ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք

ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Սպորտ

Քիչ առաջ, Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ, Հայաստանի հավաքականի անդամ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ դուրս եկավ եզրափակիչ փուլ։ 48 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում, Հարությունյանը մենամարտեց ազգությամբ սերբ Ռադե Յոկսիմովիչի հետ ու առավելության հասավ 4։1 հաշվով։

Հավելենք, որ ավելի վաղ բրոնզե մեդալներ էին նվաճել կանանց հավաքականի անդամներ, երիտասարդների Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, 50 կգ քաշային կարգում հանդես եկող Անուշ Գրիգորյանը և Եվրոպայի չեմպիոն, 70 կգ քաշային Անի Հովսեփյանը։ Այսօր, ռինգ դուրս կգա նաև մեր մյուս առաջատար բռնցքամարտիկ, Եվրոպայի գավաթակիր Նարեկ Մանասյանը։ Եվրոպայի առաջնությունը կավարտվի ապրիլի 28-ին։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ