«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է.
«Խորհրդարանական ընդդիմությունը որոշ ժամանակով հրաժարվել է գործուղումներից, ընդդիմադիր պատգամավորներից մեկը, որ չցանկացավ՝ անունը գրենք, երեկ ասաց, թե խմբակցությունների կայացրած համատեղ որոշման պատճառը երկրում սպասվող հնարավոր գործընթացներն են: Իրենք չեն բացառում, որ առաջիկա օրերին փողոցային պայքար կսկսվի, իսկ այդ ընթացքում չեն կարող իշխանականների հետ գործուղումների մեկնել։
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աշոտ Սիմոնյանը եւ «Պատիվ ունեմ»-ից Տարոն Մարգարյանը։ Սակայն երեկ պարզ դարձավ, որ առաջինը հրաժարվել է առողջական խնդիրների պատճառաբանությամբ, իսկ Տարոն Մարգարյանը հայտնել է, թե կորցրել է անձնագիրը։