6 բույր, որոնք գրավում են շների ուշադրությունը Պուտինը հայտնել է` ԱՄՆ նախագահն այցելել է Կրեմլում գտնվող իր բնակարան «Ռուսաստանի փլուզման հրահանգներ». Ժիրինովսկու մարգարեությունը սկսում է իրականանալ 25 տարի անց. նրանք ապարդյուն ծիծաղեցին նրա վրա «Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտ Թրամփի մաքսային ռումբը հասավ Amazon Երևանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին․ News.am Զգուշացե՛ք դեղամիջոցների կեղծ գովազդներից, թիրախավորում են հայտնի մարդկանց 101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանն իր կուսակիցների հետ նշում է Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակը Ադրբեջանցի սահմանապահները կրшկ են բացել Կասպից ծովում սահմանը խախտած նավի վրա Դեսպան Քվինն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է ՀՀ-ում ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսին

Նիկոլի ժամանակաչափի ավազը վերջացավ. պետք է վերջնական պատասխան տա

Վերլուծություն

­Շա­րու­նա­կում է քննար­կում­նե­րի թե­մա մնալ հար­ցը, թե ին­չու է Բագ­րատ սր­բա­զա­նի գլխա­վո­րած շար­ժու­մը միայն մա­յի­սի 9-ին հաս­նե­լու Ե­րե­ւան, երբ նա­խօ­րեին մայ­րա­քա­ղա­քի մա­տույց­նե­րում էր: Այ­սօր էլ՝ Ա­բով­յա­նում է, ըստ ծրագր­վա­ծի, հաշ­վի առ­նե­լով, որ մեկ այլ սր­բա­զա­նի՝ Ա­ջա­պահ­յա­նի ա­ռաջ­նոր­դութ­յամբ Գ­յում­րիից մեկ­նար­կող եր­թը հենց այս­տեղ էր նա­խա­տե­սել միա­նալ ընդ­հա­նուր շարժ­մա­նը:

ԻՆՉՈ՞Ւ ՄԻԱՅՆ ՄԱՅԻՍԻ 9-ԻՆ

Այ­սինքն, ցան­կութ­յան դեպ­քում ար­դեն մա­յի­սի 7-ին, ե­թե ոչ 6-ին Բագ­րատ սրբա­զանն իր ա­ռաջ­նոր­դած ակ­տի­վո­րեն ա­ճող զանգ­վա­ծով կա­րող էր լի­նել Ե­րե­ւա­նում: Ընդ ո­րում, տրա­մա­բա­նո­րեն նա շտա­պե­լու խնդիր ու­ներ: Բանն այն է, որ այս պա­հին շարժ­ման հռչա­կած միակ թե­զը գո­նե Կի­րան­ցի հատ­վա­ծում ի­րա­կա­նաց­վող ա­պօ­րի­նի սահ­մա­նա­զա­տու­մը կա­սեց­նելն է: Իսկ ա­հա Կի­րան­ցի բնակ­չութ­յու­նը ա­հա­զան­գում է, որ գյու­ղի հատ­վա­ծում չա­փագր­ման ակ­տիվ աշ­խա­տանք­ներ են ի­րա­կա­նաց­վում մեծ թվով ոս­տի­կա­նա­կան ու­ժե­րի ներ­կա­յութ­յամբ: «Ա­նո­րո­շութ­յան մեջ ենք, հու­սա­հատ­ված, չգի­տենք` ին­չի սպա­սեն­ք»,- տագ­նապ են հնչեց­նում գյու­ղա­ցի­նե­րը: Դա կանգ­նեց­նե­լու միակ տար­բե­րակ կա­րող է լի­նել մայ­րա­քա­ղա­քում զանգ­վա­ծա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րը, եւ դրա հա­մար Սր­բա­զա­նի շար­ժու­մը ժամ ա­ռաջ պետք է հաս­ներ Ե­րե­ւան: Բայց ծրագր­ված է հաս­նել միայն մա­յի­սի 9-ին, երբ մաս­նա­վո­րա­պես Կի­րան­ցում բա­նը բա­նից կա­րող է ան­ցած լի­նել: Ա­վե­լին, նաեւ Ե­րե­ւա­նում պայ­քա­րի ծա­վա­լումն է ո­րո­շա­կի ժա­մա­նակ պա­հան­ջում, առն­վազն օ­րեր: Մինչ­դեռ սահ­մա­նա­զատ­ման ներ­կա փու­լի վերջ­նա­ժամ­կե­տը մա­յի­սի 15-ն­ է, եւ ա­վար­տից հե­տո դա չե­ղար­կե­լը բազ­մա­պա­տիկ ան­գամ դժվար, ե­թե ոչ անհ­նար կա­րող է լի­նել, քան ա­վար­տին հասց­նե­լը կան­խե­լը:

Հ­րա­պա­րա­կա­յին դաշ­տում շարժ­ման նման ժա­մա­նա­կա­ցույ­ցի հետ կապ­ված տար­բեր վար­կած­ներ կան: Սկ­սած, որ ժա­մա­նակ է պետք հան­րութ­յա­նը «մի լավ տա­քաց­նե­լո­ւ» հա­մար, վեր­ջաց­րած, որ մա­յի­սի 9-ի տո­նա­կան օ­րը ա­մե­նա­լավ ա­ռիթն է սու­պեր­մաս­սա­յա­կան հա­վա­քի հա­մար: Սա­կայն կա եւս մեկ գոր­ծոն, ո­րի մա­սին խո­սե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք եւ որն ա­վե­լի հաս­տա­տուն դիր­քեր է զբա­ղեց­նում այդ բո­լոր վար­կած­նե­րի շար­քում: Այն է, մա­յի­սի 8-ին Նի­կո­լը մեկ­նե­լու է Մոսկ­վա, եւ այդ այ­ցի արդ­յունք­նե­րը կա­րող են կան­խո­րո­շել շարժ­ման հե­տա­գա ըն­թաց­քը:

Ե­թե մինչ այս Նի­կո­լի Մոսկ­վա մեկ­նել-չմեկ­նե­լու թե­ման քննարկ­վում էր «ե­թե գնա» կամ «ե­թե չգնա» տար­բե­րակ­նե­րով, ա­պա այն բա­նից հե­տո, երբ ռու­սա­կան կող­մը ոչ միայն հաս­տա­տեց, որ այ­ցը լի­նե­լու է, այլ նաեւ, որ տե­ղի կու­նե­նա Պու­տին-­Փա­շին­յան երկ­կողմ հան­դի­պում, ար­դեն օ­րա­կարգ մտավ միան­գա­մայն այլ հարց՝ ինչ պետք է սպա­սել այդ հան­դի­պու­մից:

­Մինչ այդ, նկա­տենք, որ, ի­հար­կե, դեռ տե­սա­կա­նո­րեն կա­րող ենք խո­սել, թե վեր­ջին պա­հին Նի­կո­լը կա­րող է հրա­ժար­վել Մոսկ­վա գնա­լուց կամ երկ­կողմ հան­դի­պու­մից. Վո­վա­յի­չից ա­մեն մի ա­նակն­կալ էլ սպա­սե­լի է, թե­եւ ե­րեկ­վա ա­սու­լի­սում հաս­տա­տեց, որ պատ­րաստ­վում է գնալ: Բա­ցի այդ, հան­դիպ­ման մա­սին նա­խօ­րեին պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րեց ՌԴ նա­խա­գա­հի օգ­նա­կան Յու­րի Ու­շա­կո­վը, նշա­նա­կում է, որ նախ­նա­կան բո­լոր պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը ձեռք են բեր­վել, Պու­տինն այս օ­րե­րի իր գեր­սեղմ գրա­ֆի­կից ժա­մա­նակ է հատ­կաց­րել՝ խիստ կա­րե­ւո­րե­լով այդ հան­դի­պու­մը: Ու ե­թե վեր­ջին պա­հին Նի­կո­լը հան­կարծ հրա­ժար­վի, ա­պա դա կդառ­նա «պա­տե­րազ­մի հայ­տա­րա­րու­մ» ոչ թե միայն Մոսկ­վա­յին, այլ անձ­նա­կան ա­ռու­մով Պու­տի­նին: Կգ­նա՞ նման քայ­լի Նի­կո­լը. հա­զիվ թե: Մի խոս­քով, այս տար­բե­րա­կի հա­վա­նա­կա­նութ­յու­նը չնչին է, եւ այ­սօր­վա ծրագր­ված հան­դի­պու­մը պետք է որ տե­ղի ու­նե­նա:

ԻՆՉ ՍՊԱՍԵԼ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ

Ու­րեմն, ի՞նչ սպա­սել այդ հան­դի­պու­մից: Այս­տեղ նախ չմո­ռա­նանք, որ հա­յաս­տան­յան ծայ­րա­հեղ ա­րեւմ­տա­մո­լա­կան թե­ւը կաշ­վից դուրս ե­կավ՝ Նի­կո­լին այդ այ­ցից հե­ռու պա­հե­լու հա­մար: Ընդ ո­րում, հենց մա­յի­սի 8-ի այ­ցից՝ ԵՏՄ հո­բել­յա­նա­կան մի­ջո­ցառ­մա­նը, քա­նի որ Մոսկ­վա­յում մա­յի­սի 7-ին եւ 9-ին թեեւ նո­րից մասշ­տա­բա­յին մի­ջո­ցա­ռում­ներ են, սա­կայն ըն­դա­մե­նը ա­րա­րո­ղա­կար­գա­յին բնույ­թի, եւ դրանց շրջա­նակ­նե­րում Նի­կո­լի հետ երկ­կողմ հան­դի­պում չէր էլ կա­րող ծրագր­վել: Ն­ման հան­դի­պում հնա­րա­վոր էր միայն մա­յի­սի 8-ին, եւ դա հաս­կա­նա­լով, ա­րեւմ­տա­մո­լա­կան թե­ւը փոր­ձում էր հենց այդ օր­վա այ­ցից Նի­կո­լին հետ քա­շել: Ան­գամ տա­րա­ծե­ցին խո­սակ­ցութ­յուն­ներ, թե Բ­լին­քե­նը, Նի­կո­լի հետ վեր­ջին հե­ռա­խո­սազ­րույ­ցի ժա­մա­նակ, հա­տուկ հոր­դո­րել է նրան՝ Մոսկ­վա չգնալ: Այդ­պես է, թե՝ ոչ, նման լու­րեր տա­րա­ծող ա­րեւմ­տա­մոլ­նե­րը կի­մա­նան: Բայց այն ծայ­րա­հեղ ջան­քերն ու մտա­հո­գութ­յուն­նե­րը, ո­րոնք ի սկզբա­նե դնում էին Նի­կո­լի այդ այ­ցը ձա­խո­ղե­լու տակ, ար­դեն իսկ շատ բա­նի մա­սին է ակ­նար­կում: Բ­նա­կան է, նման մտա­հո­գութ­յուն չէր կա­րող լի­նել, ե­թե մտա­ծեին, որ խոս­քը սո­վո­րա­կան այ­ցի մա­սին է. կգնա, ԵՏՄ նիս­տը կնա­խա­գա­հի ու հետ կվե­րա­դառ­նա: Այ­սինքն, այդ մտա­հո­գութ­յուն­նե­րի հա­մար պատ­ճառ է այն տրա­մա­բա­նութ­յու­նը, որ ե­թե հատ­կա­պես ռու­սա­կան կող­մի հա­մար այդ ծան­րա­բեռն­ված օ­րե­րին (ե­րեք օ­րում բա­զում օ­տա­րերկր­յա պատ­վի­րա­կութ­յուն­նե­րի եւ ա­ռաջ­նորդ­նե­րի մաս­նակ­ցութ­յամբ ե­րեք մասշ­տա­բա­յին մի­ջո­ցա­ռու­մը հեշտ բան չէ) հան­դիպ­ման պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն է ձեռք բեր­վել, ա­պա դա հու­շում է, որ ռու­սա­կան կող­մը, այս­պես ա­սենք, ստա­ցել է ո­րո­շա­կի նախ­նա­կան մե­սիջ­ներ, որ հան­դի­պու­մը, մեղմ ա­սած, մի բա­ժակ սուր­ճի շուրջ դե­սից-դե­նից խո­սե­լու ի­մաստ չի ու­նե­նա­լու: Այ­սինքն, որ պետք է քննարկ­վեն միան­գա­մայն կոնկ­րետ թե­մա­ներ, եւ գո­նե կան ո­րո­շա­կի լու­ծում­նե­րի հաս­նե­լու հույ­սեր: Կամ այս­պես. թե կոնկ­րետ ինչ պետք է քննարկ­վի, ի սկզբա­նե հաս­կա­նում էին բո­լո­րը: Եվ ե­թե մեր ա­րեւմ­տա­մոլ­նե­րը, նաեւ նրանց պնդմամբ՝ ան­ձամբ Բ­լին­քե­նը մտա­հոգ­ված էին այդ հան­դի­պու­մով, ա­պա կնշա­նա­կի, որ նրանց մոտ եւս կար այն միտ­քը, որ մեղմ բա­ռա­պա­շա­րով, նշված հար­ցե­րում կոնկ­րետ լու­ծում­նե­րի հա­վա­նա­կա­նութ­յու­նը մեծ է:

­Թե կոնկ­րետ ին­չից են խո­սե­լու, ա­մեն դեպ­քում փա­կագ­ծեր բա­ցեց նաեւ Ու­շա­կո­վը: «Ակն­կալ­վում է, որ երկ­կողմ շփու­մը կլի­նի շատ ա­ռար­կա­յա­կան, քա­նի որ շատ հար­ցեր են կու­տակ­վել քննարկ­ման հա­մար… Քն­նա­դա­տութ­յուն կա ե´ւ Ռու­սաս­տա­նի, ե´ւ ՀԱՊԿ-ի հաս­ցեին։ Հա­յաս­տա­նը դե ֆակ­տո սա­ռեց­րել է իր մաս­նակ­ցութ­յու­նը, թեեւ դեռ չի հրա­ժար­վում ամ­բող­ջո­վին ՀԱՊԿ-ի աշ­խա­տանք­նե­րին մաս­նակ­ցե­լուց, բայց չի մաս­նակ­ցում զո­րա­վար­ժութ­յուն­նե­րին եւ պատ­րաստ­վում է ձեռն­պահ մնալ ՀԱՊԿ-ի ֆի­նան­սա­վո­րու­մից։ Միա­ժա­մա­նակ Հա­յաս­տա­նը ցու­ցադ­րա­բար երկ­խո­սութ­յուն է զար­գաց­նում Ա­րեւ­մուտ­քի հետ։ Մաս­նա­վո­րա­պես, դի­տարկ­վում են Եվ­րա­միութ­յանն ան­դա­մակ­ցե­լու տար­բեր տար­բե­րակ­ներ, ակ­տի­վա­նում են կա­պե­րը ՆԱՏՕ-ի մի­ջո­ցով եւ այլն: Միեւ­նույն ժա­մա­նակ, հենց Ռու­սաս­տա­նի հետ հաս­տատ­ված կա­պե­րի շնոր­հիվ է, որ երկ­րորդ տա­րին ա­նընդ­մեջ Հա­յաս­տա­նը տնտե­սա­կան ա­ճի տեմ­պե­րով հա­մաշ­խար­հա­յին ա­ռա­ջա­տար­նե­րի թվում է»: Մի խոս­քով, ըստ ՌԴ նա­խա­գա­հի օգ­նա­կա­նի. «Մենք մեծ նշա­նա­կութ­յուն ենք տա­լիս այս երկ­կող­մա­նի հան­դիպ­մա­նը, որը, ինձ թվում է, կօգ­նի շատ հար­ցեր վերջ­նա­կա­նա­պես հստա­կեց­նել»:

­Սա տե­սա­նե­լի մա­սով: Խոր­քա­յին ի­մաս­տով, հաս­կա­նա­լի է, այս հան­դիպ­ման ժա­մա­նակ Պու­տի­նը ցան­կա­նում է ստա­նալ Նի­կո­լի վերջ­նա­կան խոս­քը՝ ինչ դիր­քե­րում է, ըստ նրա, լի­նե­լու Հա­յաս­տա­նը: Բ­նա­կա­նա­բար, Նի­կո­լի պա­տաս­խա­նից բխող բո­լոր հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ:

ԺԱՄԱՆԱԿՆ ԱՎԱՐՏՎԵՑ

Այս­տեղ, թե­րեւս, կա­րե­լի է հի­շեց­նել, որ Լավ­րո­վը դեռ մար­տի սկզբնե­րին էր բաց տեքս­տով հայ­տա­րա­րել, թե ժա­մա­նակն է, որ Հա­յաս­տա­նը կողմ­նո­րոշ­վի ՀԱՊԿ-ում իր կար­գա­վի­ճա­կի վե­րա­բեր­յալ: Հաս­կա­նա­լի է, որ խոսքն ըն­դա­մե­նը ՀԱՊԿ-ի մա­սին չէր, այլ շատ ա­վե­լի խոր­քա­յին՝ Հա­յաս­տան-­Ռու­սաս­տան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի բո­լոր ուղ­ղութ­յուն­նե­րով, այդ թվում՝ հայ-ադր­բե­ջա­նա­կան թե­մա­տի­կա­յում Մոսկ­վա­յի դե­րի: Ա­ռիթ ու­նե­ցել ենք են­թադ­րութ­յուն հայտ­նել, որ դրա հա­մար Նի­կո­լին «մտա­ծե­լու ժա­մա­նակ» տրված էր մին­չեւ ռու­սա­կան նոր կա­ռա­վա­րութ­յան ձե­ւա­վոր­ման փու­լը, եւ ա­հա այդ ժա­մա­նա­կը ե­կել է: Մի խոս­քով, Նի­կո­լի ժա­մա­նա­կա­չա­փի, որն իր հետ տա­նում է ա­մեն տեղ, ա­վա­զը վեր­ջա­ցավ, եւ հի­մա պետք է հստակ պա­տաս­խան տա:

Ու հի­մա, սպաս­վող հան­դի­պու­մից հե­տո (դեռ չհրա­ժար­վենք, ե­թե այն կա­յա­նա քիչ հա­վա­նա­կան տար­բե­րա­կից) Նի­կո­լը եր­կու ուղ­ղութ­յուն ու­նի: Կա­րող է ան­գամ «դեմ­քը պար­զաջ­րե­լով» հայ­տա­րա­րել, թե բո­լոր հար­ցե­րը դրվել է Պու­տի­նի ա­ռաջ, ռու­սա­կան կող­մը խոս­տա­ցել է ե­ղած խնդիր­նե­րը շտկել, բա­վա­րար­ված է տրված պար­զա­բա­նում­նե­րից, եւ հի­մա վե­րա­դառ­նում է Մոսկ­վա­յի հետ նոր­մալ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հար­թութ­յուն: Երկ­րորդ տար­բե­րա­կը հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հե­տա­գա խզումն է, այդ թվում՝ մո­տա­կա ժա­մա­նակ­ներս ռու­սա­կան ռազ­մա­բա­զան եւ սահ­մա­նա­պահ ծա­ռա­յութ­յուն­նե­րը Հա­յաս­տա­նից դուրս բե­րե­լու հե­ռան­կա­րով: Փո­խա­րե­նը, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նութ­յամբ, կսկսենք ստա­նալ տնտե­սա­կան եւ այլ բնույ­թի ճնշում­ներ ամ­բողջ ծա­վա­լով:

­Ռու­սա­կան բա­զան հե­ռաց­նե­լու պա­հանջ­ներ, ի դեպ, այս պա­հին ո­րոշ ուլտ­րաա­րեւմտ­յան, ա­վե­լի ճիշտ՝ դա­վա­ճա­նա­կան ու­ժեր փոր­ձում են ծա­վա­լել, ընդ ո­րում, փոր­ձե­լով նման սցե­նար տե­ղա­վո­րել նաեւ Հա­յաս­տա­նում թափ ստա­ցող ժո­ղովր­դա­կան շարժ­ման հնա­րա­վոր պա­հանջ­նե­րի ցան­կում: Եվ այն դեպ­քում, երբ ար­դեն իսկ շարժ­մա­նը միա­նա­լու մա­սին հայ­տա­րա­րութ­յուն­ներ հնչեց­րել են ի սկզբա­նե ռազ­մա­բա­զան հե­ռաց­նե­լու վրա կենտ­րո­նա­ցած եւ դրա հա­մար Ա­րեւ­մուտ­քից ֆի­նան­սա­վոր­վող տար­բեր ու­ժեր եւ կա­ռույց­ներ: Ընդ ո­րում, զա­վեշ­տը հաս­նում է նրան, որ այդ կամ դրանց կից կանգ­նած այլ կա­ռույց­ներ այս վեց տա­րի­նե­րին աշ­խա­տում էին Հայ Ե­կե­ղե­ցուն կազ­մա­քան­դե­լու դեմ ու մի օ­րում «դար­ձան» նույն Ե­կե­ղե­ցու ա­ռաջ­նոր­դած շարժ­ման «ջա­տա­գով­ներ»: Իսկ մյուս կող­մից, վե­րին հո­գե­ւոր դա­սում եւս միա­միտ մար­դիկ չեն, թե­րեւս շատ լավ հաս­կա­նում են, թե ինչ խա­ղեր են ծա­վալ­վում Ե­կե­ղե­ցու եւ հայ ժո­ղովր­դի շուրջ: Այ­սինքն, ան­կախ ա­մեն ին­չից, ու­զել-չուզե­լուց, Բագ­րատ սրբա­զա­նի՝ ակն­կա­լիք­նե­րից հրա­ժար­վե­լու կո­չե­րից, աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ե­րանգ­ներ այս շարժ­ման խոր­քե­րում պար­զա­պես չեն կա­րող չլի­նել: Ըստ այդմ էլ, կողմ­նո­րոշ­վե­լու հա­մար նախ պետք է սպա­սել, թե հի­շա­տակ­ած եր­կու տար­բե­րակ­նե­րից որ ուղ­ղութ­յամբ ա­ռաջ կգնա Նի­կո­լը՝ Պու­տի­նի հետ հան­դի­պու­մից հե­տո: Ու դրա­նով մա­յի­սի 9-ը ստա­նում է իր տրա­մա­բա­նութ­յու­նը:

 






6 բույր, որոնք գրավում են շների ուշադրությունըՊուտինը հայտնել է` ԱՄՆ նախագահն այցելել է Կրեմլում գտնվող իր բնակարան«Ռուսաստանի փլուզման հրահանգներ». Ժիրինովսկու մարգարեությունը սկսում է իրականանալ 25 տարի անց. նրանք ապարդյուն ծիծաղեցին նրա վրա«Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտԹրամփի մաքսային ռումբը հասավ AmazonԵրևանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին․ News.amԶգուշացե՛ք դեղամիջոցների կեղծ գովազդներից, թիրախավորում են հայտնի մարդկանց101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանն իր կուսակիցների հետ նշում է Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակըԱդրբեջանցի սահմանապահները կրшկ են բացել Կասպից ծովում սահմանը խախտած նավի վրաԴեսպան Քվինն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է ՀՀ-ում ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսինՎարկածներ կան՝ Եղիշե Հակոբյանը հաշիշ է օգտագործել, ես ռեալ չեմ տեսել. հրամանատարը ցուցմունք տվեցԴեպքի հաջորդ օրը զինծառայողներն ավտոբուսով իրենց ամբողջ անձնակազմով պետք է ուղարկվեին փորձաքննության. ԲացահայտումՌուսաստանի ավիացիայի 3 տոնանայոց ФАБ-3000 սավառնող ավիառումբ ոչնչացրել է ուկրաինական անօդաչուների գործարանը (Տեսանյութ)Ինչու հայ վետերանները դեռ չեն ստացել Մեծ հաղթանակի 80-ամյակի մեդալներըՊաշտպանության փոխարեն՝ սեղանի թենիսԱՄՆ ներդրումը Երկրորդ համաշխարհայինի հաղթանակում ամենամեծն է․ ԹրամփՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էԴատապարտել տեղի ունեցածը. Իրանահայ համայնքը միասնական կոչով է հանդես եկելՊուտինը ցույց է տվել՝ ինչ կա Կրեմլի իր բնակարանի սառնարանում և սեղանինԿարդինալները փորձում են արագ ընտրել նոր պապ՝ Միքելանջելոյի որմնանկարների ներքոՉինաստանում հայտարարել են՝ ԱՄՆ-ը պատրաստ է առևտրային մաքսատուրքերի վերաբերյալ բանակցություններիՀրապարակվել է 2025-ի հունվար-մարտ ամիսների պետբյուջեի կատարման մասին տեղեկատվությունըԿրթվենք, որպեսզի կարողանանք անեծքի մակարդակից աճել. Աննա Հակոբյանի խորհուրդըՈւղիղ. Արդյոք Նիկոլը նորից կընկնի կորոնավիրուս. Հայկ ԲաբուխանյանԻնչ է տեղի ունեցել մոսկովյան հայտնի միջադեպի կուլիսներում Նիկոլի առջև կանգնած են երկու հիմնական սցենար՝ երկուսն էլ՝ քաղաքական և բարոյական կորուստներով. ԿարապետյանՀնդիկները մտել են հայրենակցի տուն, ծեծել, փորձել բռնաբարել կնոջը, զենքի սպառնալիքով գումար հափշտակելԵթե ՔՊ-ն միամիտ լավ օրինագիծ երկնի, հո հոգեկան հիվա՞նդ չենք, որ դեմ քվեարկենք․ Ռուբեն Մխիթարյան«Հայաստան» խմբակցության նիստում վարչապետի թեկնածուի հարց չի քննարկվել. Ագնեսա ԽամոյանՄահացել է Տ. Տիրայր ավագ քահանա ՍահրադյանըԹրամփը նախապատրաստում է երրորդ համաշխարհային պատերազմը, որի մեջ կներքաշի նաեւ Չինաստանին«Հանրապետություն» կուսակցությունը Երևանում կոալիցիա չի կազմել ՔՊ–ի հետ պաշտոններ ունենալու մոլուցքով․ Արամ Սարգսյան«Եթե ՔՊ-ից 25 հոգի էլ միանա, ես չեմ միանա Փաշինյանի իմպիչմենթին»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)Ուրախ եմ, որ ավագանին միասնական էր. Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանԱմուլսարի գործարկումը պլանավորվում է տարեվերջին․ ֆինանսների նախարար«Շատ վրա չտաք», «շնորհակալ եմ, ընկե՛ր Ղուկասյան»»․ Սարիկ Մինասյանի ու Վարդան Ղուկասյանի շփումը (տեսանյութ)«Փակ աչքերով ամուսնացա». Տաթևիկ Ադումյանի ակնարկը`նախկին ամուսնունՈրդին պնդում է՝ մայրը մահացել է «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների անուշադրության հետևանքովԱմենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես․ Սարիկ ՄինասյանԳազ չի լինիՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղափուլի խորհրդանշական հավաքականն ու լավագույն ֆուտբոլիստը. ՈՒԵՖԱ Ինչ եղել է ժեշտին է եղել, փառք Աստծո. Նոր մանրամասներ պատգամավորի վթարիցՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստըԴավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվելՊոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top