ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք

Կամո Ունանյանի հերթական սպորտային հաղթանակը Գերմանիայում

Սպորտ

Ապրիլի 27-28-ը Գերմանիայի Հալլե քաղաքում տեղի ունեցավ WKF կարատեի միջազգային մրցաշարը, որտեղ մասնակցում էր 18 երկիր: Հայաստանը ներկայացրեց սպորտային կարատեի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը:

Երեք մենամարտերում Կամոն հաղթելով նախ դանիացի, հետո գերմանացի եւ անգլիացի մարզիկներին դարձավ մրցաշարի հաղթող:

Մեզ հետ զրույցում Կամոն վստահեցրեց, որ մրցաշարի ընթացքում որեւէ դժվարությունների չի բախվել, բացի՝ դատավորների կողմնապահությունից:

«Մրցաշարի ժամանակ գերմանացի մարզիկի հետ մրցելիս, թեպետ դատավորները կողմնապահություն էին անում, բայց ես հաղթեցի»,-  պատմեց Ունանյանը:

Առաջիկա անելիքների մասին խոսելով՝ Կամոն տեղեկացրեց, որ արդեն պատրաստվում է MMA մարզաձեւի հաջորդ մրցումներին:

«Արդեն ուզում եմ լրջորեն զբաղվել միայն MMA սպորտաձեւով: Հաջորդ մենամարտը կլինի մեկ ամսից, բայց դեռ պարզ չէ, թե որ կազմակերպության անվան ներքո հանդես կգամ»,- եզրափակեց նա:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ