ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել Ռուսական ռազմական փորձագետներ. Լենինգրադի մարզի վրա հարձակումը վերահսկվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի կողմից Լուսանկարներում Խարկովի ավիացիոն ինստիտուտն է՝ «Գերանիում» հրթիռային անօդաչուների հարվածներից հետո Իրանի հարցով Թուրքիայի վրա ԱՄՆ-ի ճնշումն այս անգամ չաշխատեց «Հրապարակ»․ ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են

Ոնց արա՛, եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն. Գեւորգ Պետրոսյան

Թեմա

ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ գնահատմամբ` հավանաբար, կենսաբանական զենք են ներարկել մեր ժողովրդի մեջ: Թե ինչու է նա եկել այս համոզման, այսպես բացատրեց.

— Երբ փոքր էինք, մի հոգի մարդ էր մահանում, բոլորս գնում էինք տեսնեինք, որովհետեւ մեզ համար զարմանալի երեւույթ էր: Հիմա 7 հազար երեխա մահացել է, Էրդողանն էլ` այդ զզվելին, կանգնում ու ասում է, թե մոռացեք անհիմն հիշողությունները… Եվ այսօր Հայաստանում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլ Փաշինը չի հակադարձում եւ ասի` ոնց արա՛, այսինքն` Եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն: Բա որ անհիմն հիշողություն է, կինդ ինչո՞ւ էր գնացել Ծիծեռնակաբերդ, որ խայտառակ անեին: Հասկանո՞ւմ եք` այս մարդը ներքին ցեղասպանություն է իրականացնում: Միշտ ասել եմ` ներքին թշնամին ավելի վտանգավոր է, քան արտաքին թշնամին` նաեւ բարոյական իմաստով: Ի վերջո, արտաքին թշնամին կարող է ասել` իմ գործն եմ անում, թշնամի եմ, սպանում եմ, կոտորում եմ, բա ներքին թշնամին ո՞ւմ շահերն է պաշտպանում: Մենք պետք է ավելի շատ վախենանք ներքին թշնամուց, քան` արտաքին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ