ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք

ԱՅՍՕՐ ԵՎՐՈՊԱՅԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ է

Սպորտ

Ապրիլի 17-ը, Հայաստանի հավաքականի առաջատար բռնցքամարտիկ, Եվրոպայի գավաթակիր, Աշխարհի ու Եվրոպայի բրոնզե մեդալակիր, ծնունդով Կոտայքի մարզի Աբովյան քաղաքից ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆԻ ծննդյան օրն է, 28-րդ տարեդարձն է նշում։ Այս գեղեցիկ առիթով էլ Iravunk. com -ի մարզական թղթակիցը կապ հաստատեց ու զրուցեց այժմ Սերբիայում գտնվող օրվա հոբելյարի ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆԻ հետ։

- Շնորհավորում ենք, Նարեկ, ծննդյան տարեդարձի առթիվ, նորանոր նվաճումներ մաղթում։

-Շատ շնորհակալ եմ։Այնպես ստացվեց, որ ծննդյանս օրը գտնվում եմ Սերբիայում, այստեղ պիտի մասնակցենք Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը։

Մասնակցել ենք ուսումնամարզական հավաքների, ջանք ու եռանդ չենք խնայել, որպեսզի կարողանանք լավ հանդես գալ։ Հուսով եմ ամեն ինչ լավ կստացվի։ Դեռ պարզ չի, թե ովքեր կլինեն իմ մրցակիցները, շուտով կիմանանք։Բոլորս հաղթական ենք տրամադրված։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ