Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Դժվար է հաջողության հասնել առանց Արցախի կարգավիճակը որոշելու. Արցախյան շարժման ակտիվիստը` Արցախ վերադարձի մասին

Հանդիպում

Այս շաբաթ Արցախի ԱԺ պատգամավորները հանդիպելու են Վարդան Օսկանյանի հետ, քննարկելու Արցախ վերադարձի հարցը։ Ի՞նչ հույսեր են կապում վերջինիս հետ արցախահայերը եւ առհասարակ, որպես արցախցի մինչ օրս ԱՀ պատգամավորների ծավալած «գործունեությունը» առհասարակ որքանով են արդյունավետ համարում, փորձել ենք հետաքրքրվել Արցախյան շարժման ակտիվիստ, հասարակական-քաղաքական գործիչ ԲՈՐԻՍ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻՑ, ով նախ նկատեց.

Ես, ճիշտն ասած, տեղեկություն չունեմ Օսկանյանի և խմբի գործունեության մասին։ Կարծում եմ, որ դժվար է հաջողության հասնել գերտերությունների հետ բանակցությունների միջոցով, հատկապես՝ հասնել անվտանգության երաշխիքների՝ առանց Արցախի կարգավիճակը որոշելու։

Այս գործընթացին անհրաժեշտ են ավելի եռանդուն քայլեր և Հայաստանի մասնակցություն։ Չեմ բացառում պետական կառույցների և նույնիսկ միջազգային ուժերի տեղակայումն Արցախ. Արցախցի պատգամավորների հետ իմ հանդիպումները եղել են մի քանի անգամ. Նրանք հետաքրքրված էին մեր խնդիրներով, բայց մուտք չունեն ՀՀ պետական կառույցներ և չեն կարողանում մեզ օգնել։ Օրինակ՝ Արցախի նախկին իշխանավորների մի ստվար խումբ ստանում է նվազեցված կենսաթոշակ՝ առանց հաշվի առնելու մեր ծառայությունները, այսինքն. Մեր կենսագրությունները անտեսված են և հաշվի չեն առնվում կենսաթոշակի չափը հաշվարկելիս։

Ստացվում է, որ նրանք, ովքեր նախկինում տեղափոխվել են Հայաստան կամ այլ երկրներ, իրենց համար ստեղծել են նորմալ կենսապայմաններ, գնել են բնակարաններ, հայտնվել են շահեկան վիճակում, իսկ մենք մնացել ենք կոտրված տաշտակի առաջ։ 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ