ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել Ռուսական ռազմական փորձագետներ. Լենինգրադի մարզի վրա հարձակումը վերահսկվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի կողմից Լուսանկարներում Խարկովի ավիացիոն ինստիտուտն է՝ «Գերանիում» հրթիռային անօդաչուների հարվածներից հետո Իրանի հարցով Թուրքիայի վրա ԱՄՆ-ի ճնշումն այս անգամ չաշխատեց «Հրապարակ»․ ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են

Փաշինյանը վրեժ է լուծում հայ ժողովրդից եւ հայկական պետականությունից. Գագիկ Մինասյան

Թեմա

ՀՀԿ ԳՄ անդամ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ, անդրադառնալով Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի` անընդհատ երկարացվող կալանքին, ներկայացրեց իր տեսլականը ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

— Խնդրի իրավական կողմին կդժվարանամ անդրադառնալ` ոչ միայն այն պատճառով, որ ես իրավաբանությունից բավականին հեռու եմ, այլ` որ ակնհայտորեն սա քաղաքական գործ է` իր մեղադրանքով, ընթացքով: Եվ կարծում եմ` վերջն էլ պետք է քաղաքական լինի: Քանի դեռ այս թուրք-ադրբեջանական գործակալներն իշխանության են, Աշոտյանը եւ նրա նման մարդիկ միշտ պետք է լինեն անազատության մեջ: Այս իշխանությունը եկել է իր հակահայ պրոբլեմները լուծելու համար, եւ այս տեսակետից չեմ կարծում, որ այստեղ դատական ինչ-որ պրոցեսներ բացահայտվելու պարագայում հնարավոր է ազատազրկումը փոխել տնային կալանքի եւ այլն:

— Այդուհանդերձ, ինչո՞ւ հենց Արմեն Աշոտյանը: Սա Նիկոլ Փաշինյանի անձնակա՞ն վրեժխնդրությունն է:

— Չեմ կարծում, որ ինքը վրեժ է լուծում միայն Արմեն Աշոտյանից: Ուղղակի, նա թիրախավորված է, որովհետեւ շատ ակտիվ է, իր խոսքը հատու է, եւ իր գործողությունները շատ տեսանելի են: Ձեր նշած անձը վրեժ է լուծում հայ ժողովրդից եւ հայկական պետականությունից, եւ դրա դրսեւորումները բազում են:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ