Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

«Հրապարակ». Մարզպետն ասել է՝ պատ կդնենք

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը երեկ առավոտյան հանդիպել է Կիրանցի մոտ 2 տասնյակ բնակիչների հետ, որոնք նախորդ օրը փակել էին Վրաստան-Հայաստան ճանապարհի Կիրանցի հատվածը, իսկ մարզպետի հանդիպումից հետո բացեցին։ Հանդիպումը կայացել է գյուղի դպրոցում, մարզպետի պահանջով՝ առանց լրատվամիջոցների:

Փաշինյանի քավորը կիրանցեցիներին ասել է, որ ամեն ինչ ավարտված է, իրենք չեն կարող ոչինչ փոխել՝ սահմանը գծված է, իսկ իրենց պայքարը թեպետ գյուղի համար է, սակայն որոշ ուժեր՝ սրբազանի գլխավորությամբ, դա օգտագործում են հեղաշրջում անելու համար։ Ասել է նաեւ՝ պետք լինի, պատ կշարենք սահմանի ողջ երկայնքով, որ չտեսնեք ադրբեջանցի սահմանապահներին։

Մարդիկ հիշեցրել են, որ այս իշխանությունն անգամ տները կորցրած Շուռնուխի բնակիչների համար 4 տարում չի կարողացել 10 տուն կառուցել, ուր մնաց սահմանի երկայնքով պատ կառուցեն։ Վստահեցրել է, որ ոստիկանության, ԱԱԾ աշխատակիցները մշտապես գյուղում կլինեն, կհսկեն իրենց անվտանգությունը:

Այս պատասխանը նոր կասկածներ է առաջացրել, որ գուցե վատ պատկերն ավելի վատն է, քան ի սկզբանե էին որոշել։ Ի դեպ, կիրանցեցիները հանդիպումից հետո նկատել են, որ մարզպետն ուղեւորվել է «Կիրանց» հացատուն, նրան է միացել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը: Գյուղում աշխատող մեր գործընկերները փորձել են մտնել հացատուն, սակայն հատուկ ջոկատայինները հսկել են մուտքը եւ ներս չեն թողել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ