապորոժիեն. Ուկրաինական լրատվամիջոցBloomberg. ՆԱՏՕ-ն մշակում է Ռուսաստանի դեմ «արագ հաղթանակի» ռազմավարությունՀՐԱՏԱՊ. Գեւորգ Սուջյանը զգուշացնում էՑույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջևԵ՞րբ է վահանձեւ գեղձի հանգույցը վտանգավորՎրաստանը TRIPP-ը մրցակից չի համարում, այն կլրացնի Միջին միջանցքը. ԿոբախիձեՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆԱդրբեջանցի զինծառայողը Սիսիանի հոսպիտալից դեպքի գիշերը տեղափոխվել է երևանյան բուժկենտրոններից մեկըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 5-ինԱրմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն արքեպիսկոպոսին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելն անընդունելի է․ հայտարարություն Իսպանիայի վարչապետը լուծարել է խորհրդարանը․ երկրում կանցկացվեն արտահերթ ընտրություններՈ՞վ է այսօր ձերբակալված քրեական հեղինակությունը և ի՞նչ քրգործերով է անցնում«Սիթի» սուպերմարկետների ցանցում բացահայտվել են ծխախոտային արտադրատեսակների վաճառքի խախտումնե

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված