Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Ինչու տեղի չունեցավ կոմունիստերի մայիսմեկյան երթը

Հանդիպում

Մայիսի 1-ին` Աշխատավորների եւ համերաշխության միջազգային օրը, այդպես էլ որեւէ երթ տեղի չունեցավ, ինչպես ամեն տարի այս կամ այն կերպ նշում էին կոմունիստական երկու կուսակցությունները: Թե ինչով էր սա պայմանավորված, «Իրավունք TV»-ի տաղավարում հետաքրքրվեցինք Հայաստանի Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության նախագահ ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԻՑ:

— Ներքաղաքական լարվածություն կա Հայաստանում, եւ այդ իմաստով մենք որոշեցինք բավարարվել մայիսյան ապստամբության կազմակերպիչների հիշատակը հավերժացնող կոթողի մոտ ծաղիկներ խոնարհելով: Այնտեղ մի 30 րոպեանոց զեկույց եղավ իմ կողմից: Այսքանով այս տարի բավարարվեցինք, բայց կարծում եմ` գալիք տարիներին կշարունակենք մեր ավանդույթը եւ երթեր կիրականացնենք:

— Որքան էլ այսօր առաջնահերթ է երկրի անվտանգության խնդիրները, ի՞նչ կասեք աշխատավորության մասին, որոնք եւս 2018 թվականին դուրս էին եկել փողոց` իրենց վիճակը բարելավվելու համար:

— Սպասումներ, իհարկե, կային, մեր կուսակցության մեջ էլ շատերը սպասումներ ունեին, որ ինչ-որ բան կփոխվի, աշխատատեղեր կավելանան, եւ իրենց սոցիալական խնդիրները կլուծվի: Սակայն, ցավոք, արտագաղթը շարունակվեց եւ մարդիկ, ըստ մասնագիտությունների, դարձյալ չեն կարողանում աշխատանք գտնել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցի շարունակությունը դիտե՛ք տեսանյութում.

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ