ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք

Ինչու և ինչպես ձախողվեց Նաիր Տիկնիզյանի` «Վերդեր» տեղափոխությունը

Սպորտ
«Ցանկանում եմ կիսվել իմ ունեցած տեղեկություններով, թե ինչպես Թիկնիզյանը չտեղափոխվեց Բունդեսլիգա»,-այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։
 
«Հնարավոր տրանսֆերի գլխավոր գործող անձինք եղել են Գերմանիայում բնակվող, ՖԻՖԱ-ի լիցենզավորված գործակալներ Արկադի Վասիլյանը և վերջինիս որդին՝ Արթուր Վասիլյանը։

2023 թվականի ամռանը Վասիլյանները նախաձեռնել են Թիկնիզյանի տեղափոխության բանակցությունների փուլը: ԹՈՓ-5 լիգաները ներկայացնող մի քանի ակումբներ ևս հետաքրքրված են եղել պաշտպանի ծառայություններով և կրկին Վասիլյանների ջանքերի շնորհիվ:

Կազմակերպվել է տեսակապ, որին մասնակցել են Վասիլյանները, Թիկնիզյանը, «Վերդերի» ղեկավարներից Յոհանես Յանսը, Կլեմենս Ֆրիտցը, ինչպես նաև գլխավոր մարզիչ Օլե Վերները:

Տեսակապի ընթացքում Թիկնիզյանը մեծ ցանկություն է հայտնել տեղափոխվելու «Վերդեր» և տվել է իր համաձայնությունը:

Այնուհետև «Վերդերի» ղեկավարները Վասիլյաններին հրավիրել են Ավստրիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում «Թուլուզի» դեմ ընկերական խաղին, որտեղ պետք է տեղի ունենար բանակցությունների երկրորդ՝ հավանաբար եզրափակիչ փուլը:

«Վերդերը» տրանսֆերի համար նախապես հայտարարած 2,5 միլիոն եվրոն բարձրացրել է 3,2 միլիոն եվրո և պլյուս բոնուսներ, բայց անգամ դա չի բավարարել «Լոկոմոտիվին»: Արդյունքում բանակցությունները դադարել են:

Իհարկե այդ ընթացքում Արկադի և Արթուր Վասիլյանների անմիջական կապերի շնորհիվ շատ այլ ակումբներ նույնպես հետաքրքրված են եղել ձեռք բերել Նաիրի տրանսֆերը, բայց այդ ամենի մասին առայժմ չեմ ցանկանում խոսել...

Նկարում հայր և որդի Վսիլյաններն են «Վերդեր» - «Թուլուզ» ընկերական խաղի ժամանակ»,-գրել է Մելիքսեթյանը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ