ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք

«Ռեալ Սոսյեդադը»` Արսեն Զախարյանին վարձավճարով այլ ակումբ ուղարկելու մասին

Սպորտ

 

Վերջին օրերին մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Ռուսաստանի հավաքականի և «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը կարող է այս ամռանը վարձավճարով տեղափոխել այլ ակումբ։ Այս լուրերին անդրադարձել է Ֆուտբոլիստի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը.

«Մենք ոչինչ չգիտենք Զախարյանի հնարավոր վարձակալության մասին: Ակումբը մեզ հետ ընդհանրապես նման հարցեր չի քննարկել։ Ոչ վարձակալությունը, ոչ էլ այլ բան: Արսենը «Սոսյեդադի» խաղացող է, և ակումբը հույսեր է կապում նրա հետ։ Ինչու՞ հանկարծ առաջացան շշուկներ, որ ինչ-որ մեկը դիմում է ինչ-որ մեկին, ես չգիտեմ: Տեղեկություն ոչնչից»,- ասել է Գոլուբինը «Championat»-ի հետ զրույցում:

«Ռեալ Սոսյեդադի» մամուլի խոսնակ Յոն Անդեր Մունդուատեն եւս խոսել է այս թեմայով  ու հայտնել, որ  բասկյան ակումբն ամռանը չի պատրաստվում թիմի կիսապաշտպան Արսեն Զախարյանին վարձավճարով ուղարկել այլ ակումբ:

«Մենք հույսեր ենք կապում Արսենի հետ։ Ամռանը Զախարյանին վարձավճարով այլ ակումբ ուղարկելը մեր ծրագրերի մեջ չի մտնում»,- հայտնել է Մունդուատեն Sport24.ru-ի թղթակցին:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ