ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք

Բոլոր ֆուտբոլիստներն ուզում են խաղալ բարձր մակարդակով։ Ռուսաստանում, ցավոք, դա հնարավոր չէ. Կարապետյանը` Սպերցյանի մասին

Սպորտ

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը խոսել է ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին.

«Պատահական չէ, որ Սպերցյանը լավ վիճակագրություն ունի։ Նա կրկին իրեն լավ է դրսևորում։ Հուսով եմ` նա կշարունակի առաջընթաց գրանցել։ Ես կապի մեջ եմ Սպերցյանի հետ և շատ բան գիտեմ նրա մասին, բայց պատմել չեմ կարող։ Գիտեմ, որ նա ցանկանում է տեղափոխվել Եվրոպա։

Ցավալի է, որ այժմ այնպիսի իրավիճակ է, որ ռուսական ակումբները չեն կարողանում մասնակցել եվրագավաթային մրցաշարերին։ Բոլոր ֆուտբոլիստներն ուզում են խաղալ բարձր մակարդակով։ Ռուսաստանում, ցավոք, դա հնարավոր չէ»,- մեջբերում է Metaratings-ը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ