Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Սասունի եւ Նիկոլի օրոք ոտք չեմ դրել Երկրապահ, այսօր ամաչում եմ նույնիսկ ԵԿՄ մեդալս կրել. Աճեմյան

Հանդիպում

«Իրավունք»-ի զրուցակիցն է Աջափնյակ վարչական շրջանի ԵԿՄ նախկին փոխնախագահ, արցախյան երեք պատերազմների մասնակից, ազատամարտիկ ՇԱՀԵ ԱՃԵՄՅԱՆԸ:

— Տավուշցիներն ահազանգում են, որ տեղի ԵԿՄ կառույցի նախագահ Յուրա Հարությունյանը՝ մի քանի ԵԿՄ-ականների հետ, իր մեքենան փորձել է քշել ճանապարհ փակող գյուղացիների վրա: Ի՞նչ կասեք այս մասին, արդյոք սա այն Երկրապահն է, որին Դուք ճանաչում եք:

— Մենք մեր օրինակով սովորեցնում էինք նոր սերնդին մի քիչ մեզ նմանվել: Մինչեւ 2018 թիվն իմ նման տղերքը գնում էինք խրամատներ, զորանոցներ, համալսարաններ, դպրոցներ եւ երիտասարդներին էինք փոխանցում մեր փորձն ու խրախուսում էինք նրանց: Բայց սա ընդհատվեց 2018-ին, եւ 2020 թվականին այդ սերնդին տարան ու գլուխները կերան: Ես Երկրապահ եղել եմ զորավար Մանվել Գրիգորյանի օրոք, իսկ Սասուն Միքայելյանի եւ Նիկոլ Փաշինյանի «Երկրապահի» օրոք ոտք չեմ դրել այնտեղ եւ գործ չունեմ իրենց հետ: Ես կմնամ հին, դասական նվիրված Երկրապահ: Չգիտեմ` այսօր ովքեր են, ինչ են անում, իրական Երկրապահ տղերքն իմ նման ոտք չեն դնում այնտեղ: Ես, ուղղակի, շատ մեծ ամոթ եմ զգում` Տավուշում կատարված դեպքի առնչությամբ: Ես Սասուն Միքայելյանի եւ Նիկոլ Փաշինյանի «Երկրապահի» անդամ չեմ, այսօր նույնիսկ ամաչում եմ կրել ԵԿՄ մեդալս:

— Պարոն Աճեմյան, ի՞նչ լուծում եք տեսնում Տավուշի սահմանապահ գյուղերի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

— Լուծումն այն է, որ մեր բանակը, Պաշտպանության նախարարությունը, մեր զինվորականները չենթարկվեն գլխավոր դավաճանին: Այդ դեպքում մեր դիրքերը կմնան մեր ձեռքում: Իսկ եթե ենթարկվեցին, մենք կորցնելու ենք ամենաստրատեգիական տեղը` մեր այսօրվա եղած սահմանում:

— Արդեն սյուներ են տեղադրվում Տավուշում` սահմանազատման անվան տակ…

— Էդ սյուները հետո համապատասխան տեղերն է մտնելու, այսպես չի մնա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ