6 բույր, որոնք գրավում են շների ուշադրությունը Պուտինը հայտնել է` ԱՄՆ նախագահն այցելել է Կրեմլում գտնվող իր բնակարան «Ռուսաստանի փլուզման հրահանգներ». Ժիրինովսկու մարգարեությունը սկսում է իրականանալ 25 տարի անց. նրանք ապարդյուն ծիծաղեցին նրա վրա «Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտ Թրամփի մաքսային ռումբը հասավ Amazon Երևանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին․ News.am Զգուշացե՛ք դեղամիջոցների կեղծ գովազդներից, թիրախավորում են հայտնի մարդկանց 101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանն իր կուսակիցների հետ նշում է Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակը Ադրբեջանցի սահմանապահները կրшկ են բացել Կասպից ծովում սահմանը խախտած նավի վրա Դեսպան Քվինն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է ՀՀ-ում ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ  ԸՆԴԴԵՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ

Վերլուծություն

 

«­Ռազ­մա­վա­րութ­յու­նը ա­ռանց մար­տա­վա­րութ­յան - դա հաղ­թա­նա­կին հաս­նե­լու ա­մե­նա­դան­դաղ ճա­նա­պարհն է: Մար­տա­վա­րութ­յու­նը ա­ռանց ռազ­մա­վա­րութ­յան- դա պար­զա­պես ու­նայ­նութ­յուն է պար­տութ­յու­նից ա­ռաջ»,- ա­սել է չի­նա­կան հայտ­նի փի­լի­սո­փա Սուն Ց­զի­նը:

Այս խոս­քե­րը լա­վա­գույնս բնու­թագ­րում են մեր ի­րա­կա­նութ­յու­նը եւ ա­վե­լի շատ վե­րա­բե­րում են ընդ­դի­մութ­յան գոր­ծո­ղութ­յուն­նե­րին, քա­նի որ Նի­կո­լի պա­րա­գա­յում կար­ծես թե ե­րե­ւում է իր ռազ­մա­վա­րութ­յու­նը: Նի­կո­լի հիմ­նա­կան ռազ­մա­վա­րութ­յու­նը իր իսկ սե­փա­կան իշ­խա­նութ­յու­նը հնա­րա­վո­րինս եր­կար պահ­պա­նելն է: Միա­ժա­մա­նակ իր ռազ­մա­վա­րա­կան նպա­տակ­նե­րից է խզել հայ-ռու­սա­կան դաշ­նակ­ցա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րը եւ Հա­յաս­տա­նը դարձ­նել Ա­րեւ­մուտ­քի վե­րահս­կո­ղութ­յան տակ գտնվող տա­րածք: Ընդ ո­րում, Ա­րեւ­մուտ­քը ի­րա­կա­նաց­նե­լու է Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­կան կա­ռա­վա­րու­մը, իսկ օ­պե­րա­տիվ հար­ցե­րը լու­ծե­լու են Թուր­քիան եւ Ադր­բե­ջա­նը: Այս­պի­սով, Նի­կո­լի ռա­զա­մա­վա­րութ­յու­նը Հա­յաս­տա­նը տա­նում է դե­պի թուր­քա­կան վի­լա­յե­թի կար­գա­վի­ճակ ու­նե­ցող եւ 30-40 տա­րի հե­տո բնակ­չութ­յան ադր­բե­ջա­նա­կան մե­ծա­մաս­նութ­յուն ու­նե­ցող տա­րածք:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՀԱՅՈՑ ԵՐԿԻՐ

Ակն­հայտ է, որ այս պայ­ման­նե­րում խո­սել Հա­յաս­տա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յան կամ քա­ղա­քա­կան սուբ­յեկ­տայ­նութ­յան մա­սին ա­վե­լորդ է, էլ չենք խո­սում ան­կա­խութ­յան պահ­պան­ման եւ ինք­նիշ­խա­նութ­յան մա­սին: Նի­կո­լը այդ ծրա­գիրն ի­րա­կա­նաց­նում է իշ­խա­նութ­յան գա­լուց ա­ռա­ջին իսկ օր­վա­նից: Ընդ ո­րում, դա ա­նում է սահ­մա­նադ­րութ­յու­նը խախ­տե­լով: Նախ նա խախ­տել է սահ­մա­նադ­րա­կան այն դրույ­թը, որ փաս­տում է, որ Ար­ցա­խը Հա­յաս­տա­նի մաս է, ա­պա խախ­տել է Հա­յաս­տա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յու­նը այլ կե­տե­րում, խախ­տել է սահ­մա­նադ­րա­կան պա­հան­ջը Ցե­ղաս­պա­նութ­յան մի­ջազ­գա­յին ճա­նաչ­ման հե­տապնդ­ման վե­րա­բեր­յալ, խախ­տել է ար­ցախ­ցի­նե­րի` ՀՀ քա­ղա­քա­ցիութ­յան ի­րա­վուն­քը եւ այդ­պես շա­րու­նակ:

Ինչ վե­րա­բե­րում է Նի­կո­լի մար­տա­վա­րութ­յա­նը, ա­պա Նի­կո­լը փոր­ձում է իր ռազ­մա­վա­րութ­յու­նը ի­րա­կա­նաց­նել` ռուս­նե­րին ա­նընդ­հատ խոս­տում­ներ տա­լով, ո­րոնք, ի­հար­կե, նա չի ի­րա­կա­նաց­նում, սա­կայն իր ռազ­մա­վա­րա­կան նպա­տա­կին գնում է ոչ թե միան­գա­մից, այլ` քայլ առ քայլ: Զու­գա­հե­ռա­բար նա փոր­ձում է ԶԼՄ-նե­րով եւ իր ձեռ­քից կե­րակր­վող գոր­ծիչ­նե­րի բե­րա­նով ա­պա­տե­ղե­կաց­նել ժո­ղովր­դին, փոր­ձել բո­լոր մեղ­քե­րը բար­դել Ռու­սաս­տա­նի վրա եւ ժո­ղովր­դի մեջ ստեղ­ծել հա­կակ­րանք Ռու­սաս­տա­նի հան­դեպ:

­Բո­լոր դեպ­քե­րում Նի­կո­լի պա­րա­գա­յում հստակ է նրա, թե՛ ռազ­մա­վա­րութ­յու­նը, թե՛ մար­տա­վա­րութ­յու­նը, այն կա­րե­լի է ան­վա­նել դա­վա­ճա­նութ­յուն, բաց պետք է հա­մա­ձայն­ել, որ Նի­կո­լը իր ռազ­մա­վա­րութ­յան մեջ ակն­հայտ գրան­ցում է հա­ջո­ղութ­յուն­ներ, ո­րոնք կոր­ծա­նա­րար են Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան եւ հայ ժո­ղովր­դի հա­մար: Նի­կո­լը հան­դես է գա­լիս Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան ա­նու­նից, եւ ստաց­վում է, որ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յու­նը գոր­ծում է ընդ­դեմ հայ ժո­ղովր­դի շա­հե­րի: Թ­վում է ան­հե­թեթ, սա­կայն դա փաստ է: Մենք ստեղ­ծել ենք պե­տութ­յուն, ո­րը ոչն­չաց­նում է մեր եր­կի­րը:

Ո­րո՞նք են պե­տութ­յան գլխա­վոր խնդիր­նե­րը: Ի՞նչ նա պետք է ա­պա­հո­վի իր քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար:

  1. Նա­խե­ւա­ռաջ անվ­տան­գութ­յու­նը. Սկ­սած 2020 թվա­կա­նից Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յու­նում ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար անվ­տան­գութ­յուն չի ա­պա­հո­վում: Ան­գամ այ­սօր, հանձ­նե­լով չորս գյու­ղե­րը, Նի­կո­լը ա­սում է, թե ո­րե­ւէ ե­րաշ­խիք չի կա­րող տալ, որ Տա­վու­շի գյու­ղե­րը կլի­նեն անվ­տանգ: Նա նշում է, որ 7 օր կա­րող է լի­նել ա­պա­հով, իսկ 8-րդ­ օ­րը ար­դեն` ոչ:
  2. Տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յու­նը. 2020 թվա­կա­նից մինչ օրս Նի­կո­լը թշնա­մուն զի­ջել է մոտ 15 հա­զար քառ. կմ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան տա­րած­քից: Ընդ ո­րում, հենց այ­սօր ՀՀ տա­րածք­նե­րը փո­խանց­վում են թշնա­մուն, գոր­ծըն­թա­ցը շա­րու­նակ­վե­լու է:
  3. Երկ­րի զար­գաց­ման ճա­նա­պար­հի ընտ­րութ­յան հնա­րա­վո­րութ­յուն. Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան քա­ղա­քա­ցի­նե­րը հաս­տա­տել են ի­րենց պե­տութ­յան զար­գաց­ման ճա­նա­պար­հը` հիմն­վե­լով Հա­յաս­տա­նի ան­կա­խութ­յան հռչա­կագ­րի վրա: Սա­կայն Նի­կո­լը, ա­ռանց հան­րաք­վե անց­կաց­նե­լու կտրուկ փո­խում է երկ­րի զար­գաց­ման ու­ղին` զրկե­լով Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան քա­ղա­քա­ցի­նե­րին ի­րենց երկ­րի ճա­կա­տա­գի­րը ո­րո­շե­լու հնա­րա­վո­րութ­յու­նից:
  4. Իշ­խա­նութ­յուն­նե­րի ընտ­րութ­յան հնա­րա­վո­րութ­յուն. Ի­րա­կա­նում ՀՀ-ում ընտ­րութ­յուն­նե­րը ա­պօ­րի­նի են, քա­նի որ Նի­կո­լը կի­րա­ռում է պատ­ժիչ գոր­ծո­ղութ­յուն­ներ, սպառ­նա­լիք­ներ ընդ­դի­մութ­յան հան­դեպ, չի ստեղ­ծում ընտ­րութ­յուն­նե­րում հա­վա­սար հնա­րա­վո­րութ­յուն­ներ բո­լոր մաս­նա­կից­նե­րի հա­մար: Ժո­ղովր­դի մե­ծա­մաս­նութ­յու­նը այս պայ­ման­նե­րում չի մաս­նակ­ցում ընտ­րութ­յուն­նե­րին, ին­չը ա­մե­նա­վառ ձե­ւով ար­տա­հայտ­վեց Ե­րե­ւա­նի ա­վա­գա­նու 2023 թվա­կա­նին անց­կաց­րած ընտ­րութ­յուն­նե­րում, երբ Ե­րե­ւա­նի ներ­կա­յիս ՔՊ-ա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րը ստա­ցել են ընտ­րող­նե­րի ըն­դա­մե­նը ի­նը տո­կոս ձայն:
  5. Պե­տութ­յու­նը պար­տա­վոր է ա­պա­հո­վել այն­պի­սի թո­շակ­ներ ու նպաստ­ներ, ո­րոնք թույլ կտան դրանց ստա­ցող սո­ցիա­լա­պես ա­նա­պա­հով շեր­տե­րին ու­նե­նալ մար­դա­վա­յել ապ­րուստ: Սա­կայն ՀՀ-ում տրվող կեն­սա­թո­շակ­նե­րի ու նպաստ­նե­րի չա­փե­րը չեն բա­վա­րա­րում մարդ­կանց կեն­սա­կան պա­հանջ­նե­րը եւ նվա­զա­գույն սպա­ռո­ղա­կան զամբ­յու­ղը:
  6. Պե­տութ­յու­նը պար­տա­վոր է ա­պա­հո­վել բո­լոր քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար հա­սա­նե­լի բժշկա­կան սպա­սար­կում եւ կրթութ­յան հնա­րա­վո­րութ­յուն, սա­կայն ՀՀ-ում բնակ­չութ­յան գե­րակ­շիռ մա­սը չու­նի հնա­րա­վո­րութ­յուն` օգտ­վե­լու բժշկա­կան սպա­սար­կու­մից եւ ստա­նա­լու անհ­րա­ժեշտ բարձ­րա­գույն կրթութ­յուն:
  7. Պե­տութ­յու­նը պար­տա­վոր է ա­պա­հո­վել հար­կե­րի ար­դար գան­ձու­մը եւ դրանց նպա­տա­կա­յին ծախ­սը: Սա­կայն հար­կա­տու­նե­րի կող­մից մուծ­ված հար­կե­րը ծախս­վում են ահ­ռե­լի չա­փե­րի հա­սած պե­տա­կան ա­պա­րա­տի ցոփ կյան­քը ա­պա­հո­վե­լու հա­մար: Սկ­սած վար­չա­պե­տից, ո­րը իր գոր­ծու­ղում­նե­րին պե­տութ­յան հաշ­վին տա­նում է իր ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րին եւ վեր­ջաց­րած պե­տա­կան պաշ­տոն­յա­նե­րով ու պատ­գա­մա­վոր­նե­րով, ո­րոնք ի­րենց իշ­խա­նութ­յան օ­րոք ձեռք են բե­րել ահ­ռե­լի չա­փե­րի հարս­տութ­յուն:
  8. Պե­տութ­յու­նը պար­տա­վոր է ա­պա­հո­վել ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի մար­դու ի­րա­վունք­նե­րը: Սա­կայն ՀՀ-ում գո­յութ­յուն չու­նի մտքի եւ խոս­քի ա­զա­տութ­յուն, քա­նի որ բազ­մա­թիվ են դեպ­քե­րը, երբ մարդ­կանց ի­րենց կար­ծի­քն ար­տա­հայ­տե­լու հա­մար են­թար­կում են քրեա­կան հե­տապնդ­ման: Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յու­նում կան քաղ­բան­տարկ­յալ­ներ, ընդ ո­րում, կան դեպ­քեր, երբ քաղ­բան­տարկ­յալ­նե­րը , ըստ էութ­յան, են­թարկ­վել են մա­հա­պատ­ժի: ՀՀ-ում զանգ­վա­ծա­բար ոտ­նա­հար­վում են ար­դա­րա­դա­տութ­յան կա­նոն­նե­րը եւ մար­դու այլ ի­րա­վունք­նե­րը:

Այս­պի­սով, Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յու­նը որ­պես պե­տութ­յուն չի կա­տա­րում իր պար­տա­կա­նութ­յուն­նե­րից եւ ոչ մե­կը: Ընդ ո­րում, դրա մա­սին ար­ձա­նագ­րութ­յուն­ներ կան ոչ միայն երկ­րի ներ­սում, այլ նաեւ ար­տա­սահ­ման­յան պե­տա­կան եւ հան­րա­յին ինս­տի­տուտ­նե­րի զե­կույց­նե­րում: Դ­րանց վեր­ջին օ­րի­նա­կը ԱՄՆ-ի Պետ­դե­պի եւ Ֆ­րիդմ Հաու­սի զե­կույց­ներն են:Արդ­յուն­քում եր­կի­րը կորց­նում է իր տա­րածք­նե­րը, բնակ­չութ­յու­նը ար­տա­գաղ­թում է, զո­հե­րի թի­վը ա­ճում է, տնտե­սա­կան վի­ճա­կը կտրուկ վատ­թա­րա­նում է, աղ­քա­տութ­յան ցու­ցա­նիշ­նե­րը աշ­խար­հում ա­մե­նա­բարձր­ե­րից  են, մար­դու ի­րա­վունք­նե­րը ոտ­նա­հար­ված են: Արդ­յո՞ք այս­պի­սի պե­տութ­յուն էր ե­րա­զում ու­նե­նալ հայ ժո­ղո­վուր­դը:

 

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ

Ո­րե­ւէ մե­կը կա­րո՞ղ է բա­ցատ­րել այն բո­ղո­քի ակ­ցիա­նե­րը, ո­րոնք տե­ղի են ու­նե­նում երկ­րում, ի՞նչ վերջ­նա­կան նպա­տակ են հե­տապն­դում: Ի՞նչ ռազ­մա­վա­րութ­յուն ու­նի ընդ­դի­մութ­յու­նը, ե­թե վեր­ջի­նիս ան­գամ հա­ջող­վի պաշ­տո­նանկ ա­նել Նի­կո­լին, ինչ­պե՞ս է այդ ընդ­դի­մութ­յու­նը լու­ծե­լու բո­լոր վե­րո­հիշ­յալ հար­ցե­րը, ո­րոնք հան­դի­սա­նում են պե­տութ­յան պար­տա­վո­րութ­յու­նը:

Ե­թե ընդ­դի­մութ­յուն ա­սե­լով` հաս­կա­նում ենք Ռո­բերտ Քո­չար­յա­նի թի­մը, ա­պա բո­լորս լավ հի­շում ենք, որ Ռո­բերտ Քո­չար­յա­նի օ­րոք տո­տա­լի­տա­րիզ­մը երկ­րում հաս­նում էր նույն մա­կար­դա­կի, ինչ այ­սօր: Ընդ­դի­մա­դիր գոր­ծիչ­նե­րը ձեր­բա­կալ­վում էին, նրանց հան­դեպ կա­տար­վում էին մա­հա­փոր­ձեր, ընդ­դի­մա­դիր կու­սակ­ցութ­յուն­նե­րը են­թարկ­վում էին քրեա­կան հե­տապն­դում­նե­րի, ընդ­դի­մա­դիր թեր­թե­րի գլխա­վոր խմբա­գիր­նե­րը են­թարկ­վում էին դա­ժան ծե­ծի եւ այլն: Ի դեպ, օ­րերս տե­ղի ու­նե­ցած մի­ջա­դե­պը, երբ Լե­ւոն Քո­չար­յա­նի թիկ­նա­պա­հը ծե­ծի են­թար­կեց լրագ­րո­ղին, բա­ցա­հայտ վկա­յում է այն մա­սին, որ Ռո­բերտ Քո­չար­յա­նի «մե­թոդ­նե­րը» այ­լա­խոհ­նե­րի հան­դեպ ոչ մի փո­փո­խութ­յուն չեն ապ­րել: Տն­տե­սութ­յու­նը կո­ռու­պաց­ված էր: Ինչ վե­րա­բե­րում է երկ­րի անվ­տան­գութ­յա­նը, ա­պա Ռո­բերտ Քո­չար­յա­նի արտ­գործ­նա­խա­րար ա­մե­րի­կա­ցի Վար­դան Օս­կան­յա­նի կող­մից վար­վող կոմ­պի­մեն­տար քա­ղա­քա­կա­նութ­յու­նը այ­սօր է­ֆեկ­տիվ չէ, իսկ թե ինչ­պի­սի ուղղ­վա­ծութ­յուն ու­նի Ռո­բերտ Քո­չար­յա­նը ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յան մեջ, նա եր­բեք վեր­ջին շրջա­նում հստակ չի ար­տա­հայ­տում: Միակ բա­նը, որ նա ա­սել է հստա­կութ­յամբ, դա այն է, որ նա դեմ է, որ­պես­զի Հա­յաս­տա­նը ան­դա­մագր­վի Ռու­սաս­տան-­Բե­լա­ռուս Միու­թե­նա­կան պե­տութ­յա­նը: Մի խոս­քով, գլխա­վոր ընդ­դի­մութ­յան տիտ­ղո­սը ու­նե­ցող «Հա­յաս­տան» դա­շին­քի ռազ­մա­վա­րութ­յու­նը ա­նո­րոշ է:

Ինչ վե­րա­բե­րում է ե­կե­ղե­ցու գոր­ծո­ղութ­յուն­նե­րին, ա­պա այս­տեղ նույն­պես բա­ցի մար­տա­վա­րութ­յու­նից, երբ ար­դար ընդվ­զում է տե­ղի ու­նե­նում Նի­կո­լի հա­կազ­գա­յին գոր­ծու­նեութ­յան դեմ, ոչ մի ռազ­մա­վա­րութ­յուն չի ե­րե­ւում: Ա­վե­լին, ե­կե­ղե­ցու ո­րոշ սպա­սա­վոր­ներ, ինչ­պես, օ­րի­նակ` Շի­րա­կի թե­մի ա­ռաջ­նորդ Ա­ճա­պահ­յա­նը ա­ռաջ են քա­շում ակն­հայ­տո­րեն ա­րեւմտ­յան օ­րա­կարգ, ո­րը իր էութ­յան մեջ նույնն է, ինչ Նի­կո­լի­նը: Մա­մու­լում տե­ղե­կութ­յուն­ներ են հրա­պարկ­վել, որ Տա­վու­շի թե­մի ա­ռաջ­նորդ Բագ­րատ սրբա­զա­նը , ո­րը այ­սօր ար­դար մար­տա­վա­րա­կան պայ­քար է մղում Տա­վու­շի գյու­ղե­րը հանձ­նե­լու դեմ, պարզ­վում է Կա­նա­դա­յի քա­ղա­քա­ցի է: Այս­տեղ աբ­սուր­դա­յի­նն այն է, որ նի­կո­լա­կան­նե­րը ի­րենց մար­տա­վա­րա­կան հա­կա­ռա­կոր­դին` Բագ­րատ սրբա­զա­նին մե­ղադ­րում են Կ­րեմ­լի գոր­ծա­կալ լի­նե­լու մեջ: Սա­կայն ո՞վ է տե­սել, որ Կա­նա­դա­յի քա­ղա­քա­ցին լի­նի Ռու­սաս­տա­նի գոր­ծա­կալ: Ա­վե­լին, Բագ­րատ սրբա­զա­նի շուրջ հիմ­նա­կա­նում հա­վաք­վել են քա­ղա­քա­կան գտոր­ծիչ­ներ, ում գոր­ծու­նեութ­յու­նը ա­վե­լի շատ ա­սո­ցաց­վում է Ա­րեւ­մուտ­քի հետ: Սա­կայն նի­կո­լա­կան­նե­րը այն­քան են սար­սա­փած ե­կե­ղե­ցա­կան­նե­րից, որ ան­վա­նում են նրանց «սեւ շո­րե­րով մար­դիկ»:

Մեկ այլ աբ­սուրդ է պա­րու­նա­կում Հայկ Մա­րութ­յա­նի կող­մից կու­սակ­ցութ­յուն ստեղ­ծե­լը: Սա նույն­պես իբր թե ընդ­դի­մութ­յուն է: Ընդ­հան­րա­պես Նի­կո­լին հլու-հնա­զանդ ծա­ռա­յած­նե­րը, երբ սկսում են այ­սօր իբր թե Նի­կո­լից մաքր­վել, ա­ռանց ժո­ղովր­դի ա­ռաջ ծնկա­չոք նե­րո­ղութ­յուն խնդրե­լու, ակն­հայտ է, որ գործ ու­նենք է­ժա­նա­գին թատ­րոն­նե­րի հետ: Նախ աբ­սուրդ է, որ ծաղ­րա­ծու­ա­կան դե­րե­րի է­ժա­նա­գին դե­րա­սա­նը ի­րեն դնում է լուրջ քա­ղա­քա­կան գործ­չի տեղ, աբ­սուրդ է, երբ մարդ, ո­րի ամ­բողջ ըն­տա­նի­քը Չե­խիա­յի քա­ղա­քա­ցի­ներ են, քա­ղա­քա­կան գոր­ծու­նեութ­յուն է ծա­վա­լում Հա­յաս­տա­նում: Եվ վեր­ջա­պես աբսուրդ է, երբ եր­կի­րը գտնվում է կոր­ծան­ման եզ­րին, իսկ ստեղծ­վում է կու­սակ­ցութ­յուն, ո­րը պայ­քա­րե­լու է տրանս­պոր­տի գնե­րի բարձ­րաց­ման դեմ, այն էլ ոչ հի­մա, այլ` օ­գոս­տո­սին:

Ինչ վե­րա­բե­րում է Հա­յաս­տա­նում քա­ղա­քա­կան գոր­ծու­նեութ­յուն ծա­վա­լած օ­տա­րերկր­յա քա­ղա­քա­ցիութ­յուն ու­նե­ցող­նե­րի հար­ցին, ա­պա սա կար­ծես թե դառ­նում է օ­րի­նա­չա­փութ­յուն: Հա­յաս­տան­յան քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րը կամ նրանց ե­րե­խա­նե­րը, կա­նայք, թոռ­նե­րը, ու­նե­նա­լով օ­տա­րերկր­յա հպա­տա­կութ­յուն, փոր­ձում են լու­ծել հայ ժո­ղովր­դի ճա­կա­տա­գի­րը: Հայտն­վել ենք մի ի­րա­վի­ճա­կում, երբ տար­բեր երկր­նե­րի քա­ղա­քա­ցի­նե­րը, Հա­յաս­տա­նում միմ­յանց դեմ պայ­քա­րե­լով ու միմ­յան­ցից տար­բեր բա­րիք­ներ խլե­լով, փոր­ձում են վճռել հայ ժո­ղովր­դի ճա­կա­տա­գի­րը: Արդ­յուն­քում տու­ժում է հենց հայ ժո­ղո­վուր­դը եւ Հա­յաս­տան երկ­ի­րը, ո­րը վերածվել  է ազ­գութ­յամբ հայ օ­տա­րեկր­յա քա­ղա­քա­ցի­նե­րի մի­ջեւ բա­րիք­նե­րի հա­մար պայ­քա­րի հար­թա­կի: Եվ այն ա­սույ­թը, որ Հա­յաս­տա­նը ոչ թե պե­տութ­յուն է, այլ` օ­ֆիս, իր մեջ պա­րու­նա­կում է ճշմար­տութ­յուն: Ընդ ո­րում, օ­տա­րերկր­յա հպա­տա­կութ­յուն ու­նե­ցող հա­յե­րի հա­մար սա ժա­մա­նա­կա­վոր «օ­ֆիս» է, դրա հա­մար էլ սրանք ոչ մի խնամք չեն ցու­ցա­բե­րում օ­ֆի­սը բա­րե­կար­գե­լու հա­մար:

Ընդ ո­րում, այդ պայ­քա­րը բա­րիք­նե­րի եւ «օ­ֆի­սում» բարձր կար­գա­վի­ճակ ու­նե­նա­լու հա­մար կրում է բա­ցա­հայտ զզվե­լի բնույթ: Մար­դիկ, ով­քեր ամ­բողջ կյան­քը ծա­ռա­յել են Ա­րեւ­մուտ­քին մեկ օր­վա մեջ դառ­նում են ռու­սա­մետ, այս­պես կոչ­ված, ռու­սա­մետ­նե­րը մի ակն­թար­թում թռնում են ա­րեւմտ­յան գիր­կը, սո­ցիա­լիստ­նե­րը դառ­նում են կա­պի­տա­լիստ, օ­լի­գար­խիա­յին ծա­ռա­յող­նե­րը հան­կարծ ի­րենց հայ­տա­րա­րում են սո­ցիա­լիստ, Նի­կո­լի կո­շիկ­նե­րը լի­զող­նե­րը հան­կարծ դառ­նում են ընդ­դի­մութ­յուն, ի­րենց ընդ­դի­մութ­յուն ան­վա­նող­նե­րը նի­կո­լա­կան­նե­րի հետ բիզ­նես են ա­նում: Եվ այս ա­մե­նը օ­րե­ցօր քայ­քայ­վող, փլուզ­վող «օ­ֆի­սում»: Մին­չեւ ե՞րբ…

Հայկ Բա­բու­խան­յան

 






6 բույր, որոնք գրավում են շների ուշադրությունըՊուտինը հայտնել է` ԱՄՆ նախագահն այցելել է Կրեմլում գտնվող իր բնակարան«Ռուսաստանի փլուզման հրահանգներ». Ժիրինովսկու մարգարեությունը սկսում է իրականանալ 25 տարի անց. նրանք ապարդյուն ծիծաղեցին նրա վրա«Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտԹրամփի մաքսային ռումբը հասավ AmazonԵրևանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին․ News.amԶգուշացե՛ք դեղամիջոցների կեղծ գովազդներից, թիրախավորում են հայտնի մարդկանց101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանն իր կուսակիցների հետ նշում է Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակըԱդրբեջանցի սահմանապահները կրшկ են բացել Կասպից ծովում սահմանը խախտած նավի վրաԴեսպան Քվինն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է ՀՀ-ում ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսինՎարկածներ կան՝ Եղիշե Հակոբյանը հաշիշ է օգտագործել, ես ռեալ չեմ տեսել. հրամանատարը ցուցմունք տվեցԴեպքի հաջորդ օրը զինծառայողներն ավտոբուսով իրենց ամբողջ անձնակազմով պետք է ուղարկվեին փորձաքննության. ԲացահայտումՌուսաստանի ավիացիայի 3 տոնանայոց ФАБ-3000 սավառնող ավիառումբ ոչնչացրել է ուկրաինական անօդաչուների գործարանը (Տեսանյութ)Ինչու հայ վետերանները դեռ չեն ստացել Մեծ հաղթանակի 80-ամյակի մեդալներըՊաշտպանության փոխարեն՝ սեղանի թենիսԱՄՆ ներդրումը Երկրորդ համաշխարհայինի հաղթանակում ամենամեծն է․ ԹրամփՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էԴատապարտել տեղի ունեցածը. Իրանահայ համայնքը միասնական կոչով է հանդես եկելՊուտինը ցույց է տվել՝ ինչ կա Կրեմլի իր բնակարանի սառնարանում և սեղանինԿարդինալները փորձում են արագ ընտրել նոր պապ՝ Միքելանջելոյի որմնանկարների ներքոՉինաստանում հայտարարել են՝ ԱՄՆ-ը պատրաստ է առևտրային մաքսատուրքերի վերաբերյալ բանակցություններիՀրապարակվել է 2025-ի հունվար-մարտ ամիսների պետբյուջեի կատարման մասին տեղեկատվությունըԿրթվենք, որպեսզի կարողանանք անեծքի մակարդակից աճել. Աննա Հակոբյանի խորհուրդըՈւղիղ. Արդյոք Նիկոլը նորից կընկնի կորոնավիրուս. Հայկ ԲաբուխանյանԻնչ է տեղի ունեցել մոսկովյան հայտնի միջադեպի կուլիսներում Նիկոլի առջև կանգնած են երկու հիմնական սցենար՝ երկուսն էլ՝ քաղաքական և բարոյական կորուստներով. ԿարապետյանՀնդիկները մտել են հայրենակցի տուն, ծեծել, փորձել բռնաբարել կնոջը, զենքի սպառնալիքով գումար հափշտակելԵթե ՔՊ-ն միամիտ լավ օրինագիծ երկնի, հո հոգեկան հիվա՞նդ չենք, որ դեմ քվեարկենք․ Ռուբեն Մխիթարյան«Հայաստան» խմբակցության նիստում վարչապետի թեկնածուի հարց չի քննարկվել. Ագնեսա ԽամոյանՄահացել է Տ. Տիրայր ավագ քահանա ՍահրադյանըԹրամփը նախապատրաստում է երրորդ համաշխարհային պատերազմը, որի մեջ կներքաշի նաեւ Չինաստանին«Հանրապետություն» կուսակցությունը Երևանում կոալիցիա չի կազմել ՔՊ–ի հետ պաշտոններ ունենալու մոլուցքով․ Արամ Սարգսյան«Եթե ՔՊ-ից 25 հոգի էլ միանա, ես չեմ միանա Փաշինյանի իմպիչմենթին»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)Ուրախ եմ, որ ավագանին միասնական էր. Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանԱմուլսարի գործարկումը պլանավորվում է տարեվերջին․ ֆինանսների նախարար«Շատ վրա չտաք», «շնորհակալ եմ, ընկե՛ր Ղուկասյան»»․ Սարիկ Մինասյանի ու Վարդան Ղուկասյանի շփումը (տեսանյութ)«Փակ աչքերով ամուսնացա». Տաթևիկ Ադումյանի ակնարկը`նախկին ամուսնունՈրդին պնդում է՝ մայրը մահացել է «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների անուշադրության հետևանքովԱմենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես․ Սարիկ ՄինասյանԳազ չի լինիՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղափուլի խորհրդանշական հավաքականն ու լավագույն ֆուտբոլիստը. ՈՒԵՖԱ Ինչ եղել է ժեշտին է եղել, փառք Աստծո. Նոր մանրամասներ պատգամավորի վթարիցՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստըԴավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվելՊոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top