ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵՀՈՎԻՏ ԳՅՈՒՂՈՒՄ։

Սպորտ

Այսօր` մայիսի 7-ին, Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի միջնակարգ դպրոցի մարզադաշտում, կայացել է ֆուտբոլային մրցաշարի մարզային եզրափակիչ փուլը։ «Հույսի կամուրջ» ՀԿ, «Սպորտը հանուն հավասար հնարավորությունների» ծրագրի օգնական, սոցիալական մանկավարժ ՎԱՀԵ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ, Iravunk. com - ի մարզական թղթակցի հետ զրույցում այսպես մեկնաբանեց. «Սա մարզային եզրափակիչ փուլն էր, որին մասնակցում էին Իջևանի թիվ 4, Դիլիջանի թիվ 4, Բերդի թիվ 1 հիմնական և Բերդավանի միջնակարգ դպրոցների թիմերը։ Առաջին հորիզոնականը զբաղեցրեց Բերդավանի միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդը` Բերդի թիվ 1 հիմնական դպրոցի թիմը, երրորդը Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցի թիմը։ Մարզիկները ստացան մեդալներ, հաղթող թիմը արժանացավ գավաթի։ Երաժշտական և պարային գեղեցիկ կատարումներով էլ հանդես եկան Այգեհովիտի միջնակարգ դպրոցի աշակերտները, Ազատամուտի արվեստի դպրոցի երաժշտական թիմը և Իջևանի «Ավանդույթ» թիվ 2 երաժշտական դպրոցի սաները։ Հանդիպման հատուկ հյուրն էր «ՈՒԵՖԱ-ն հանուն երեխաների» հիմնադրամի ներկայացուցիչ Սրշեն Մաթեջը։ Ներկա էին նաև ներկայացուցիչներ Տավուշի մարզպետարանից, Իջևանի համայնքապետարանից։ Մրցանակները հանձնեց «Հույսի կամուրջ» ՀԿ հիմնադիր նախագահ Սուսաննա Թադևոսյանը։ Կարևորը, երեխաների մոտ կա շատ մեծ սեր ֆուտբոլի հանդեպ։ Հատկանշական է, որ Հայաստանում առաջին անգամ է կայանում ՈՒԵՖԱ ֊ի հետ նման ֆուտբոլային մրցաշար,որը խթանում է հավասար հնարավորությունների գաղափարը երեխաների շրջանում։ Ծրագրին մասնակցում էին մարզի 16 հանրակրթական դպրոցի 240 տղաներ ու աղջիկներ, այդ թվում հաշմանդամություն և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող։ 

 Առաջնության երկրորդ փուլը կկայանա աշնանը։ 

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ