ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել Ռուսական ռազմական փորձագետներ. Լենինգրադի մարզի վրա հարձակումը վերահսկվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի կողմից Լուսանկարներում Խարկովի ավիացիոն ինստիտուտն է՝ «Գերանիում» հրթիռային անօդաչուների հարվածներից հետո Իրանի հարցով Թուրքիայի վրա ԱՄՆ-ի ճնշումն այս անգամ չաշխատեց «Հրապարակ»․ ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են

«Կամք»-ականներն ազատության մեջ

Թեմա

ՀՀ ոստիկանության Ձերբակալվածների պահելու վայրից այսօր ազատ արձակվեցին Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության անդամներ Մինաս Նովշադյանը, Սերգեյ Ամիրխանյանը, Տարոն Դավթյանը եւ Միքայել Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Իրավունք»-ը գրել էր, որ  Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը նույնպես ազատության մեջ է: Փաստաբան Վահան Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ այսօր դատարանը քննիչի միջնորդությունը մասնակի է բավարարել՝ կիրառելով այլընտրանքային խափանման միջոց՝ երկու ամսյա տնային կալանք: Որոշումը բողոքարկվելու է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:

Նշենք, որ Վ. Չախալյանը եւ չորս «Կամք»-ականները ձերբակալվել էին ՀՀ Կառավարության շենքի մոտ մայիսի 16-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վալերի Մանուչարյանը սադրանք էր հրահրել ընդդեմ «Կամք»-ականների, ինչը փաստում են լրատվամիջոցներում առկա տեսանյութերը: Արդյունքում բերման էին ենթարկվել Վահագն Չախալյանը, ինչպես նաեւ Սերգեյ Ամիրխանյանը, Մինաս Նովշադյանը, Տարոն Դավթյանը, Միքայել Հովհաննիսյանը: Վ. Չախալյանին մեղադրանք է առաջադրվել, իսկ մյուս «Կամք»-ականները ձերբակալվել էին 72 ժամով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ